Հայկ, ամբողջ խնդիրն էդ ա, որ ՀԱԿ–ը, էս պահին միակ ընդդիմությունը, որին ուզում ենք հավատացած լինենք, որը քիչ թե շատ հույս ա ներշնչում իր ընդդիմություն լինելու մեջ, ՀՀԿ-ին չի հակադրվում մարսելի ծրագրով: 27 տարի տանջված, սմքած, բռնաբարված ժողովդրին եկել ասում են փոխզիջումներ, հասարակ ժողովրդի լեզվով՝ հողեր տանք Ադրբեջանին, դրանից հետո ինչո՞վ ա լավ լինելու, սոցիալի՞զմ ա հաստատվելու, էլ թալան չի՞ լինելու, ախր սկի երաշխիք չկա, որ էլ չեն կրակելու: Համակարգը փոխելուց, աշխատելաոճը փոխելուց, իրանց կենսակերպով վստահություն ներշնչելուց խոսան թող: Անունն էլ դրել են քաղաքական երկխոսություն, ես գեղացի տղա՝ ներողություն, ոչ քաղաքականն եմ հասկանում, ոչ երկխոսությունը:
Հանրապետականը մի կողմից քո ցույց տվածով իր էջում գրել ա Հայկական բարձրավանդակ, սրբազան, հարատև, Աստված, քրիստոնեություն, մարդիկ ասում են՝ հաաաա, մյուս կողմից էլ ասում ա՝ հինգ հազար դրամ, առ գնա ընտրի, ասում ա՝ գնա ընտրի՝ թե չէ գործից դիմում գրի դուրս արի, ասում ա՝ գնա ընտրի շենքիդ վերելակը սարքեմ, ասումա ՝ գնա ընտրի ես քու սենցն ու նենցը և այլն: Փոխզիջումդ թալանի դեմը ո՞նց ա առնում, կեղեքման դեմը ոնց առնում, ի՞նչ արժեհամակարգ ա բերում, ի՞նչ գաղափարներ ենք բերում, օլիգարխների դեմը առնո՞ւմ ենք, թե՞ չէ, նվազագույն աշխատավարձի շեմը ինչքան ենք բարձրացնում, պարտադրու՞մ ենք որ ֆիրմաները գերշահույթներ ունենալու փոխարեն նորմալ աշխատավարձեր տան իրանց աշխատակազմին, մոնոպոլիաների դեմն առնո՞ւմ ենք, ո՞նց ենք դա անում: Հողերը տալուց հե՞շտ բան: Ասում ա՝ ինձ ընտրի, հողերը հետ տամ: Հա բա, էսա ընտրում եմ, սպասի հողը քաղհանեմ ու վազելով գնամ ընտրատեղամաս:
Էջանիշներ