ֆորումի անդամների հիիին նկարներն էի քչփորում..
ինչքան փոխվել են բոլորը )))
հ.գ. բանից պարզվումա ես էլ էի ժամանակին ահագին նկարներ դրել ճճ
ֆորումի անդամների հիիին նկարներն էի քչփորում..
ինչքան փոխվել են բոլորը )))
հ.գ. բանից պարզվումա ես էլ էի ժամանակին ահագին նկարներ դրել ճճ
Alphaone (05.03.2017), CactuSoul (02.03.2017), John (02.03.2017), Mr. Annoying (02.03.2017), Sambitbaba (05.03.2017), Smokie (02.03.2017), Անվերնագիր (02.03.2017), Արէա (02.03.2017), Ծլնգ (02.03.2017), Մուշու (16.03.2017), Շինարար (02.03.2017), Ռուֆուս (02.03.2017)
Ուզում էի ամենասիրածս վարկանիշը թեմայում մի բան գրեի, էն էլ հայտնաբերեցի որ ոչ մի ստացած վարկանիշ չեմ հիշում։ Սկսեցի քրքել ստացածս վարկանիշերը, մի գրառում գտա.
Ու զգացի որ էս մարդկանցից ոչ մեկը էլ ստեղ չի, ու իրենց հետ տասնյակ այլ մասնակիցներ։
Մնացել ենք մի տաս հոգով։
Ու չէի ասի թե ակումբը դրանից ավելի լավն ա դառել։
Տխրեցի։
օրինակ հես են )))
էլի էի գտել, բայց հիմա հեռախոսից դժվար ա նորից հետքը գտնել..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Նաիրուհի (03.03.2017)
Գաղթական (02.03.2017)
«կարգին հին» ասեցիր՝ հիշեցի..
մի դիցուհի կար, հայրս իր ղեկավարն էր:
Հայաստանից դելեգացիայով եկել էին Պորտուգալիա, ու էնտեղից պիտի հայրս գար Հոլանդիա, որ գնայինք աղջիկ ուզելու..
վերջը՝ էդ դիցուհին էլ էր եկել ու նշանից հետո հենց էնտեղ հայտարարեց.
- պահոո, քո սռոկ գոդնըսծին էլ անցավ...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մուշու (16.03.2017)
Գաղթական (03.03.2017)
"Nope! Not me."
![]()
Alphaone (05.03.2017), CactuSoul (06.03.2017), Mr. Annoying (04.03.2017), Sambitbaba (05.03.2017), Աթեիստ (05.03.2017), Նաիրուհի (05.03.2017), Շինարար (04.03.2017)
Բյուր ջան, Սիլվիաները կգան ու կգնան, ինչպես նաև գործերը ու պոստդոկները... մարդու տեսակ փոխելը ինչ-որ գործի համար էլ է մնայուն... Ասենք թե խորհուրդ տայիր չընդունել Սիլվիային, հետո կարողանալո՞ւ էիր գիշերը քնել։ Իսկ հիմա ունես մի լավ ընկեր/բարեկամ Սիլվիայի դեմքում։ Եթե քո տված դասն է դասավանդելու, ապա օգնիր իրեն նյութերովդ... մարդիկ սովորաբար անշնորհակալ չեն մնում։ Ակադեմիան բաղկացած ա կապերից, ու նւյնիսկ եթե պայմանագիրդ չի երկարում, մեկ ա այդտեղ ունես կապեր՝ մարդիկ, որոնց ակադեմիական աճին դու էլ ես նպաստել։
Ամբիոնի վարիչին էլ հիշեցնելը լավ բան է, ինչպես նաև շարունակել հոդվածներ գրելը ու տպագրելը... թեկուզ գործազուրկ ժամանակ։ Ֆինանսներ հայթայթելն էլ է լավ բան (արտաքնապես ֆինանսավորվող պոստդոկեր, կրթաթոշակներ)... անհրաժեշտության դեպքում, մի երկու տարով երկրիրց դուրս գալն էլ (եթե անձնական իրավիճակը ներում է)։ Ցավոք սրտի ակադեմիան այնքան փոքր «ինդուստրիա» է, որ մեկ երկրի սահմաններում բոլորի ամբիցիաները հաճախ չեն տեղավորվում։
Ամեն ինչ լավ կլինի... հետո այս վիճակները հիշելու ես ժպիտով։ Դու մենակ մի կանգնի...
Ծլնգ ջան, իհարկե չէի քնի գիշերները, բայց գոնե ևս ութ ամիս աշխատանք կունենայի, ինչն էս պայմաններում ինձ օդի ու ջրի պես պետք ա: Նյութերովս էլ Սիլվիային օգնելու կարիք չկա, որովհետև ինքն ինձնից փորձառու ա (ո՞վ փորձառու չի լինի տասը տարվա պոստդոկից հետո):
Սիլվիայից բացի մեկ էլ երկու հոգի ենք էս ամբողջ 100-ից ավելի աշխատակից ունեցող ամբիոնում, որ միջազգային ամսագրերում տպագրվում ենք: Բայց արի ու տես, որ հենց էդ երկու հոգիս ենք բորդյուրին մի քանի ամսից, իսկ մյուս PhD-ներին գոնե դասավանդում են տալիս, մինչև ավելի մշտական գործ ճարեն: Ու ինչու՞ չեմ ուզում գործազուրկ ժամանակ տպագրվել: Որովհետև ամբիոնը համալսարանից ահագին փող ա ստանում գրախոսվող ամսագրում ամեն տպագրված հոդվածի դիմաց: Ու տխուր ա, որ ես պիտի նստեմ, ձրի աշխատեմ, իսկ իրանք տեղները նստած փող աշխատեն:
Դե էսպես թե էնպես թեզս հանձնելուց հետո պիտի սկսեմ դրամաշնորհների դիմել, թեկուզ ուրիշ երկիր մեկնելու նպատակով: Բայց էդ դեպքում էլ արդեն դա կանեմ ուրիշ ավագ գիտնականների հետ, էս ամբիոնի հետ կապերս կխզեմ: Ուղղակի մինչև վերջին վայրկյանն ուզում են նենց անեն, որ մինչև հոգուս խորքը զզված հեռանամ: Ու չգիտեմ՝ էդքան քֆրտված հայկական կրթական համակարգն ինչով ա տարբերվում էս ԽԾԲ ամբիոնից:
Բյուր, չգիտեմ՝ ձեզ մոտ ոնց ա, բայց մեզ մոտ ընդունված չի սեփական դոկտորանտներին պահել, որպես աշխատող, հիմնականում նույնիսկ եթե դու համընկնում ես չափանիշներին, դրսից են ընդունում, իսկ դու գնա՝ ուրիշ տեղ գործ ճարի, ասենք՝ Քեմբրիջից մեզ մոտ կբերեն, մեզ մոտից մարդիկ կարան գնան նույն Քեմբրիջ կամ Էդինբուրգ ընդունվեն աշխատանքի: Հազվագյուտ դեպքերում են մնում ասենք իմ ղեկավարներից մեկը, ում ղեկավարը եղել ա իմ էն մյուս ղեկավարը, էդ էլ որովհետև իրանց մեջ շատ սերտ համագործակցություն ա ստացվել, մինչև հիմա միասին են տպագրվում, ղեկավարում ինձ և այլն: Բայց սա մի այլ կարգի բացառություն ա, ու ինձ թվում ա՝ իմ էստեղ մնացած ղեկավարիս համար գուցե ամենահեշտ բայց ոչ լավագույն տարբերակը, որովհետև ինչքան շատ ես շրջում՝ պոստդոկի, հետո մշտական աշխատանքի, էնքան մեծ կապեր, ճանաչում և այլն: Իսկ մինչև հիմնական աշխատանք ճարելը ժամերով ապահովելը, դու պիտի հատուկ խնդրես իրանց, որ իրանք իմանան դրա կարիքը ունես երևի, բացի էդ շատերը չեն մնում դպրոցի՝ ֆակուլտետի շրջանակում, ասենք՝ ես կարամ նայեմ՝ որտեղ հայտարարություն կա՝ պատմություն, արվեստի պատմություն, ֆիլմ սթադիս, անթոպոլոգիա, փիլիսոփայություն, էս բոլոր տեղերը ռեալ շանսեր ունեմ դասաժամեր հավաքելու: Խոսքը զուտ թյութըրինգին ա վերաբերվում, որ մարդ գոյատևի մինչև գործ ճարի: Էդ էլ մի տարի՝ ոչ ավել:
Շին, մեր PhD-ական համակարգն էնպիսին ա, որ եթե թեզը հանձնելուց հետո գոնե որոշ ժամանակով չմնացիր ամբիոնում, լրիվ կորած ես, ու սրա մասին բոլորը գիտեն: Պատճառներից մեկն էն ա, որ դեդլայնը շատ ռիգիդ ա. երեք տարի ու վերջ: Երեք տարում ես հազիվ հասցրել եմ մի հոդված տպագրել (էդ երեքից կես տարին էլ դասավանդումն ա, կես տարի՝ դասընթացները, նենց որ գիտություն անելու երկու տարի ա մնում): Մյուս երեքը շուտով պատրաստ կլինեն, բայց հաստատ թեզս ավելի շուտ կհանձնեմ, քան դրանք կտպագրեմ: Միջազգային ակադեմիայում իրանք չեն նայում, որ ասենք կողքի գերմանացու համեմատ ես երկու տարում եմ էսքան աշխատանք արել (Գերմանիայում կարան PhD-ն անվերջ երկարացնեն): Փաստորեն, ստացվում ա, որ մենք միջազգային ասպարեզում մրցունակ չենք: Իսկ ամբիոնում որոշ ժամանակ մնալը գոնե օգնում ա, որ էդ մնացորդային աշխատանքները տպագրես, դասվանդելու ավելի մեծ փորձ հավաքես ու գոնե մի քիչ ավելի շատ շանս ունենաս ուրիշ տեղ գործ ճարելու:
Ինչ վերաբերում ա դասավանդման մասին խնդրելուն, ապա ես միլիարդ անգամ իմ ղեկավարին ասել եմ, որ թեզս հանձնելուց հետո լուրջ կրիզիսի առաջ եմ կանգնելու, որովհետև գործազրկության ապահովագրությունն ինձ ոչ մի կոպեկ չի վճարելու, որ ինձ համար կարևոր ա, որ ամբիոնում ինձ համար մի փոքր գործ ճարվի: Ու էսքանից հետո ինքը բռնում, ուրիշի ա առաջ բրդում: Պլյուս դրան նոր էլ իջել էի հենց էդ երկրորդ հարկում սուրճ խմելու, ականջի պոչով լսեցի, թե ոնց էր ուսումնական մասի վարիչը ինձնից ավելի ուշ վերջացնող մի PhD-ի դասավանդման ժամեր առաջարկում հաջորդ սեմեստեր: Դե էլ չասեմ, որ ստեղ հայտարարության վրա գնալը ժամանակի ավելորդ կորուստ ա, որովհետև սովորաբար իրանք ներքին կարգով մեկին արդեն որոշած են լինում, հայտարարությունը տալիս են, որտև պարտավոր են:
Վաղը ամբիոնի վարիչի հետ հանդիպում ունենք: Սաղ ասելու եմ իրան: Բայց դժվար բան փոխվի, որովհետև բացի ամեն ինչից, իրանք նաև արտասահմանցու չեն ուզում ամբիոնում: Մի խոսքով, խառն ա:
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ