User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը

Քվեարկողներ
31. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով

    16 51.61%
  • Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը

    11 35.48%
  • Դժվարանում եմ պատասխանել

    4 12.90%
Էջ 18 102-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 1516 հատից

Թեմա: Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը

  1. #256
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ես փեզ կոնկրետ երկու հարց եմ տալիս...

    1. Հայաստանը ինչի՞ ա մասնակցում բանակցություններին (ղարաբաղի հետ), ո՞րն ա մեր շահը էս բանակցություններում.

    2. եթե ընտրվեց ձեր ուզած իշխանությունը, ասիք "այ էս ա դիս իզ իթ, ախպեր..." հայաստանը պետք ա՞ դուրս գա բանակցություններից ...
    Էն որ, ստեղ մի քսան էջ մարդիկ իրանց կոտորում են, մեկ էլ Մեֆը իրա տիեզերացունց հարցով նիրյատ ա լինում։ Ու, չես իմանում ինչ պատասախանես, կամ վաբշե պատասխանես, թե չէ: Բեզ աբիդ, ախպեր ...

    Անեգդոտ եմ, հիշել…

    Էս ճապոնացիները մի հատ գեր կամպյուտեր են սարքում, որ աշխարհի բոլոր հարցերին պատասխանում ա: Սաղ ազգերը հավաքվում են, ով ինչ հարց ուզում ա տալիս ա, ու էս կոմպը տեղում պատասխանում ա: Հայն ա գալիս ու հարցնում ա.
    - Ի՞նչ կա-չկա…
    Էս կոպմը մի տաս րոպե մտածում ա ու վառվում ա: Էս ճապոնացիք խառնվում են իրար, մի տաս տարի աշխատում են էս կոմպի վրա, ու էլի էս հային կանչում են: Գալիս ու հարցնում ա.
    - Ի՞նչ կա-չկա...
    Էս կոպմպս, բռնում ա ու աշխարհում ի՜նչ կա ու ի՜նչ չկա սաղ հանում էս հային ցույց ա տալիս: Էս հայս նայում ու հարցնում ա.
    - Բա ուրի՞շ ...
    Ու կոպը էլի վառվում ա

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (17.02.2017)

  3. #257
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես կարդացի ամբողջը:





    Կարծում եմ սա ամենանպաստավոր պահն ա եղել հակամարտությանը երկարաժամկետ լուծում տալու համար: Նաև Ադրբեջանի համար:

    Էն ժամանակ դեռ չէր դաստիարակվել մի նոր սերունդ՝ ում համար հայը մորթող թափող անշնորհակալ վիժվածք ա: Դեռ թարմ լինելով պատերազմի շվաքի տակ ժողովուրդները կարող էին համաձայնել ինչ որ բան տալ հակառակորդին հավատալով, որ վաղը խաղաղ կապրեն: Պլյուս դրան թուլացած Ադրբեջանին ձեռնտու կլիներ պարտվելով տարածքներ հետ ստանալը: Պայմաններն ավելի հարմարավետ էին մեր համար քան էսօր. ամբողջական Լաչին ու նաև շատ հնարավոր էր Քարվաճառ: Սա քիչ թե շատ ընդունելի տարբերակ էր իր պահի համար: Բայց պահը բաց թողնվեց ու հիմա թե՛ մենք թե՛ հակառակորդն ավելի ենք ընկղմվել դեպի ցած:

    Ներկայիս պայմանները (ընդամենը Լաչինի միջանցք) չափազանց վտանգավոր են: Ես չգիտեմ, ի՞նչ ա նշանակում միջանցք: Իմ հասկանալով դա ընդամենը Հայաստանն Արցախին կապող մայրուղի ա: Էղածն ի՞նչ ա մի երկու տանկով կփակեն իրանց գործը կանեն: Գոնե նորից պետք ա հասնել ամբողջ Լաչինը պահելուն հետո նոր խոսանք էդ մասին:


    Ու ընդհանրապես ինչի՞ ենք մենք էս տարբերակը քննարկում: Շատ պարզ: Մոտակա ապագայում չեմ տեսնում էն պայծառ օրերը, երբ մենք կհզորանանք ու Ադրբեջանին էլ կասենք վերցրեք էդ ձեր պահանջներն ու ռադ էղեք ձեր Կասպից ծովը, մի հատ էլ եք էս կողմ կրակել իսկանդերը կտանք գլխներիդ արա: Դե մենք էլ իսկանդերն առել ենք, որ փոշիները սրբենք, յուղենք, հետը նկարվենք, մի էրկու տարին մեկ հանենք վում վում անենք հրապարակով ուրախանանք: Բայց էդ պուսկ կնոպին սեղմելու իրավունքը մենք չենք առել: Մի գին ունի իսկանդեր համալիրը, մի ուրիշ գին դա օգտագործելու իրավունքը (որը կարծում եմ համալիրից թանկ գին ունի): Սա զուտ անձնական դիտարկում:


    Ցավալի եմ համարում որ բոլոր տեղական քաղաքական ուժերը հերիք չի այդ շրջաններն անվանում են հարակից գրավյալ տարածքներ, մի բան էլ դրանց մասին խոսալուց խոսում են թուրքական անուններով (քելբաջար, ֆիզուլի և այլն): Եթե տալիս ենք, եկեք նստենք ու ամենաչոր ձևով ասենք ինչ ենք տալիս ու ինչ ենք ստանում: Տալիս ենք հերթական անգամ կտոր հայրենիքից, որ խաղաղ ապրենք: Դա պակաս հայրենիք չի քան Արցախի ցանկացած սանտիմետր: Հերթական անգամ մեր ժողովրդի մի մաս հարկադրաբար լքելու ա իրա տունը ու տեղափոխվի (Արցախ, Հայաստան կամ ընդհանրապես արտագաղթի հիասթափվելով էդ որոշումից): Սա նրա համար եմ ասում, որովհետև չեմ կարծում թե Բաքվի, Սումգայիթի դեպքերից 50 տարի չանցած հայերը կհամաձայնեն նորից Ադրբեջանցու տիրապետության տակ ապրել:
    Ստանում ենք լուրջ միջազգային փաստաթղթեր, որի դեպքում Ադրբեջանի սանձերն ավելի կձգվեն: Մեր ստանալիքն ամենաթույլ կողմն ա: Ես խիստ կասկածներ ունեմ թե հերթական անգամ երբ Ադրբեջանը խախտի պայմանագրերը միջազգային հանրությունը խիստ զբաղված չի լինի իր համար ավելի կարևոր հարցերով:


    Այ էս պայմաններում հնարավոր ա դնել կշեռքի մի նժարին հայրենիքը, մյուսին մարդու կյանքի գինը ու հասկանալ մենք որն ենք ավելի թանկ համարում:

    Իմ դիրքորոշումը կարճ ու կոնկրետ. փոխզիջման պահը կորցրել ենք: Հիմա պայմանները չափազանց վատն են (կհամարեի նաև արկածախնդիր): Պետք ա աշխատենք փոխզիջման նոր տարբերակ մշակելու վրա, կամ հետ բերենք գոնե 1997 - ի վիճակը:
    Չնայած ինչ-որ հարցերում համաձայն չեմ, բայց գրառմանդ շնորհակալություն դրեցի: Էսպիսի գրառումներն ա, որ պիտի շատ լինեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (17.02.2017)

  5. #258
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ծլնգի գրառումները վերջապես կարդացի, սպասելիքներս չարդարացան: Ափսոս, բայց դրանց մեջ բարի ցանկություններից բացի այլ բան չկա: Իսկ քաղաքականությունը բարի ցանկությունների դաշտ չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #259
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ, ստեղ մի քսան էջ մարդիկ իրանց կոտորում են, մեկ էլ Մեֆը իրա տիեզերացունց հարցով նիրյատ ա լինում։ Ու, չես իմանում ինչ պատասախանես, կամ վաբշե պատասխանես, թե չէ: Բեզ աբիդ, ախպեր ...

    Անեգդոտ եմ, հիշել…

    Էս ճապոնացիները մի հատ գեր կամպյուտեր են սարքում, որ աշխարհի բոլոր հարցերին պատասխանում ա: Սաղ ազգերը հավաքվում են, ով ինչ հարց ուզում ա տալիս ա, ու էս կոմպը տեղում պատասխանում ա: Հայն ա գալիս ու հարցնում ա.
    - Ի՞նչ կա-չկա…
    Էս կոպմը մի տաս րոպե մտածում ա ու վառվում ա: Էս ճապոնացիք խառնվում են իրար, մի տաս տարի աշխատում են էս կոմպի վրա, ու էլի էս հային կանչում են: Գալիս ու հարցնում ա.
    - Ի՞նչ կա-չկա...
    Էս կոպմպս, բռնում ա ու աշխարհում ի՜նչ կա ու ի՜նչ չկա սաղ հանում էս հային ցույց ա տալիս: Էս հայս նայում ու հարցնում ա.
    - Բա ուրի՞շ ...
    Ու կոպը էլի վառվում ա
    ապեր եթե տենց պարզ հարց ա ուրեմն պտի ունենա պարզ պատասխան, էջերով պետք չի գրել... ու ասեմ էդ հարցին ոչ ոք չի պատասխանել... եթե մարդն ասում ա "ուժեղանանք որ ուժեղ բանակ ունենանք որ մեզ պաշտպանեն" (հնդհանուր առմամբ փոխզիջման դեմ եղողներն էդ են ասում), նշանակում ա մարդը բացարձակապես գաղափար չունի թե մենք ինչի ենք բանակցյթյուններ վարում ու փոխզիջումն ինչի համար ա արվում...

    էս մենակ ակումբում չի ամբողջ հայաստանի քաղաքական դաշտն ա տենց they have no fucking idea, even a clue why we're negotiating and why we're supposed to compromise.... They don't even know what compromise is...

    որ իմանային, կասեին

  7. #260
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հիմա փորձենք թարմացնել քննարկումը:

    Եթե ամփոփենք, հիմնական տեսակետն էս է, որ պետք է հզորանալ: Շատ լավ, համաձայն եմ, պետք է հզորանալ:

    Իսկ մինչ հզորանալը եկեք հարցը փորձենք դարակ առ դարակ բաժանել:

    Ունենք իրավիճակ, ունենք հակամարտություն: Հակամարտության մի կողմը (հայկականը) պնդում է, որ ներկայումս ԼՂԻՄ-ի տակ մտնող ողջ տարածքն իրենն է ու ոչ մի միլիմետր չի փոխանցելու այլ երկրի: Հիմնավորման միջազգային հիմքը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Հակամարտության մյուս կողմը (ադրբեջանականը) պնդում է ծայրահեղ հակառակը, որ այդ ամբողջ տարածքն իրենն է ու պետք է վերադարձվի: Հիմնավորման միջազգային հիմքը տարածքային ամբողջականության իրավունքն է:

    Կներեք, որ սենց բանալ բաներից եմ գալիս, գիտեմ, որ բոլորդ էլ սա գիտեք, բայց գրառմանս տրամաբանությունը ճիշտ կառուցելու համար ուզում եմ կետ առ կետ գնանք: Ուրեմն ֆիքսում ենք, որ սա իրողություն է, ու որ ուզենք թե չուզենք ներկա պահին գործ ունենք դրա հետ: Իհարկե կան մարդիկ, ովքեր ասում են, թե եթե 94-ին «ճիշտ քաղաքականություն» վարվեր, ապա Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկած կլինեինք ու հիմա խնդիրն էս տեսքը չէր ունենա: Մարդիկ էլ կան, որ պնդում են, որ եթե 97 թվականին փոխզիջման գնացած լինեինք, ապա հիմա արդեն հաշտություն ու խաղաղություն կլիներ, խնդիրն էս տեսքը չէր ունենա: Ես համարում եմ, որ էս պահին ինչքան էլ քննենք երկու տարբերակներն էլ (իսկ քննել միշտ է պետք), համաձայնվենք կամ չհամաձայնվենք, մեր ներկա պահի խնդիրը հիմա չի փոխվում ու մեր առաջ խնդիրը պետք է լուծենք հիմա:



    Հիմա գանք խնդրի լուծմանը: Ինչքան էլ մեր Ծլնգը բերի տարբերակներ, իրականում շատ հստակ բաժանումներ կարելի է անել, ենթատարբերակենրը թողնելով հետագա քննարկման: Իսկ տարբերակները ամենասկզբում երկուսն են.

    1. Գնալ լուծման
    2. Գնալ ժամանակի ձգման, 10, 20, 100, 200 տարով՝ լուծումը թողնելով պատեհ պահի

    Այսինքն մեզ պետք է քննարկել էս 2 դեպքերը ու հասկանալ, թե որ դեպք ինչ ենք ստանում ու ինչ ենք կորցնում, ինչն ենք վտանգում կամ ինչն ենք երաշխավորում:

    Վերցնենք կետ 1-ը: ԳՆալ լուծման: Եթե ես չեմ սխալվում, ապա մարդկությանն ընդամենը լուծման երկու տարբերակ է հայտնի:
    Ա. Կապիտուլյացիայի ենթարկել թշնամուդ
    Բ. Հասնել փոխզիջման

    Եթե վերցնում ենք կապիտուլյացիայի ենթարկումը, ապա դա ուղղակի նշանակում է պատերազմ: Որովհետև հակամարտության առկա իրավիճակում չկա որևէ այլ տարբերակ, որ կողմերից մեկն առանց պատերազմի ընդունի իր ամբողջական պարտությունն ու ամբողջովին հրաժարվի իր հավակնություններից: Պատերազմը կարող է լինել ինչպես հիմա, էնպես էլ 2 կետով որոշակի ժամանակ ձգելուց հետո, նպատակը հնարավորինս հզորանալն է էդ ընթացքում:

    Եթե զգացմունքային պահերը թողնում ենք մի կողմ (մարդկային կյանքեր, խեղված ճակատագրեր և այլն), որպես պետություն մենք կշահենք, եթե կարողանանք պատերազմել ու հաղթել: Որպես պետություն եմ ասում, դուք կարող եք հասկանալ որպես երկու հայկական պետություն՝ Հայաստան ու Արցախ, կարող եք հասկանալ մեկը՝ միացյալ Հայաստան, ըստ ձեր ճաշակի: Միավորվել-չմիավորվելը հետագայի խնդիր է իմ համոզմամբ:

    Ու պատերազմի ընտրությունն, ըստ այդմ, իմ համար ընդունելի տարբերակ է: Բայց մի դեպքում, եթե իրատեսական ենք նայում ու ճիշտ հաշվարկներ անում:

    Կներեք, կանչեցին գործ անելու, շարունակությունն ավելի ուշ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #261
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, խի՞ ես տնտեսական, ֆինանսական, կոմունիկացիոն ու քաղաքական ասպեկտները դուրս թողնում ղարաբաղյան հարցից... բոլոր կոնֆլիկտները, նկատի ունեմ ԲՈԼՈՐ, առաջին հերթին վերոնշյալ խնդիրների արդյունք են...

    կիսատ ա քննարկումը, ու պրիմիտիվ...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (17.02.2017)

  10. #262
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, խի՞ ես տնտեսական, ֆինանսական, կոմունիկացիոն ու քաղաքական ասպեկտները դուրս թողնում ղարաբաղյան հարցից... բոլոր կոնֆլիկտները, նկատի ունեմ ԲՈԼՈՐ, առաջին հերթին վերոնշյալ խնդիրների արդյունք են...

    կիսատ ա քննարկումը, ու պրիմիտիվ...
    Չեմ թողնում, չհասա: Մի քիչ հետո շարունակելու եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #263
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դու ինչ բարի տղա ես։ Պարտադիր ուզում ես ինչ-որ պահի ինչ-որ բան փոխզիջած լինես։ Քանի՞ թուրք գիտես, որ ուզում ա Մուշն ու Սասունը քեզ փոխզիջի։ Ռազմահայրենասեր արիացիություն չեմ անում, հարց եմ տալիս, որ քո պես հետաքրությունս բավարարեմ - քանի՞ հարուստ, հզոր, ուժեղ երկիր գիտես, որը մեկ էլ կանգնել ա ու հայտարարել ա․ «բարև ձեզ, ես զգում եմ, որ արդեն ժամանակն ա, որ ձեզ պիտի փոխզիջեմ»։ Օրինակ՝ Ֆրանսիան կանգնում ա ու Էլզասն ու Լոթարինգիան վերադարձնում ա Գերմանիային։
    դե ուրեմն դուրս պետք ա գանք բանակցություններից եթե փոխզիջելու բան չունենք... կարա՞ս

  12. #264
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ թողնում, չհասա: Մի քիչ հետո շարունակելու եմ:
    օքեյ... անպայման հասի...

  13. #265
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    դե ուրեմն դուրս պետք ա գանք բանակցություններից եթե փոխզիջելու բան չունենք... կարա՞ս
    հնարավո՞ր չի, նենց բանակցությունները վարել, որ հա ձգձգվի

  14. #266
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    հնարավո՞ր չի, նենց բանակցությունները վարել, որ հա ձգձգվի
    իսկ ինչի՞ ես ուզում ձգձգես... ի՞նչ ա դա քեզ տալու... քո կարծիքով մեզ էս վիճակը ձեռնտու ա՞... կամ որ ասում ենք փոխզիջենք, քո կարծիքով եթե մենք հող ենք հետ տալիս իրանք փոխարենը մեզ ի՞նչ են տալիս... քո կարծիքով...

    իսկ եթե չես կարում պահես, էն ժամանակ ամեն ինչ ես կորցնում, այսինքն ինչի՞ պտի բանակցեն հետդ եթե էնքան թույլ ես որ չես կարում ձգձգես...

  15. #267
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    հնարավո՞ր չի, նենց բանակցությունները վարել, որ հա ձգձգվի
    Հնարավոր ա, դրա մասին կխոսենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #268
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինչի՞ ես ուզում ձգձգես... ի՞նչ ա դա քեզ տալու... քո կարծիքով մեզ էս վիճակը ձեռնտու ա՞... կամ որ ասում ենք փոխզիջենք, քո կարծիքով եթե մենք հող ենք հետ տալիս իրանք փոխարենը մեզ ի՞նչ են տալիս... քո կարծիքով...

    իսկ եթե չես կարում պահես, էն ժամանակ ամեն ինչ ես կորցնում, այսինքն ինչի՞ պտի բանակցեն հետդ եթե էնքան թույլ ես որ չես կարում ձգձգես...
    ինչ մի խառնվել եք իրար էդ բանակցելով, էլ հարց չունենք երկրի ներսում, ես իմ հին հեքիաթը պիտի ասեմ՝ ներսից ուղղվենք, վերջ տանք թալանին, նորմալ, հանդուրժող, առաջադեմ, մարդու իրավուքնենրը հարգող, սոցիալապես արդար երկիր դառնանք, կվերադառնանք էդ հարցին:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ծլնգ (17.02.2017), Տրիբուն (17.02.2017)

  18. #269
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... հա ի դեպ քո հարցի պատասխանն ասեմ... ոչ, հնարավոր չի... նախ որովհետև իրանք էդքան անխելք չեն որ մենք կարողանանք տենց ափաշքյարա անենք...

    հնարավոր չի... նույնիսկ վտանգավոր ա

  19. #270
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ... հա ի դեպ քո հարցի պատասխանն ասեմ... ոչ, հնարավոր չի... նախ որովհետև իրանք էդքան անխելք չեն որ մենք կարողանանք տենց ափաշքյարա անենք...

    հնարավոր չի... նույնիսկ վտանգավոր ա
    օքեյ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (17.02.2017)

Էջ 18 102-ից ԱռաջինԱռաջին ... 81415161718192021222868 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 60
    Վերջինը: 29.01.2013, 02:32
  2. Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը։ 10 տարի անց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 09.08.2009, 11:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •