Սամ, ես քեզ շատ եմ հարգում, ու մեծ հետաքրքրությամբ հետևում եմ քո մտքերին։ Ճիշտ ա քո աշխարհընկալումը տարբերվում ա իմինից, բայց էն ամենը ինչ դու ես գրում, շատ հետաքրքիր ու խաղաղ մտավարժանք ա։
Բայց էս էդ դեպքը չի, կարծում եմ։
Մենակ հիմնվելով քո հիպոթետիկ "փորձերի տեսության" վրա, ասել որ զոհը ինքն էր ընտրել, որ իրեն կտտանքների ենթարկեին, էդքան էլ հաջող միտք չի։
Իսկ ի՞նչ, եթե դու սխալվում ես։ Մենակ էս մտքի բացակայությունն ա, որ ինձ դուր չի գալիս քո մոտ։
Նման ա, որ մեկը իր տան պատուհանները մանուշակագույն ապակուց պատրաստի, ու իր աշխարհայացքը կառուցի տիեզերքի մանուշակագույն լինելու փաստի շուրջ։
Իսկ եթե տիեզերքը չի մանուշակագույն, այլ ընդամենը քո պատուհաննե՞րը։
Էջանիշներ