Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Ես քանի գնում ավելի եմ համոզվում որ ճիշտը Լևոնն ա, մենք պիտի ձգտենք, որ էդ հարցը լուծվի: հերիք ա բոլ ա, օրը մի էրեխա ա զոհվում: եթե ես գտնում եմ, որ չէ, ամեն կերպ պետք ա ստատուս քվոն պահել, անկախ սեռիցս տարիքիցս պիտի գնամ սահմանին կանգնեմ, չէ՞, ուրիշի էրեխու արյան հաշվին բարոյական իրավունք չունեմ մեծախոսելու: Ինչ վերաբերվում ա Ալիևի կամ Էրդողանի ախորժակին, բա ինչի՞ համար ա մեր բանակը, մենք էլի պիտի պատրաստ լինենք, բայց էն ժամանակ արդեն միջազգային հանրության հետ այլ լեզվով կխոսանք, եթե իրանք չկարողանան երաշխիքները ապահովել, բայց էս իրավիճակում՝ գրողը տանի, օրը մի էրեխու արյան գնով իմ ազգային փառասիրությունը շոյել չեմ ուզում:
ոչ ԱԼիևն ա անմահ ու հավերժ ու ոչ Էրդողանը: մեզ պետք ա շնչել: հա, ես էլի գտնում եմ, որ էս հարցում արդարը մենք ենք, Գանձակն ու Բաքուն էլ գրաված լինեինք, արդարը մենք ենք, բայց գրողը տանի ուրիշ բան ստեղծած լինեինք էս քսան տարիների ընթացքում՝ Լևոնից հետո, նենց պետություն, որի հետ հաշվի նստեին, որը միջազգային ասպարեզում կշիռ ունենան, որը, մեռա ասելով, լիներ ազատականության օրինակ միջազգային հանրության աչքում, կոռուպցիա էս չափերի չունենայինք, զինվորի հաց չուտեինք գեներալից մինչև ենթասպա, էն վաղտ այլ կերպ կխոսեինք: որովհետև էս հարցում մենք արդար ենք: բայց բանակը թալանող, հյուծացնող գեներալը հետո մեծ-մեծ խոսում ա Բաքու հասնելու մասին, մենք էլ հիացած նայում ենք: Լևոնի վաղտ մարդ կարար իրան լավ զգար, որ էս մեր նախագահն ա, հիմա գոնե դրանով չենք կարում լավ զգանք:
Ես ՀԱԿ-ի համակիրը չեմ, ոչ մեկն էլ էնտեղ աչքիս լույսը չի, բացի Չուկից, էդ էլ թեկնածու չի:ԴԴ, բայց միակ մարդը որը խոսում ա իմ համար առաջին հոգսից ու պատրաստ ա լուծման գնալ, Լևոնն ա, իսկ իմ համար առաջին հոգսը սահմանին զոհվող տղերքն են ու իմ եսասիրությունը, որ պատրաստ չեմ ամեն բան թողնել ու գնալ իրանց կողքին կանգնել: Ու հետն էլ չեմ ուզում էդ էրեխեքի արյան համար մեղավոր զգալ: Դե ո՞նց անենք:
Շինարար (24.03.2017)
Նշածս տեղերը ահավոր սրտիցս են, նույն բառերով էլ էդ մտածել եմ:
Մենք ունեինք հաղթանակից հետո կլոր 25 տարի երկիր կառուցելու էնպես՝ որ էսօրվա օրով ասեինք ոչ մի թիզ հող ու դա ոչ թե իրականությունից կտրված մարդու արտահայտություն ընկալվեր, այլ լրիվ հնարավոր բան: Բայց մենք մենակ մսխեցինք էդ ժամանակը: Իսկ մի գուցե հիմա մեր պատի՞ժն ա, որ էսօր կամ վաղը ստիպված ենք լինելու մադրիդյան սկզբունքներով հող զիջել (պլյուս մինուս մեկ կամ երկու ռայոն):
Աչքիս ՀՀԿ-ՀԱԿ կոալիցիայա լինելու։ ։) Իրար արժանի չմոներ։ Դաժե դոդն ա իրանց շատ։ Սերժիկը քաղաքական գործունեության մայրամուտին կնետվի իրեն ծնողի գիրկը։ ԼՏՊ-ն էլ կընդունի անառակ զավակի վերադարձը։
Ու ես էլի իմ պարզ հարցի պատասխանը չեմ գտնում - սաղ բանակցում են էտ Մադրիդյանի շուրջ, սաղ ուզում են փոխզիջում, միջազային ամենազոր հանրությունը Ռուսյո գլխավորությամբ օրհնել ա, մի երկու մանր բան ա մնացել համաձայնեցնեն ու ստորագրեն։ Մեր դերն ու նշանակությունն ինչու՞մն ա։ Կոնկրետ իմը, ասենք։ Արա ստորագրեք խաղաղություն հաստատեք, ու՞մ եք սպասում։
Լավ Սերժիկը դոդ ա չի ջոգում, որ ինքը պիտու վռազ ստորագրի, որ մեզ լավ լինի։ Էն Ալիևն էլ հո ռացիոնալ ա, թող ինքը վռազ ստորագրի։
Կոպիտ ասած, մեզ հանգիստ թողեք, դուք խելոք դիվանագետներով համաձայնության էկեք։ Ես կարող ա ձեզ պասլատ անեմ նախույ, բայց ո՞վ ենք մենք։ Յանի մինչև հիմա շատ եք մեր կարծիքը հաշվի առել, որ հիմա հաշվի առնեք։
StrangeLittleGirl (24.03.2017), Վիշապ (24.03.2017)
Տրիբուն, հակ-հհկ կոալիցիայի մասին էրեկ ես էլ էի ասում: Մեկ ասեցի՝ գամ ստեղ, Չուկի հետ գրազ գամ, մեկ էլ ասեցի՝ լավ է, հավես չկա:
Sendt fra min E5823 med Tapatalk
դու նա ես, որ եթե դու դեմ լինես, ես դեմ լինեմ, բժիշկը դեմ լինի, ուսուցիչը դեմ լինի, Սերժիկը ստորագրի, ազգովի դուրս ենք գալու փողոց: Դու պիտի պատրաստ լինես էդ ստորագրմանը, որ ստորագրեն: Ես տենց եմ հասկանում: Բայց քանի ես ու դու ասում ենք՝ չէ, որ չէ, հա դե պատերազմ ա, էրեխեք են, զոհվում են, բա հողը արյամբ են պահում և այլն, իրանք էդ հողը իրանց տակ չեն զգում ստորագրելու:
Lion (24.03.2017)
Ո՞վ ա տենց բան ասել: Է եթե էդ բանակը հիմա էլ, հող տալուց հետո էլ մեր անվտանգության երաշխիքն ա, չի՞ ստացվում, որ հիմա էլ, հետո էլ անվտանգության կարիք լինելու ա: Չի՞ ստացվում, որ էլի էրեխեքը զոհվելու են, էս անգամ ավելի շատ ու ավելի հեշտ, որտև չորս կողմից ա Ադրբեջանը հարձակվելու: Բա էլ ինչի՞ հող տաս: Որ մարդ ես, կարո՞ղ ա ամեն դեպքում Ալիևը ներսից մաքուր մարդ ա:
Sendt fra min E5823 med Tapatalk
Lion (24.03.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ