Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Արէա ջան, բոլոր պատերազմներն են սխալ ուղղության արդյունք, ու վաբշե աշխարհս անարդար ա ու վտանգավոր։ Մենք էլ թարսի պես Ավստրալիայում չենք, շատ ոռի տեղում ենք։ Ու աշխարհում խաղաղություն հաստատելու բեռը Աստված հայերի վրա չի դրել։

Կարելի ա, ոնց որ Չուկն ու Լևոնն են ուզում, խաղաղության օգուտների մասին հոգեցունց զրույցներ ունենալ։ Բայց գոնե էս պահին ու իրերի էս դասավորությամբ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համաձայնության գալը ռեալ համարելը սահմանակցում ա անմեղսունակության հետ։
Անմեղսունակության մասին ճամարտակելիս, իմ սիրելի թեման լքած ընկեր, մտածիր, թե որպես այլընտրանք ինչ ես առաջարկում: Ու հստակ ասա, ոչ թե ոնց հարցմանը քվեարկել հրաժարվեցիր, տենց փախիր կոնկրետ բան ասելուց ու սահմանփակվիր զգայական մակարդակի գրառումներով: