StrangeLittleGirl-ի խոսքերից
Էլի պիտի ասեմ զարգանալը, բայց դա պատկերացնում եմ քայլերով: Նախ, պետք ա գա ձախ գաղափարներով քաղաքական ուժ (ժողովրդի մասին մտածող չէ, այլ հենց ձախ): Ամենաբարդն էդ ուժին իշխանության բերելն ա: Բայց էդ ուժը պետք ա հատ-հատ ամեն ՀՀ քաղաքացու հետ աշխատի, իրա գոյությունն էլ մենակ ընտրությունից ընտրություն նկատել չտա: Հենց գալիս ա իշխանության, լավագույն դեպքում անխնա հարկեր ա սահմանում շատ բարձր եկամուտ ունեցողների վրա, անխնա տուգանքներ ու պատիժներ համակարգը չարաշահողների վրա, սեփականաշնորհված լիքը կառույցներ նորից պետականացնում ա, որոնց եկամուտը մտնում ա բյուջե, գնում ա կրթությանը, առողջապահությանն ու պաշտպանությանը: Դե էլ չեմ ասում՝ կոռուպցիայի դեմ իսկական պայքարի մասին, որը չի սահմանափակվի մանր-մունր չինովնիկներ բռնելով, այլ եթե Սաշիկն ա, ուրեմն Սաշիկը պիտի նստի:
Էջանիշներ