Ծլնգ-ի խոսքերից
Մեֆ ջան, ես ո՛չ հարց ունեմ, ո՛չ էլ լուծում․․․ դուք (հանձինս ԼՏՊ-ի և իր կողմնակիցների) եք համ հարցի վրա թատերալույսեր գցում, համ էլ դրա ձեր յուրահատուկ լուծումը տալիս։ Ու քանի այս հարցը չի դրվել ԱԺ-ի օրակարգում (թե Սերժը Ալիևի հետ տարբեր տեղ չայ խմելով ինչ ա խոսում, մեկը ինձ շատ չի հուզում) ձեր լուծման առաջարկով, ես որ դեմ չեմ․․․ փոխզիջեք էլ, բարիդրացիացեք էլ, տանգո էլ պարեք․․․ այսքանի մեջ ինձ հետաքրքիր ա այս մեսիջը ինչքան կտավատի պոտենցիալ ունի այսօրվա ընտրողի մոտ․․․ ու վերջ։ Ու եթե 7% շեմը անցան, կասեմ՝ մալադեց, ուրեմն ճիշտ քարոզարշավի պլատֆորմ էին ընտրել։ Իսկ եթե չէ, ապա կապ չունի այդ լուծումը ճիշտ ա, թե չէ, կամ դա բարձրաձայնողը արդար ու խելոք ա, թե չէ։ Այստեղ խնդիրը ընտրություններն են, ու ՀԱԿ-ը ընկտրել է այդ խնդրի լուծման այս մոտեցումը, ու այդ մոտեցման ճիշտ լինելը շուտով կտեսնենք։ Իսկ գլոբալ որ նայես, արդար ու անկեղծ հաջողակ քաղաքական գործից չի լինում․․․ օքսիմորոն ա դա․․․ եթե արդար ու անկեղծ մեկն էլ ընկնում ա քաղաքականության մեջ, գլուխը ուտում են, մոտավորապես ոնց ՀԱԿ-ի հետ են մինչև հիմա վարվում։ Թե չէ ոչ քեզ ապացուցելու բան ունեմ, ոչ Չուկին, ոչ էլ առավել ևս ԼՏՊ-ին․․․ ընտրարշավի բոլոր մեսիջներն էլ լրիվ ջուրծեծոցի են․․․
Էջանիշներ