Փոխզիջել մեկի հետ ով մի քանի անգամ զինադադար ա խնդրել պատերազմի ժամանակ, ստացել ա զինադադար, ու մի քիչ վերախմբավորվելուց հետո խախտել հրադադարն ու վերսկսել պատերազմը։
Փոխզիջել մեկի հետ ով մարդասպանին տեղափոխում ա որ իր մոտ շարունակի ցմահը կրել ու հենց ինքնաթիռի տրապի մոտ ծաղիկներով, հերոսի մեդալը ձեռը, ավտոն ու տունը նվիրած, կոչումն էլ միանգամից գնդապետ պատվում ա։
Փոխզիջել մեկի հետ ով շարունակաբար մերժում ա հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը
Փոխզիջել մեկի հետ ով հրաժարվում ա դիպուկահարներին հեռացնել գծից
Փոխզիջել մեկի հետ ով ամեն շաբաթ առնվազն մեկ հայի օջախը դժբախտություն ա բերում
Փոխզիջել մեկի հետ ով ամեն աստծո օր հաթաթա ա տալիս որ հայերին պետք ա ջնջել երկրի երեսից
Փոխզիջել մեկի հետ ով անցած ապրիլին իսկական փոխզիջողի կեցվածք ընդունեց
Փոխզիջել մեկի հետ ով զինվորին գլուխը կտրում տանում գյուղերով պտտում ա
Փոխզիջել մեկի հետ որ Արցախից ու Հայաստանից բացի աչք ունի նաև ամբողջ Իրանի հյուսիսի վրա։
Փոխզիջել մեկի հետ ով մի բան ա խոստանում մի հանդիպման ժամանակ հետո շատ հանգիստ հետ կանգնում իր ասածներից
Ես մի գրամ կասկած չունեմ հենց մենք մի կտոր հող վերադարձրեցինք իբրև փոխզիջում, մենք կկորցնենք ամբողջ Արցախը։ Լևոնը թող գնա պատմությունը նորից կարդա։ Թուրքի համար գոյություն չունի ոչ մի պայմանագիր կամ խոստում։ Դրանք ընդամենը էդ պահին իրենց նպատակների հասնելու միջոց են։ Հենց հարմար պահը եկավ իրենք թքած ունեն բոլոր տեսակի պայմանագրերի վրա։ Քանի էն սահմանի մյուս կողմից ադեկվատության հոտ չի գալիս դրանց հետ փոխզիջելը ինքնասպանություն ա։ Տրիբուն ձյան ճիշտ ա ասում լրիվ «երկխոսելու» սերիայի մառազմ ա։ Լրիվ նույն աղետալի հետևանքներով։ ՈՒղղակի մի դեպքում առանձնապես բան չես կորցնում, մյուս դեպքում հայրենիք ես կորցնում։ Միջազգային երաշխիքների վրա էլ կոնկրետ մեկը ես խորապես թքած ունեմ։ Որպես միջազգային երաշխիքների իմպոտենտության օրինակ կարելի ա կարդալ օրինակ սա
https://en.wikipedia.org/wiki/Budape...ity_Assurances
Էջանիշներ