Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Սկզբունքորեն հա, քանի դեռ էտ թույլ պետությունը գրավելու ցանկությունը չի բախվել մեկ այլ ուժեղ պետության շահերի հետ։ Ալամ աշխարհը իրան պատառոտում ա, որ երկրորդ համաշխարհայինից հետո ձևավորված աշխարհակարգը խախտվել ա, սահմանները շատ տեղերում դարձել են պայմանական, որ ՄԱԿ-ի վրա չիշիկ անող ահագին ժամանակ ա չկա, մենք վիզ դրած աշխարհի զայրույթ ենք ման գալիս։
Փաստը ամեն դեպքում նրանում ա, որ ով կարացել ա դե ֆակտո պահի իրա տարածքներն ու երկիրը, էտ դե ֆակտոն ժամանակի ընթացքում դարձել ա դե յուրե։ Մեռնեմ Մուշուսասունի ջանին, բայց ժամանակակից Թուրքիան 20-րդ դարի սկզբին մի քանի կնքված խաղաղության համաձայնագրերի ու դրանց բազմակողմանի խախտման պռոդուկտ ա։ Ու տենց դեւ յուրե տեր ա էն տարածքներին, որոնք ինքը դե ֆակտո դարասզբին պահեց։
Չի բացառվում։ Բայց եթե պրյամոյ չմտնի էլ, կարա Նախիջևանի տարածքում, որի անվտանգության երաշխավորն ա, միլիոնով զորք կուտակի, ու անունը դնի որ Նախիջևանը մտավ։ Խոսքի, ինչի չէ՞ որ։ Մենակ չասես ռուսները, էս էն ․․․ ռուսներն ու թուրքերը մենակ վերջին մի տարվա ընթացքում ախպերացան ու դուշմանացան մի երեք անգամ։ Ամեն անգամ մի քանի հազար քուրդ զոհվեց։
Ժողովուրդ, եթե ձեր ասածը ճիշտ ա, ուրեմն հենց վաղը պիտի բոլոր գործերը թողնել, ու բոլոր ֆիզիկապես պիտանի անձանց ուղարկել ուրանի հանքերում աշխատելու, իսկ բոլոր գիտնականներին՝ միջուկային ու քիմիական զենք ստեղծելու։
Բայց դե ձեր ասածը ճիշտ չի։
Գաղթական (14.03.2017)
Այ, Չուկ ջան, դու ինքդ լավ բացատրել ես ամեն ինչ։ Իրոք էս նմամվում ա համոզմունքի։ Անգլրերեն լավ ա բացատրվում - belief system։ Դուք հնարավոր ա իրոք համոզված եք, որ ճիշտ եք ու էս սաղ գրածները անբեկանելի ճշմարտություն են։ Ու չնայած մաս առ մաս բոլոր դրույթները քննարկվել են, ու դրանց նկատմամբ հիմնավոր անվստահություն ա հայտնվել, դուք շարունակում եք Աստվածաշնչի պես կիլոմետրերով հոդվածներ մեջբերել, ոնց որ դու ես ասում ուրիշի շուրթերով խոսել, ու պահանջել, որ ձեզ ապացուցեն, որ դուք ճիշտ չեք։
Չնայած պարզ պատասխանը սենց մոտեցմանը շատ ուղղակի ա ու կոնկրետ - ներող ախպեր, ձեր համոզմունքների համակարգը, մերինի հետ չի բռնում։
Արեա ջան, ըստ էդ նույն թղթերի, Հայաստանը Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չի գտնում։ Պատերազմ չի հայտարարվել։ ՈՒ ես հիմա չեմ հասկանում ինչի էդ միջազգային հանրության տանձին չի, երբ Հայաստանի միջազգայնորեն ընդունված տարածքը գնդակոծվում ա։ Տո միջազգային հանրությունը մի կողմ սկի ռազմական դաշնակիցների տանձին չի։ Հայկական երկու կողմ կա։ Կա Հայաստան միջազգայնորեն ընդուված տարածքով ու կա չընդունված Արցախ, որը ոնց ՀԱԿն ա ասում կարա կրակի ու կրակի տակ ընկնի քանի որ խաղաղություն չկա։
ՄԱԿը մի քոսոտ բանաձև չի կարում ընդունի ռուսները մտան ՈՒկրաինան ոտատակ արեցին (Բուդապեշտի մեմորանդումին ղուրբան, զուտ որպես ՈՒկրաինայի տարածքային անվտանգության երաշխավոր, նիչևո լիչնովո), ուրիշ երկրի ինքնաթիռն էլ վրայից։ Կամ որ մտան Վրաստան ու Օսեթիան դե ֆակտոյից մանրից դե յուրե դառնում ա Ռուսաստանի մաս(միացյալ զորքեր բան ման)։ Կամ որ Թուրքերը մտան Կիպրոսի 40 տոկոսը օկուպացրին 40 տարի առաջ ում չռթին էր։ Մի քիչ «խիստ մտահոգվեցին» ու տենց 40 տարի ա մտահոգված են։ Ադրբեջանը քանի անգամ ա խախտել զինադադարները հենց Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ ՈՒմ երբ թափը հասնում ա հա էլ տալիս ա կողքինների գլխին էլի։ ՈՒ հա Թուրքիան էլ հենց խելքին բրդեց ու ռուսների հետ էլի ախպերության պայմանագիր կնքեց մեր հաշվին գալու ա մեր վրով անցնի։ Մի անգամ ա եղել ինչի՞։ Կամ հիմիկվա թուրքիան։ Պարտվել էր պատերազմի կտոր կտոր էին արել։ Աթաթուրքն եկավ ասեց առհա ձեզ։ Տրիբունի ասած չիշիկ արեց Սևրի վրա ու ինչքանը կարեցավ պահեց հիմա էլ միջազգային ճանաչված ա սաղի կողմից էդ սահմանները։ Մի տարվա մեջ առաջինից սարքեց երկրորդը ու հիմա ոչ մեկ բացի մեր ռազմահայրենասերներից Սևրի մասին չի հիշում։
![]()
Այ Արէա ջան, վերջին էջում արդեն նշվեց Ռուսաստանի ներխուժումը թե՛ Ուկրաինա, թե՛ Վրաստան, Թուրքիայի ներխուժումը Կիպրոս, ում ասես ներխուժումը Սիրիա ու Յեմեն․․․ էլ «ուժեղ պետությանը հենց վաղը հարևան ավելի թույլ պետության գրավելը» ո՞նց ա լինում։ Նենչ չի, որ Ռուսաստանը տարածքի խնդիր ունի ու ուզենալու ա բոլոր հարևաններին գրավի, բայց պետք եղած տեղը ամեն տեղ էլ մտնելու ա, դրա համար էլ Ուկրաինայից հետո բոլոր մերձբալտյան երկրների քաք-ու-ցեռը կպել ա։ Որոշ երկրներ էլ «մտնում» ա տնտեսական պրինուդիտով, ասենք ոնց որ ամեն անգամ Հայաստանը սկսում էր Պարսկաստանի գազից հոտ քաշել, ձմեռվա ամենացուրտ վախտով հյուսիսային Կովկասում հանկարծակի գազատարի վրա ահաբեկչություն էր լինում։ Կամ հենց Վրաստանն ու Մոլդովան մի քիչ շատ էին արևմուտք նայում, միանգամից իրենց Ռուսաստան ներկրված սննդամթերքի մեջ ինչ ասես չէին գտնում ու արգելում․․․
Հա, մի երկու օրինակ էլ բերեմ ուժեղ երկրի հարևանի «գրավելու»․ Իսրայելը իր բոլոր հարևանների տարածքներ վերջին 50 տարվա մեջ մտել ա, իսկ Սիրիյաում ու Իրաքում մի քանի անգամ «միջուկային զենքի հետապնդումը» կասեցնելու համար․ գիշերով ռմբակոծիչ ինքնաթիռները գալիս են մի քանի շենք գետնին են հավասարեցնում, ու մյուս օրը առավոտյան դրանց մասին ոչ մեկ էլ չի հիշում․․․ Թուրքիան էլ Հայաստանի սահմանների մոտ մի քանի անգամ զորքեր ա հավաքել, ու Ռուսաստանն ու Պարսկաստանը ասել են՝ ախորժակիդ հետևի։ Բայց դե տեղ եղած վախտով, Ռուսաստանն էլ Հայաստանին կփռի քամուն, Պարսկաստանն էլ։ Ու միջազգային հանրությունը մի երկու շաբաթ «ամա՜ն-ամա՜ն» կասի, հետո կվերադառնա Քիմ Քարդաշյանի հետույքի աջ թուշիկին հայտնաբերված պզուկին։
Սրա համար էլ ասում ենք՝ քառակուսի հավասարում չի էս անտերը․ պատերազմ, թե խաղաղություն; փոխզիջենք, կամ բանակցություններից դուրս գանք; միջազգային հանրության ոտերը պագնենք, թե ատոմային ռումբ սարքենք; Ռուսաստանի ոռը մտնենք, թե Եվրոպայի հետ վիզային ռեժիմ պարզեցնենք․․․ տո ամեն ինչն էլ արա, պետք ա, դու էլ պատերազմ արա (թեկուզ ահաբեկչություններով, եթե թափդ չի հերիքում ողիղ հարձակման, կամ ներքին ազգային փոքրամասնությունները իրար դեմ լարելով, «ուժեղ պետությունները» այս երկուսից ոչ մեկից էլ չեն խորշում), խաղաղության աղավնի էլ ձևացի (արդեն 25 տարի ա անում ենք, քանի հակառակորդը ամբողջ աշխարհով ասում ա՝ կմորթենք, կվառենք)․ Ռուսաստանի ֆորպոստ էլ եղիր, Եվրոպայի հետ համագործակցելու ուղի էլ փնտրի, Չինարեն էլ սովորի հետն էլ ոսկեղենիկդ մի մոռացի և այլն․․․ բայց ինքդ քեզ մի խաբի, թե այս տարածաշրջանում Հայաստանը մոտակա երբև է «խաղաղություն» ա ունենալու, ու միակողմանի խաղաղություն կառուցելով ինչ-որ լավ տեղ ա հասնելու։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Հա, ու էդ «միջազգային հանրությանը» վստահողների համար, ինչպես նաև «աշխարհի զայրույթին» հավատացողներին․․․ բերածս ցանկի առաջին երկու հաշտական պայմանագիրները Սուդանի քաղաքացիական ու հարևան երկրների հետ պատերազմների ավարտ տալու համար էին, բայց չխանգարեցին, որ Դարֆուրում ցեղասպանությունը շարունակվի ու նույնիսկ արագանա։ Մենակ «ամա՜ն-ամա՜ն» էին ասում ու անցնում առաջ․․․
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ