User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 663 հատից

Թեմա: Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ թեման չի սպառվում, գրեմ նաև իմ զայրույթի պատճառների մասին:

    Զ-ի մասին ես իմացել եմ Ուլուանայից: Ինձ ինքը ներկայացվել է՝ որպես անարդարացիորեն իր պատիժը կրող ցմահ բանտարկյալ, որի գլխին սարքել են, ու որ մեծ հույսեր կան՝ մոտակա տարիներին այնուամենայնիվ կկարողանա դուրս գալ բանտից: Նորից եմ կրկնում՝ ինֆորմացիան չի եկել Զ-ից, այլ Ուլուանայից: Միայն լավ բաներ եմ լսել Զ-ի մասին, ու իմ մոտ էլ դրանից ինչ-որ ակնածանք ու համակրանք է առաջացել իր հանդեպ:
    Նաև հենց Ուլուանայի միջոցով էլ ծանոթացել եմ Զ-ի աշխատանքներին: Իմացել եմ, որ ինքը բոլորին նվիրում է դրանք, բայց ես որոոշել եմ, որ կգնեմ, ու դարձել եմ իր առաջին գնորդը: Չէ, վրաս ոչ ոք ոչինչ չի սաղացրել, ես դա արել եմ սեփական կամքով, «լավ ու անմեղ մարդուն» օգնելու նպատակով:
    Ինձ համար Ուլուանայի ասածները լրիվ հերիք էին՝ հավատալու համար: Ես գիտեմ, որ ինքը սուտ չի խոսում, որ ազնիվ մարդ է: Ի դեպ, մինչև հիմա էլ համոզված եմ դրանում: Այսինքն՝ համոզված եմ, որ ինքը համոզված է իր արածների ազնիվ լինելու մեջ:
    Ու էդպես, քանի որ ինձ վստահված մարդոու կարծիքը հերիք էր, ինքս երբեք չեմ խորացել Զ-ի գործի մեջ: Գնումի հետ կապված մի քանի բառ եմ հետը փոխանակել, որ դասավորենք՝ ոնց, ինչ, որտեղը ու վերջ: Ավել չենք խոսել. իմ անձնական պատը շատ բարձր է զաքարների համար:

    Եվ էս հեքիաթը էսպես սիրուն էլ կմնար, եթե Աթեիստը «չխորանար»: Ես իր դատավճռի հատվածները, ներառյալ՝ դատաբժշկի հատվածը, առաջին անգամ էս թեմայում կարդացի, ու մեղմ ասած, կափարիչս թռավ: Ես ինձ զգացի հիմարեցված, ու էդ զգացումը գուցե նույնիսկ չխորանար, եթե Զ-ն չգար ու շարունակեր «արդարանալ»: Այլ ասեր, հա՝ ք..ք եմ կերել, սխալ եմ արել, փոշմանել եմ, բայց ես էլ եմ մարդ, ինձ մարդու պես վերաբերվեք: Բայց ինքը եկավ ուրիշ տեքստերով: Ու տեղ արդեն հնարավոր չէր չզայրանալ: Որովհետև քեզ փորձում են շարունակել հիմարեցնել, եղածը դեռ քիչ էր փաստորեն:
    Ինձնից հիմա մեծ ջանքեր են պահանջվում, որ վստահությունս ու լավ վերաբերմունքս Ուլուանայի հանդեպ չփոխվի: Ու կարծես թե ինչ-որ ձևով ստացվում է, որովհետև ես հավատոմ եմ՝ ինքը համոզված է, որ ճիշտ է անում: Բայց ես իրենից գոնե ակնկալում եմ, որ էստեղ որևէ մեկին «ոչ ադեկվատ» չկոչի, որովհետև որ կողմերից էլ նայենք, էս պատմության մեջ ամենաոչադեկվատն հենց իր վարքն է:
    Իսկ Զ-ն էդքանից հետո ինձ անձնական մեսիջ գրեց՝ տխուր սմայլիկներով ու իմ հանդեպ իր հիասթափության մասին պատմող: Էլ ինչ ասես էդ մարդուն: Բլոք:
    Վերջին խմբագրող՝ ivy: 11.02.2017, 15:50:

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.02.2017), Cassiopeia (11.02.2017), Chuk (11.02.2017), John (11.02.2017), Rhayader (11.02.2017), Smokie (21.02.2017), _Հրաչ_ (11.02.2017), Աթեիստ (11.02.2017), Գաղթական (11.02.2017), Հայկօ (11.02.2017), Հարդ (11.02.2017), մարդագայլուկ (11.02.2017), Յոհաննես (11.02.2017), Ներսես_AM (11.02.2017), Շինարար (11.02.2017), Ռուֆուս (11.02.2017), Վիշապ (12.02.2017), Տրիբուն (11.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 463
    Վերջինը: 20.09.2017, 03:13
  3. Մեր նորեկներից մեկի ծնունդն ա :)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.12.2012, 15:52
  4. Մեկի միջոցով «ցավ» պատճառել մեկ ուրիշին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 17.08.2007, 15:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •