Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
խառնում ես ընգեր... ոռ տալը չմ լեքսիկոնի մեջ չկա...Վիշապի հետ ես խառնում... ինքն ասում ա ոռ խաղացնելով ղարաբաղը պաշտպանենք ու զարգանանք... բայց եթե զարգացած երկրի հադկացության հետ խնդիրներ ունես ու հլա պարզ չկ քո համար էդ որն ա, ուրեմն ճիշտ ես ասում... խոսելու թեմա չկա...
կներես Ծլնգ ջան, բայց դու լուրջ բաներից չես խոսում...
ոնց որ ասեցի, եթե չես վստահում միջազգային կազմակերպությունների ոչ փող վերցրու ոչ էլ ընդգրկվի... դու նման ես էն հայերին որ պուտինին համարում են ուժեղ մարդ, լիդեր, բայց նախընտրում են եվրոպա կամ ամերիկա ապրել...
դե ներող․․․ ենքան ոռ խառնիք էս թեմային, արդեն փոխզիջումը դրան սկսեց հոմանիշ թվալ
արդեն կլոունություն ես անում․․․ զարգացած տնտեսության տարբեր չափելու ձևեր կան, բայց ինձ ծանոթ ոչ մի ձևերով էլ ոչ մի Եվրոպայից դուրս լենդ-լոքըդ երկրիր զարգացած տնտեսություն չունի․․․ ու քանի որ դու Հայաստանի զարգանալու մասին ես խոսում, համ էլ զարգացած երկիրներ ես խառնում, ասում եմ կարո՞ղ ա զարգացած տնտեսության նենց սահմանում ունես, որ ես չգիտեմ․․․ դե դեռ հույս էի փայփայում, որ ասածներդ մի քիչ էս աշխարհից են, ոչ թե մեծ մեծ փրթում ես․․․ բայց պարզվեց որ չէ, լավ էլ փրթում ես․․․ աքսիոմաներդ էլ, հեչ էլ օրինակների վրա չեն հիմնված, այլ հիսթերիկ էքստրապոլյացիաներ ենբայց եթե զարգացած երկրի հադկացության հետ խնդիրներ ունես ու հլա պարզ չկ քո համար էդ որն ա, ուրեմն ճիշտ ես ասում... խոսելու թեմա չկա...
Հա, հեչ․․․ դու Հայաստանը երկու «լուրջ» հարևանների արանքում ես տեսնում, իսկ ես պատիս քարտեզ ունեմ դեռ կախած․․․ ինչպես նաև հիշողություն ունեմ, որը դեռ հերիքում է այդ հարևանների նորագույն ու ոչ-այնքան պատմությունները մեջը պահելու համար․․․կներես Ծլնգ ջան, բայց դու լուրջ բաներից չես խոսում...
Պուտինին չեմ համարում լավ լիդեր, բայց որ ուժեղ ա, դժվար ա առարկելը․․․ ապրելուս նախընտրությունները, ինչպես նաև իմ նմանությունները արի թեմայից դուրս թողննք․․․ իսկ միջազգային կազմակերպությունների տեսանկյունից․․․ ես ուգլի բանկիցս էլ եմ փող վերցնում, բայց գիշերով գայլերով լեփ-լեցուն անտառում զբոսանքի ժամանակ բանկիս վրա չեմ հույսս դնում․․․ոնց որ ասեցի, եթե չես վստահում միջազգային կազմակերպությունների ոչ փող վերցրու ոչ էլ ընդգրկվի... դու նման ես էն հայերին որ պուտինին համարում են ուժեղ մարդ, լիդեր, բայց նախընտրում են եվրոպա կամ ամերիկա ապրել...
Ու ստեղ լրիվ պատեհ ա Գայլի բառերը մեջբերելը՝ մեռնեմ Չտրամաբանությանդ
Տրիբուն (25.03.2017)
Մեֆ ջան, արի մի արա ենթադրություններ իմ նպատակների ու մոտիվացիաների մասին... փորձը ցույց ա տալիս, որ ակումբցիների մոտ դա սովորաբար լավ չի ստացվում։ Ես ոչ մեկին էլ ոչ մի բան համոզելու չունեմ, այլ միմիայն իմ կարծիքներն ու վերլուծումները կարող եմ ներկայացնել։ Եթե դրանք ինչ-որ մեկին համոզիչ են թվում՝ լավ ա, չեն թվում՝ էլի վատ չի...
Ու ես չեմ ասել թե էս վիճակով մենք բարգավաճելու ենք, կամ զարգանալու ենք, կամ էլ, առավել ևս, դառնալու ենք զարգացած [տնտեսությամբ] երկիր։ Խնդրում եմ ուշադիր կարդա իմ գրածները... հետն էլ մի քիչ տրամաբանություն միացրու։
Բայց դու կարծես ասում ես, որ զարգանալու համար այդ խաղաղությունը անհրաժեշտ ա։ Ես էլ օրինակներ բերեցի երկրների, որոնք զարգացած տնտեսությամբ երկրներ են, ու դրան են հասել հարատև պատերազմական իրավիճակում գտնվելու ընթացքում։ Սրանցով ես ամենևին էլ չէի պնդում, թե մենք Իսրայել կամ Հարավային Կորեա ենք, միմիայն ցույց էի տալիս, որ քո պնդումը ճիշտ չի։ Դու էլ հակադարձեցիր, որ դրանք մեզ սազական չեն, քանի որ ծով ունեն... լավ, հասկացանք, որ քո նախորդ հայտարարությունը նշանակում էր, որ ծով չունեցող երկրի զարգանալու համար անհրաժեշտ է խաղաղություն։ Ու այս միտքդ կարծես նաև ամրապնդում ես նրանով, որ մենք չենք կարողանում շրջափակման մեջ գտնվող զարգացած երկրի օրինակ բերել։ Լավ, ճիշտ ես, չենք կարում... ու սա ոչ թե մեր անճարակությունից է գալիս, այլ նրանից, որ այդպիսի օրինակ չկա, ու այդպիսի օրինակ չկա, որևհետև շրջափակման մեջ եղած երկրները սովորաբար միշտ էլ շրջափակումից բացի այլ լիքը խնդիրներ են ունենում՝ դիկտատուրա, կոռուպցիա, քաղաքացիական սուր իրավիճակներ, ներքին էթնիկ, կրոնական ու այլ ընդհարումներ և այլն, որոնք Հայաստանը չունի, կամ այդ աստիճանի չի, այսինքն ուրիշ բլոկադայում եղած երկրների չզարգանալն էլ մեզ սազական չի։ Նաև, ես ճիշտն ասած ուրիշ ոչ մի օրինակ չգիտեմ, որ իրար հետ կոնֆլիկտի մեջ չգտնվող երկներից մեկը մյուսին 25 տարի շրջափակման մեջ պահի, այն էլ առանց ակտիվ պատերազմական իրավիճակի այդ երկրներից որևէ մեկում, ոնց որ Թուրքիան ա Հայաստանին պահում։ Դու գիտե՞ս (ու ի՞նչ ա ասում քո միջազգային հանրությունը այս ապօրինության մասին)։ Ու մենակ սրա պատճառով արդեն օրինակներ գտնելը անիմաստ ա, քանի որ միշտ էլ ինչ-որ անհամապատասխանություն կլինի...
Բայց, դու գտնում ես, որ մեր ներկա վիճակը պիտի փոխենք (փոխզիջումներով խաղաղվենք), որ զարգանալու շանս ունենանք։ Ճի՞շտ եմ քեզ հասկացել։ Բա մի հատ օրինակ կարա՞ս բերես, որ այդպիսի խաղաղվելուց հետո երկիրը զարգացել ա, երգիր ա դարձել, և այլն... ի վերջո դու ես առաջարկում, որ փոփոխություն է պետք անել։ Իսկ էս թերահավատներս մի քիչ էն ծանր նստողներից ենք. տեղներիցս վերկենալուց առաջ ուզում ենք գոնե հասկանալ այդ վերկենալը արդյունք ունենալու ա, թե՝ չէ։ Հետն էլ գումարի, որ այդ փոփոխությունները առկա են լիքը վտանգներով, որ մեկը ես դեռ չեմ համոզվել թե հնարավոր ա միջազգային հանրության երաշխիքներով ու ստորագրած թղթերով կասեցնել։ Ու պլյուս վրից էլ, այդ զարգանալու համար հլը պիտի մեր ներքին ղզլբաշներին էլ դավայ անենք... էհ բա ավելի տրամաբանական չի՞ լինի սկսենք ղզլբաշներին դավայ անելուց, ու մեր հիմիկվա ոչ-խաղաղության պայմաններում մեծագույն զարգանալու պոտենցիալը քաղենք, հետո արդեն խոսենք հետագա զարգանալու մասին։ Հա, հասկանում եմ, որ ամեն օր ջահելներ են զոհվում հպման գծի վրա, բայց համաշխարհային փորձը ցույց ա տալիս, որ խաղաղարարությունն էլ ա լիքը զոհերով լինում։ Ու այդ զոհերի կասեցնելու լուծումը ես տեսնում եմ ոչ թե փոխզիջումների գնով խաղաղությունը, այլ հակառակորդին անհամաչափ վնաս պատճառելու մեջ։
Հիմա պա՞րզ ասեցի ուզածս ինչն ա, թե մեկ էլ ասեմ. բեր օրինակ, որ փոխզիջումներով խաղաղվելուց հետո երկիր ա զարգացել։ Չուկից էլ եմ սենց մի օրինակ ուզում արդեն մի երեք շաբաթ, բայց մենակ մեզ դոդի տեղ դնելով են ձեր արգումնետները աշխատում, մեկ էլ «էդի աքսիոմա ա» գոռալով...
Չենք կարա։ Շրջափակման մեջ ենք։ Էն, որ տարեկան միլիարդներ ա մղսվում ու անօրինական ձևով երկրից հելնում էդ սաղ շրջափակման հետևանք ա։ Տղերք Չուկի ասած նեղանում եք ջհանդամին նեղանաք։ Հո դուք տափակ չեք? Հիմա օրինակ մի միլիարդ են գողանում էն վախտ էլ 3 միլիարդի կգողանան։ Էդ վախտ էլ ինչ եք ասելու? Պիտի ասեք ձև չկա պիտի Արևմտյան Հայաստանը, Մասիսն ու Սիսը հետ բերենք, որ դզվենք?? Արա հա էդ վախտ ծով էլ կունենանք յանմ։
Ծլնգ... եթե էսօր պատրաստ չես, վաղն էլ պատրաստ չես լինելու, մյուս օրն էլ... այո ես պնդում ու ստորագրում եմ որ առանց պաղաղության զարգացում չի կարա լինի մանավանդ որ շրջափակման մեջ ես... շրջափակումը մեծապես նպաստում ա կոռուպցիային ու դիկտատուրային... էսի ես չեմ ասում, տենց ա. երբ որ ռեսուրսները սուղ են լինում կոռուպցիան ու դիկտատուրան ավելի սուր ա դառնում ու հավանական ես կասեի անխուսափելի... այո խաղաղության հաջորդ օրը չի կյանքը չի լավանալու, բայց տենդենցները սկսելու են... էս վիճակով լավագույն դեպքում 2 տարի կարա աճ ու բարելավում արձանագրվի ու հետո էլի կանգնի... ռեսուրսներով սուղ երկիրը զարգալու ատ տեղ չունի մանավանդ որ շրջափակման մեջ ա... կողքիդ երկրներից հետ ես մնալու... որը բերում ա հաջորդ խնդրին ինչքա՞ն պետք ա զարգանաս որ վստահ լինես ու գնաս լուծման, այն է փոխզիջման...
իսկ եթե ավելի կարճ ու հստակ ասեմ... եթե էսօր դուք չեք վստահում միջազգային պայմանագրերին ու կառույցներին վաղն էլ չեք վստահելու ու ադրբեջանն էլ մոտակա 20 տարում հաստատ չի փոխվելու եթե չասենք որ կարող ա ավելի վատանա... այսինքն դու եր եք պատրաստ չեք լինելու լուծման կամ կոմպրոմիսի... փաստորեն անկախ էն բանից թե դուք ինչ կասեք, դուք գործնականում կողմ եք ու փորձում եք էս վիճակով զարգանալ... ուրիշ բան կա՞... ո՞րտեղ եմ սխալ ասել...
որ ղըզըլբաշիներին հեռացրիր դրանից ալիևը լավանալու ա՞, միջազգային կառույցներն ու պայմանագրերն ավելի վստահելի ե՞ն դառնալի...
իհարկե ոչ... դրա համար չարժե ֆոկուսնիկություններ անել... ու պետք չի պնդել որ ես տենց բան չեմ ասել փակ սահմաններով զարգանաք... ասել ես ու հենց էս գրառումդ էլ էդ ա նշանակում...
հա, բա ոնց... լավ էլ լուծումը գտել ես...Ու այդ զոհերի կասեցնելու լուծումը ես տեսնում եմ ոչ թե փոխզիջումների գնով խաղաղությունը, այլ հակառակորդին անհամաչափ վնաս պատճառելու մեջ։
50 անգամ ասեցինք, բոլոր զարգացած երկրները խաղաղություն հաստատելուց հետո են զարգացել... բա քո կարծիքով պատերազմի ժամանակ ե՞ն զարգանում... բա ո՞նց ես ուզում խաղաղություն հաստատես... կապիտուլյացիայի ե՞ս ուզում ենթարկեսՀիմա պա՞րզ ասեցի ուզածս ինչն ա, թե մեկ էլ ասեմ. բեր օրինակ, որ փոխզիջումներով խաղաղվելուց հետո երկիր ա զարգացել։
Տրիբուն (25.03.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ