Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Արէա ջան, իմ բարեկամ, չունի այս իրավիճակը լուծում․․․ խի քո կարծիքով չե՞նք ուզում լուծում տանք ու բոլորս էլ ուտել-խմելով մենակ ապրենք։ Տո Իսրայելը, որ համ «խաղաղասերներն» են ուզում Հայաստանը դառնա, համ էլ «պատերազմասերները» այս խնդրի լուծումը չի գտել, չնայած որ միջուկային զենք էլ ունի, լյուբոյ հարևան պետությանը լացացնելու թափ էլ։ Ու քոնֆլիքտ-ռեզոլուշընի ադամանդը համարվող Դեյտոնի «լուծումը» (արդի քոնֆլիքիստ քաղաքագետների երևի 90% սրա վրա է թեզ պաշտպանել) մոտակա երկու տարվա մեջ հնարավոր ա նորից մասսայական զոհերի բերի։ Թեկուզ լուծենք էլ էս հարցը, ո՞նց ես իսլամիստական ահաբեկչությունների դեմը առնեկու․․․ ու նենց չի էլի, որ իսլամիստական տրամադրությունները դժվար ա Ադրբեջանում կամ Թուրքիայում սերմանելը․․․
Չուկի ասած՝ լացում եմ ու ասում՝ չկա սրա լուծում․․․ մենք մոտակա «միշտ» էլ պիտի ակտիվ կամ սառած պատերազմի մեջ լինենք, բայց դա մեզ չպիտի զսպի զարգանալ ու բարգավաճել։ Ու սխալ ա ամեն ինչը դրա վրա բարդել, թե բա առանց «խաղաղության» մենք կործանված ենք։ Այս «պատերազմասերներս» քաջ հասկանում ենք, որ այդ «խաղաղասիրությունը» մեր կործանումը միմիայն արագացնում ա, ոչ թե դրա դեմը առնում։
Հա, ու թեկուզ Ռուսաստանը չի «գրավում», դրանից Ռուսաստանի ձեռքից զոհերի քանակը պակասո՞ւմ ա։ Վաղը մյուս օրն էլ Ադրբեջանը չի «գրավելու», այլ միջազգային նորմերով «ազատագրելու» ա, դրանից մեր զոհերը պակասո՞ւմ են։
Հա, քաղաքական պլատֆորմա ա, տաբուներից ազատելու միջոց ա․․․ տեսնենք ինչ հաջողության կբերի մոտակա և հետագա ընտրություններին։ Դրանից զատ ստեղ բան չկա․․․ հա էլ խոսենք ո՞նց կլնի, ի՞նչ կլնի թեմաներով, բայց դե հլը որ ոչ մի կոնֆլիկտ չի լուծվել էն եղանակով, որ ՀԱԿ-ն ա քարոզում․․․ ու եթե կան տեցն օրինակներ՝ բերե՛ք, համոզե՛ք, մի 40 էջ առաջ արդեն խնդրել էի, որ օրինակներ բերենք, բայց թյուրիմացության աստիճանի չսազող Սինայից բացի բան չեն գտնում․․․
Lion (14.03.2017), StrangeLittleGirl (14.03.2017), Ներսես_AM (14.03.2017), Տրիբուն (14.03.2017)
Վրիպակ ա, ներողություն, Աբխազիան ի նկատի ունեմ։
Բայց դե ես էլ հավես չունեմ էս տոնով զրույց շարունակելու։
Արդեն որերորդ անգամ ա։
Ինչ-որ խնդի՞ր կա հետս, Շինարար ախպեր։ Թե հա պմ գրի տեսնենք ի՞նչ ա եղել։ Էս ի՞նչ ագրեսիվ, անբարյացակամ տոն ա վերջերս մոտդ։ Հա չեմ ուզում ասեմ, բայց դե մի պատճառ պիտի լինի թե չէ։ Մարդու գրել էլ չի գալիս արդեն։
Ձյաձ, Հայաստանը ու Ադրբեջանը պատերազմի մեջ չեն։ Իրար պատերազմ չեն հայտարարել, ուրեմն ըստ էդ նույն միջազգային իրավունքի հաշտություն չունեն կնքելու։ Արցախը ըստ միջազգային իրավունքի ինքնորոշվել ա Ադրբեջանի միջազգային իրավունքով սահմանների ներսում։ Հիմա ստեղ հարցը ըստ միջազգային իրավունքի ոնց անել որ իրար հակասող համ Արցախի ինքնորոշումը լինի, համ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Չինարն ու Մովսեսը ստեղ էս խնդրի հետ բացարձակ կապ չունեն ըստ էդ իրավունքի, ու ես հարցնում եմ ուր ա միջազգային հանրության ցասումը էս կապակցությամբ։ ՈՒ դրանից հետո ինձ թվում ա ես կարող եմ կասկածներ հայտնել միջազգային հանրության կարողությունների մասին։
Էն ո՞վ ասում մենք չենք բանակցում։ Մեր բանակցողը դոկտոր-պրոֆեսոր ա միջազգային մակարդակի։![]()
Արէա (14.03.2017)
Իսրայելը լուծում ունի, բայց էդ լուծման արդյունքում պետության մեջ որտեղ պաղեստինցիները և հրեաները հավասար իրավունքներ կունենան, արագ կարա նենց լինի, որ մեծամասնությունը պաղեստինցի լինեն, երկիրը էլ չի լինի Իսրայել, այլ կլինի Պաղեստին: Իսրայելի ներկայիս ռեժիմը տենց չի ուզում, դա իրանց «ավետյաց երկիրն» ա, պաղեստինցիներին էլ մանրից նեղելով պետք ա վերանցել, հեռացնել, ինչը և արվում ա: Մենք ոչ մի զուգահեռ չունենք Իսրայելի հետ, հերիք ա համեմատվեք:
Լուծում հնարավոր է միայն լուծում փնտրելու գնով։ Լուծման բացառում պնդողները լուծումն ուղղորդում են պատերազմի։ Էդքան պարզ բան։
Ոչ ամեն գնով փոխզիջում ա քարոզվում, ոչ բան։ Ասվում ա հասարակ բան՝ մի զրկեք ձեզ լուծում գտնելու հնարավորությունից։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (14.03.2017)
Էհ չստացվե՞ց, որ լուծման չեն հասել... էս կողմից նրանց ստատուս տվող չկա, էն կողմից էլ սրանց «խաղաղություն» տվող չկա...
Իսրայել ոչ թե ուզում ենք լինել իրենց վարած քաղաքականությանը նմանակելով, այլ իրենց նման հզոր պետականության ունենալու հարցում։ Խոսքի, ի՞նչ վատ կլիներ այնքան ռազմական թափ ունենայինք, որ ցանկացած հանդգնող հարևանի չափալախներով «խաղաղության պարտադրեինք» կամ համաշխարհային թափ ունեցող գիտական ինստիտուտներ ու $15 միլիարդ դոլար արժողությամբ ԻՏ ընկերություններ ունենայինք:
Ինչի՞ն լուծում գտնելու, պատերազմական վիճակի՞ն։ Օքեյ... դուք գտեք, թող ամբողջ աշխարհն էլ նայի ու նախանձի, ու մյուս մի քանի սերունդ քաղաքագետների 90%-ն էլ ՀԱԿ-ի գ[յու]տած լուծումով թեզեր պաշտպանի... ԼՏՊ-ին էլ Նոբելյան մրցանակ կարող ա հասցնենք պոկել, աստված իրեն երկա՜ր կյանք տա՛։ Թող չուզողները էս մի քանի «պրագմատիստներս» լինենք...
Բայց դե տեսնենք գոնե ձեր ազգակիցների մի 7%-ին կարում եք համոզել, մինչև հալամ աշխարհին համոզելը...
Որ ոչ մեկը չի ուզում պատերազմ, հասկանալի ա։ Բայց որ լուծում չփնտրելը ակամա տանում ա պատերազմի, դա էլ ա պարզ։ Ժամանակի ընթացքում էլ կամ կհամոզենք, կամ կգնանք պատերազմի։ Էդ էլ ա պարզ։ Պարզ ա նաև, որ էս պահին ժողովրդի մեծ մասին համոզել չենք կարողանում, բայց ոչ էե որտև պրագմատիկ են, այլ լսելու անպատրաստ, ինչպես և էստեղ քննարկողները։
Դուք կարող եք շարունակել ձեզ պրագմատիկի տեղ դնել,բայց փաստ է, որ մոտեցումը, որի կրողն եք, անշեղորեն ապահովում է սառը պատերազմը՝ մոտեցնելով լայնամաշտաբը։
Համենայն դեպս նշեմ, որ քննարկման մասնակիցներից որևէ մեկին չեմ մեղադրում մեզ պատերազմի տանելու մեջ, մեղադրում եմ մոտեցմանը, որը չկոտրելը քաղաքական ուժերի պատասխանատվությունն է։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ,
Որ Լևոնը հայ ազգի ամենահանճարեղ պետական գործիչներից մեկն է, դրանում կարծում եմ որ ես ու դու համակարծիք ենք:
Իմ խոսքի ներքո ասվելիքը բխում է դրանից :
Լևոնը մի անգամ 20 տարի սրանից առաջ ոսկերչական քայլով /Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, Լևոն ... / ստիպեց որ իրեն էտ տխրահռչակ "միջազգային հանրությունը", որը արդեն պատին դեմ էր տվել իրեն, համարի խաղից դուրս ու մեր հետ էտ "տունտունիկը սկսի զրոյից", որին ցավոք հետևեց սարսափելի սպանդը- մատաղը Ազգային Ժողովում, որից ցնցված էր նաև Լևոնը:
Հիմա էլի "միջազգային հանրությունը", որը արդեն պատին դեմ էր տվել իրեն և Սերժին : Լևոնը 20 տարի անց նույն տրյուկն է անում /Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, Լևոն ... / : Մի քայլ, որից հետո ինքը էսպես ասած Հայստանում ու ընդանրապես համայն հայության մեջ կունենա 0-ին մոտիկ ձայն ու հանգիստ կպլստա Սադամի պարանից որպես անհեռանկար ու ոչ մի հզորություն չունեցող գոծիչ:
Նույնը արվեց նաև Սերժի համար: Քանի որ ուրիշ ճար չկար Սերժին փրկելու "մեծ" երկրներից, նրան էլ գրագետորեն դուրս էն բերում Նախագահի ինստիտուտից պրակտիկորեն լրիվ փոխանցելով Ազգային ժողով, որտեղ շունը տիրոջը չեն ճանաչի "միջազգային" "խաղաղապահները":
Ու էլի մի 20 տարի մինիմում, լինելով աշխարհագրորեն փաստացի դժոխքում , սատանին պոչից կապած ենք պահելու
Ինչ ասել կուզեմ:
Հզոր մարդիկ են ղեկավարում Հայաստանը: Իսրայելից ավելի հզոր:
Իսկ դուք, ՀԱԿ-ով, պատրաստվիր գնալու մի 10 տարով ծաղիկ աճացնելու:
Լավ գործ եք անում ձեր "Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն", 99 տոկոսի համար առաջին հայացքից աբսուրդ քարոզով, -
Լավ գործ եք անում Լևոնին երկորդ անգամ դուրս եք հանում կրակից:![]()
Անսլով ջան, ես էդ դավադրատեսություններից հեռու մարդ եմ։ «միջազգային հանրություն» ասելուց էլ նկատի եմ ունենում միջազգային իրավական համակարգն ու փոխհարաբերությունները, միջազգային ընդունված կանոններն ու նորմերը։
Մենք տարբեր հարթություններում ենք խոսում։ Մեր զրույցը չի կարող ստացվել։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ