User Tag List

Էջ 892 979-ից ԱռաջինԱռաջին ... 392792842882888889890891892893894895896902942 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 13,366 համարից մինչև 13,380 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #13366
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր ՖԲ-ում գրածս ստեղ էլ դնեմ.

    Երբ հազար դրամի շուխուռը նոր եղավ, վստահ էի, որ «Վիգեն ջան, սիրուն չի» ներկայացման հետ գործ ունենք: Պարզվեց, որ խայտառակ լավատես եմ:

    Էս օրերին մի լավ կշտացանք պաթոսից, կեղծ բարեպաշտությունից, կեղծ բարեգործությունից, կեղծ հայրենասիրությունից: ԱԺ ամբիոնից հասցրինք լսել «լավ օրենք չի, բայց բանակի համար ա, կողմ կքվեարկեմ» դատարկաբանությունները: Իրական հիմնավորումների փոխարեն իշխանության էս ու էն ներկայացուցչից լսեցինք տարատեսակ մեղադրանքներ, պիտակումների արժանացանք: Արդյունքում եղավ էն, ինչ պետք ա լիներ:

    Իշխանությունը կանգնեց ու ասեց. «չնայած դու ինձ վարձել ես, որ ես քո տված հարկերով լուծեմ երկրի առաջ ծառացած խնդիրները, բայց ներող, ես ավելի լավ ա էդ մուծածդ հարկերը ուտեմ, իսկ խնդիրը լուծելու համար քեզնից նորից փող հավաքեմ»: Ու մենք միահամուռ ասեցինք. «Դու խնդիր չունես, շարունակիր լափելը, սա էլ կլափես, կգաս էլի փող կուզես, կտանք, չկասկածես»:

    Ու կուզի, չկասկածեք, որովհետև ինքն ունակ չի ձևական քայլեր անելուց ու իր լափածի մասին մտածելուց բացի այլ բան անելու: Վիգենը Սերժի մարդն ա, Կարապետյանը իրանց հակառակ ա, ու մնացած դատարկաբանությունները ինձ չեն հետաքրքրում: Փաստ ա, որ նոր կառավարության առաջին խոշոր քայլը եղավ խնդիրները լուծելու փոխարեն տապոռային տարբերակ ընտրելը, նոր տուրք սահմանելը, որն ըստ տարբեր գնահատականների Սահմանադրությանն ու Հարկային օրենքներին հակասող է, բացի ամեն ինչից: Կառավարության մնացած բոլոր քայլերը ձևական, գեղեցիկ շղարշով դատարկաբանություններ են ու ունենք ավելի սարսափելի վիճակ, քան ունեցել ենք:

    ԱԺ այս քվեարկության օրինակով տեսանք, թե ինչպիսին է մեզանում լինելու «խորհրդարանական կառավարման մոդելը», տեսանք, որ հայրենասիրության շղարշի տակ ինչ է կատարվելու:

    Զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին փոխհատուցման պետության պարտավորությունը դարձավ խաղաքարտ իշխանությունը զավթած վարչախմբի ձեռքին, որը չունի սրբություն, չունի հայրենասիրություն, չունի ազնվություն, չունի ոչինչ: Մեզ տվեցին կտեր ու լարեցին իրար դեմ: Պետությունն այս վարչախմբի թեթև ձեռքով իր պարտավորությունը գցեց ժողովրդի վրա՝ «ազգ-բանակ» պաթոսային ձևակերպման տակ, մոռանալու տալով, որ բանակն ի սկզբանե ազգինն է, ազգից է:

    Երկարատև պատերազմի խոստումը դարձավ էս իշխանության այցեքարտը, որի պատասխանատվությունն ամբողջովին գցելու է ժողովրդի վրա:

    Հիմարությունը, տգիտությունը ու կեղծիքը հաղթեցին ողջախոհությանը: Ժողովրդի ձայնը լսելու կարիք որևէ մեկը չունեցավ:

    Բայց էս երկիրը մերն ա, ոչ թե էդ սրիկաներինը: Ու մեր խնդիրն ա իշխանությունը վերցնել իրենց ձեռքից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (18.11.2016), Աթեիստ (17.11.2016), Գաղթական (18.11.2016), Վիշապ (18.11.2016), Տրիբուն (18.11.2016)

  3. #13367
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էլ է թվում, որ էս ապուշները պարզապես բանկրոտ են, բայց կամք ու հնարավորություն չունեն թալանից հրաժարվելու (քանի որ ողջ սիստեմի կոնցեպցիան ու իշխանության հիմնական մոտիվացիան թալանն է), հիմա կախվում են փրփուրներից, ինչ-որ ժամանակավոր անհույս քամիներ են անում: Ախր չի փրկելու էդ 1000 դրամը:
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (18.11.2016)

  5. #13368
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Chuk ջան, մերսի կատարված աշխատանքի ու մեջբերված հոդվածների համար:

    փաստորեն, էսպիսի սիրուն տեղը տեղին ձևակերպումներից հետո ՀՀ քաղաքացին կարո՞ղ է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում մեղադրանք ներկայացնել՝ իրենից, նույն բանի համար, 2 անգամ հարկ պահանջելու համար
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #13369
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk ջան, մերսի կատարված աշխատանքի ու մեջբերված հոդվածների համար:

    փաստորեն, էսպիսի սիրուն տեղը տեղին ձևակերպումներից հետո ՀՀ քաղաքացին կարո՞ղ է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում մեղադրանք ներկայացնել՝ իրենից, նույն բանի համար, 2 անգամ հարկ պահանջելու համար
    Չնայած խոսքը գնում ա նույն երևույթի մասին, բայց դե յուրե չես կարող: Նախատեսվում ա, որ նոր հարկատեսակը, որ հավաքվում ա այսպես կոչված դրոշմանիշային վճարների տեսքով, վերաբերելու ա միայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վիրավորվածներին ու զոհվածների ընտանիքներին: Մինչ այդ պահը զոհվածների ընտանիքների ու վիրավորների փոխհատուցումը շարունակելու ա կատարվել նշածս օրենքով, որը կենթարկվի որոշակի փոփոխությունների, որ նորերին չառընչվի:

    Ու սա իրականում, գոնե իմ կարծիքով, շատ ավելի սարսափելի ա, քան քո ասած՝ նույն բանի համար երկու հարկ նշելը:

    Ստացվում ա, որ պետությունը պաշտոնապես խտրականություն ա սահմանում իր քաղաքացիների մեջ: Ստացվում ա, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վիրավորվածը ավելի արժանապատիվ կյանքի իրավունք ունի, քան մինչ այդ վիրավորածը: Ի՞նչ ա սա, եթե ոչ բացարձակ անասունություն:

    Վիգենն ասում ա, որ ինքը նախընտրում ա էս պահին լուծել խնդրի մի մասը, ոչ թե ընկնել մաքսիմալիզմի հետևից, բայց դա բացարձակ դեմագոգիա ա: Խնդիրը կարելի ա լուծել հավասարաչափ, ոչ թե միանգամից մեկին առավելություն տալ, մյուսին ասել՝ շարունակիր կյանքդ քարշ տալ: Ու խնդիրը միանշանակ պետք ա լուծվեր բյուջեի հաշվին, նշածս օրենքի փոփոխություններով, հատուցումների մեծացնելով, բյուջեի ճիշտ վերաբաշխմամբ, անհրաժեշտության դեպքում նորից հիմնադրամ ստեղծելով, բայց ոչ առանձին հարկատեսակ, անհրաժեշտության դեպքում հարկերն ավելացնելով, ոչ թե նոր ֆիքսված գումարով տուրք ներմուծելով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (18.11.2016), Աթեիստ (18.11.2016)

  8. #13370
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահագին բարեփոխվեցինք էս մի շաբաթվա մեջ - հինգ հարյուր դրամի հարցը լուծվեց, մնաց IT-ն դառնա գերակա։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (18.11.2016)

  10. #13371
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրանց լափածների դեմ նենց մելաչովկայա, բայց ամեն դեպքում, ամեն չմո միջոցառման համար փող կա, զինվորի համար չկա։


    Սոցցանցերում կառավարության մասին 1 գրառման համար 15 հազար դրամ է վճարվում բյուջեից


    «Պաշտոնյաների՝ բիզնես կլասով թռչելն ու թոշակները չբարձրացելու որոշումը համեմատելը սպեկուլյացիա է». ֆինանսների նախարար

    Եթե դուք մտածում եք, որ պետական պաշտոնյան, որը պետք է թռչի 11 ժամ, դրանից հետո անմիջապես գնա խորհրդակցության և նա պետք է էկոնոմ կլասով թռչի...Ես կարծում եմ, էդտեղ պետք չի համեմատել, դա սպեկուլյացիա է, երբ որ դուք ասում եք՝ դա վերաբերմունք է: Հիմա եթե մենք ասում ենք, որ եկեք ընդամենը 11 հոգու բիզնես կլասը հանենք, որ կենսաթոշակառուի հարց լուծենք..
    Դե արի ու մի ասա, խորհրդակցածդ ք․․եմ

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.11.2016), Mr. Annoying (18.11.2016), Quyr Qery (19.11.2016), Անվերնագիր (18.11.2016), Վիշապ (18.11.2016)

  12. #13372
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ եմ նկարել ․․․


  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (19.11.2016), Quyr Qery (19.11.2016), Վիշապ (18.11.2016)

  14. #13373
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստացվում ա, որ պետությունը պաշտոնապես խտրականություն ա սահմանում իր քաղաքացիների մեջ: Ստացվում ա, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վիրավորվածը ավելի արժանապատիվ կյանքի իրավունք ունի, քան մինչ այդ վիրավորածը: Ի՞նչ ա սա, եթե ոչ բացարձակ անասունություն:
    ի՞նչ արժանապատիվ կյանքի մասինա խոսքը..

    ես էլ եմ համոզված, որ էս 1000 դրամի թեման, մեղմ ասած, խայտառակությունա պետության համար..
    բոլոր վիրավորված կամ զոհված զինվորների ու նրանց խնամակալության տակ գտնվողների (ընտանիքի անդամների) կարիքները պիտի հոգա ինքը պետությունը: դժվար է՝ կարող է դիմել տարատեսակ հայկական հիմնադրամների կամ նույն ժողովրդի օգնությանը, բայց ամեն ինչ պիտի լիներ կամավոր/բարեգործական հիմունքների վրա..

    բայց հիմա, քանի որ արդեն ընդունվեց նոր օրենքը, ի՞նչ տարբերություն, թե որ օրենքի համաձայն կվճարեն սրանից հետո ու առաջ տուժածներին: կարևորը, որ վճարվի ու վճարվի բավարար
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  15. #13374
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչ արժանապատիվ կյանքի մասինա խոսքը..

    ես էլ եմ համոզված, որ էս 1000 դրամի թեման, մեղմ ասած, խայտառակությունա պետության համար..
    բոլոր վիրավորված կամ զոհված զինվորների ու նրանց խնամակալության տակ գտնվողների (ընտանիքի անդամների) կարիքները պիտի հոգա ինքը պետությունը: դժվար է՝ կարող է դիմել տարատեսակ հայկական հիմնադրամների կամ նույն ժողովրդի օգնությանը, բայց ամեն ինչ պիտի լիներ կամավոր/բարեգործական հիմունքների վրա..

    բայց հիմա, քանի որ արդեն ընդունվեց նոր օրենքը, ի՞նչ տարբերություն, թե որ օրենքի համաձայն կվճարեն սրանից հետո ու առաջ տուժածներին: կարևորը, որ վճարվի ու վճարվի բավարար
    Տարբերությունն էն ա, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վիրավորվածները «վճարվելու» են շատ ավելի մեծ գումարով, քան մինչ այդ վիրավորվածները։ Նույնը՝ զոհերի դեպքում։

    Sent from my A0001 using Tapatalk
    Վերջին խմբագրող՝ Chuk: 18.11.2016, 20:04:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #13375
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե դուք մտածում եք, որ մարդը առողջության պրոբլեմներով պետք է 11 ժամ ծռված գնա, հետո փորձի իր երկրի համար թարմ ուղեղով գործի, ես այդպես չեմ կարծում:
    Ինչ կարգի հաբրգած պիտի լինի, որ էկոնոմ կլասի մասին սենց խոսի:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (18.11.2016)

  18. #13376
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերությունն էն ա, որ օրենքի ոչժի մեջ մտնելուց հետո վիրավորվածները «վճարվելու» են շատ ավելի մեծ գումարով, քան մինչ այդ վիրավորվածները։ Նույնը՝ զոհերի դեպքում։

    Sent from my A0001 using Tapatalk
    Չէ, տարբերություն չի լինի, որտև օրենքի ուժի մեջ մտնելուց հետո էդ տարբերությունը կլափեն:

    Հիմա մի բան չեմ ջոկում: Ստացվում ա, որ ցանկացած ՀՀ քաղաքացի պետք ա էդ 1000 դրամները մուծի՞: Այսինքն արտասահմանում բնակվողնե՞րն էլ: Եթե չմուծի, գալու են գործատուին բան-ման ասե՞ն:

  19. #13377
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարբերությունն էն ա, որ օրենքի ոչժի մեջ մտնելուց հետո վիրավորվածները «վճարվելու» են շատ ավելի մեծ գումարով, քան մինչ այդ վիրավորվածները։ Նույնը՝ զոհերի դեպքում։

    Sent from my A0001 using Tapatalk
    Մի տեսակ չեմ հավատում գրածիդ...որտեղ ա տենց բան ասվում?

  20. #13378
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ էս օրենքը ոչ միայն պետք է վերաբերվի ՀՀ բնակչությանը, այլ բոլոր նրանց, ովքեր ունեն ՀՀ անձնագիր: Խոսքը վերաբերվում է արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին- երկքաղաքացիներին:
    Ու եթե հնար լիներ, ապա պետք է սահմանվեր պրոգրեսիվ "մուծում": Այսիքն ասենք ԱՄՆ-ում ապրող ու 10000 դոլար աշխատավարձ ունեցողի համար ոչ թե 1000 դրամ, այլ ասենք մինիմում 100 դոլար: Սա դժվար չի լինի կազմակերպելը:

    Բայց կա առաջնահերթ թափանցիկության հարց: Պետք է բոլոր ամսական մուծումները երևան ինտերռնետում ինչ որ սայթում: Թե ով ա մուծել ու ինչքան:
    Նաև պետք ա կոնկրետ երևա ծախսի հաշվետվությունը- գումարային ինչքան ա հավաքվել ու որ ընտանիքին ինչքան փող ա հատկացվել էտ հավաքված գումարից:
    Բոլորը ՀՀ քաղաքացիները-երկքաղաքացիերը պետք է հնարավորություն ունենան վայրկյանական չեք անել ինչ տվյալ որ ուզում են:

    Սենց մի հատ սայթ սաքելը դժվար գործ չէ:
    Ահ, լավ, խառնեցի: Էս anslov-ի առաջարկն էր, ոչ թե կառավարության
    Ես առաջարկում եմ՝ արտասահմանի հայերով առանձին հիմնադրամ ստեղծենք, պարբերաբար դրամահավաքներ կազմակերպենք, զոհվածների ընտանիքներին օգնենք։

  21. #13379
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի տեսակ չեմ հավատում գրածիդ...որտեղ ա տենց բան ասվում?
    Առաջարկվող օրենքը տարածվելու ա մենակ օրենքի ուժի մեջ։խ մտնելուց հետո եղած դեպքերի վրա։ Իրանց փոխհատուցումը լինելու ա նոր հիմնադրամից, փոխհատուցումների չափը սահմանված ա։

    Նախկինները փոխհատուցվելը շարունակելու են գործող օրենքի դրույթներով։

    Երկուսն էլ կառավարության կայքում կան։ Կարող ես ինքնուրույն թվերը համեմատել, կոմպով չեմ, որ հցումները գտնեմ դնեմ, բայց գտնելը բարդ չի։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. #13380
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկվող օրենքը տարածվելու ա մենակ օրենքի ուժի մեջ։խ մտնելուց հետո եղած դեպքերի վրա։ Իրանց փոխհատուցումը լինելու ա նոր հիմնադրամից, փոխհատուցումների չափը սահմանված ա։

    Նախկինները փոխհատուցվելը շարունակելու են գործող օրենքի դրույթներով։

    Երկուսն էլ կառավարության կայքում կան։ Կարող ես ինքնուրույն թվերը համեմատել, կոմպով չեմ, որ հցումները գտնեմ դնեմ, բայց գտնելը բարդ չի։
    Ես էլ կոմպով չեմ։ Որ հարմարվի հղումները տեղադրի բոլորս էլ նայենք։

Էջ 892 979-ից ԱռաջինԱռաջին ... 392792842882888889890891892893894895896902942 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •