Մի հատիկ քիչ թե շատ սոցիալական օնլայն միջավայր էր մնացել, որ մտնում էի, էն էլ զաքմեջ եղավ: Չհոգնեցի՞ք հլը, ժող: Աչքիս էլի լուն ուղտ եք սարքում, ոնց որ միշտ: Ուղղակի որովհետև էս դեպքում լուն եզի չափ ա, ուղտերը տիտանական մեծ են ստացվում, ու արդեն անցել եք իրար քֆրտելուն: Էս օնլայն գզվռտոցից աշխարհում բացարձակապես ոչ մի բան չի փոխվելու, բացի նրանից, որ մեզ մոտ թունդ դառնահամ ա մնալու ու հետո խանգարելու ա լիքը հարցերում: Վաղը-մյուս օրը եթե, ասենք, Բյուրը Հայաստանում լինի ու ընդհանուր առաջարկի հանդիպել, էս թեման եք հիշելու ու գցեք-բռնեք՝ ուզում եք իրար նայել, թե չէ: Ասենք՝ ու՞մ համար, էլի: Ու՞մ պատճառով: Սթափվեք, գժուկներ:
Ես որ նախընտրում եմ ամեն տեսակ բացասական բաներ զոռով քարշ չտալ-չգցել իմ կյանք, ընդհակառակը՝ ինչքան կարող եմ՝ խուսափում եմ դրանցից, դրա համար էլ անհամբեր սպասում եմ՝ երբ ա էս թեման հանդարտվելու, որ կարողանամ էլի մարդավարի Ակումբ մտնել:
Ու հա, հետևելով ավանդույթին ու կանխելով անխուսափելին՝ կներեք, եթե ինչ-որ մեկին վիրավորում ա էս գրառումս: Նույնիսկ չգիտեմ էլ՝ մեջը վիրավորական բան կա՞, թե չէ՞, բացի «գզվռտոց» բառից, բայց դե աչքս վախեցած ա, միանգամից disclaimer անեմ, որ ոչ ոքի երբեք չեմ ուզել վիրավորել, կոնֆլիկներ չեմ սիրում, ոչ էլ կոնֆլիկտային մթնոլորտներ, դրանցից էլ եմ խուսափում, ու որ սենց գնա՝ կսկսեմ Ակումբից էլ խուսափել, ցավոք սրտի:
Էջանիշներ