Ցնդվել կարելի է... Մի մեծ մինուս քեզ սրա համար, իմ Արտակ ախպեր:
Տո էդ հլը մի կողմ՝ ոնց կարելի է մի ցնդած ծերուկի հետքերով գնալով մեր Հայրենիքի մի մասն այդպես պատրաստակամորեն զիջելուն պատրաստ լինել
Ապեր, խոսքերս բնականաբար ոչ բոլոր սփյուռքահայերին էին ուղղված:
+1:
Ու ավելացրու՝ յանը տարած, իրականության զգացումը, մեղմ ասած, կորցրած:
Այսինքն, դու ասում ես՝ հանձնվենք, քանի ուշ չէ, այլ ելք չկա: Մենք ասում ենք, կա, Ելք կա!
Իսկ հիմա մի հարց իմ լևոնասեր բարեկամներիս -
Հարգելիս, երբ մեր Մեֆի նման բոլոր անկյուններում հայտարարում եք, որ, մենք կործանվում ենք, ելք չկա, ժամանակը մեր դեմ է, եկեք մասը տանք՝ հիմնականը պահելու համար, գոնե ուղեղներիդ մի ծայրով անցնում է, որ դա լսում են նաև Ադրբեջանում, որ այնտեղ տեսնում են ձեր անիմաստ միտինգներն ու կոչերը և ձեռքերն են շփում - ահաաաա, հայերը թուլանում են, կործանվում, եկեք ավելի անզիջող դառնանք, եկեք ավելի սրենք իրավիճակը սահմանին, ահաաա, եկել է սրանց վերջը, եկեք ավելի կոշտ լինեք:
Ահա ուրեմն, չեք մտածում, եր մեզ ազգին ձեր այս դիրքորոշումով ազգին ու պետությանը վնաս եք տալիս?
Էջանիշներ