Gayl (18.11.2016)
Վիգեն Սարգսյանի ծրագրային ազգ-բանակ ելույթի գինը փաստորեն մարդա էս 500 դրամն էր։ Ճոռոմ-ճոռոմ բռթում են, վերջում պարզվում ա ֆանտազիաները փող հավաքելուց մի սանտիմ էն կողմ չի անցնում։
Ասում եմ, որ մարդա 2000 հավաքենք տանք սրանց, կարո՞ղ ա սիկտիրները քաշեն գնան։
«Մենք Աստծո միջնորդներն ենք»:
Վահրամ Բաղդասարյան
Էս հազար դրամի պահով ինչքան կեղտ կա, սաղ դառան գթասիրտ հայրենասերներ:
Շմայսի կես ժամանոց հարցազրույց կպատկերացնեի՞ք, հրես, նայեք տառապեք :Ճ
Si vis pacem, para bellum
Quyr Qery (19.11.2016)
Գործող օրենքի համապատասխան հոդվածները ստեղ դրել եմ:
Նոր օրենքի նախագիծը կարող ես նայել ստեղ:
Որ շատ հաշվարկների մեջ չմտնեմ, կոնկրետ վերցնենք երկրորդ կարգի հաշմանդամների օրինակը:
Գործող օրենքով ինքը ստանալու ա ամսական 20 տարվա ստաժ ունեցող զինծառայողի 60 տոկոսի չափով: Էդ անում ա մոտավորապես 50-60 հազար դրամ ամսական: Սա վերաբերելու ա բոլոր նրանց, ովքեր երկրորդ կարգի հաշմանդամություն են ստացել մինչև առաջարկվող օրենքը ուժի մեջ մտնելը, այսինքն մոտավորապես մինչև 2017 թվականի հունվարի վերջերը (եթե ճիշտ եմ հիշում նախատեսվում ա հունվարի վերջին ուժի մեջ մտնելը):
Իսկ այ դրանից հետո երկրորդ կարգի հաշմանդամություն ստացողները, 50-60 հազարի փոխարեն ստանալու են.
ա) Սպաները ստանալու են Սպա 5 միլիոն դրամ միանվագ փոխհատուցում, որից հետո ամսական 200 հազար դրամ
բ) Ենթասպաները ստանալու են 5 միլիոն դրամ միանվագ փոխհատուցում, որից հետո ամսական 150 հազար դրամ
գ) Շարքայինները ստանալուեն 5 միլիոն դրամ միանվագ փոխհատուցում, որից հետո ամսական 100 հազար դրամ
Վերջին խմբագրող՝ Chuk: 19.11.2016, 17:13:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի դեպ նաև էն, որ մարտական գործողության կատարման ժամանակ զոհվածների ու վիրավորների համար խտրականություն ա սահմանվում, կախված նրանից սպա են, ենթասպա, թե շարքային, իմ կարծիքով էլի խայտառակ սխալ ա: Ավելին, եթե խտրականությունը սահմանվում ա, երևի պետք ա հակառակ հերթականությամբ լիներ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (19.11.2016)
Ես էլ եմ հավասարը ճիշտ համարում։ Իսկ ասածս նրա մասին ա, որ շատ մեծ տարբերություն կա էդ գործը գիտակցված ընտրողի՝ վտանգները հաշվի առնելով, ու պարտադրված ծառայողի մեջ։ Պետությունը վերջինիս նկատմամբ ավելի մեծ պատասխանատվություն պետք ա ունենա, իմ պատկերացմամբ։
Բայց դե մի հատ էլ նշեմ, որ ես էլ եմ համարում, որ հավասար պետք ա լինեն, անհավասարի դեպքում էլ՝ ոչ գումարների այսքան մեծ տարբերությամբ։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
7. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո, սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված պարգեւավճարի իրավունք:»:
Այսինքն դաղարեցվելուց հետո նախկինում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողները նույնպես օգտվելու են այս պարգևավճարից։
Նախ սպայի պատասխանատվությունը շատ ավելի մեծ է։ Ամբողջ պատասխանատվությունը հրամանատարի վրա է ու պատերազմական իրավիճակում հրամանատարն է որոշում կայացնում և նա է կառավարում ամբողջ մարտը հետևաբար նորմալ ա, որ սպայինը ավելի շատ ա, բայց էս դեպքում տարբերությունը շատ մեծ ա։ Ինձ թվում ա ավելի ճիշտ կլիներ, եթե սպայի ու զինվորի համար առանձին կենսաթոշակ նշանակեին(բայց տարբերությունը չպիտի սենց մեծ լինի), իսկ ամեն երեխայի համար առանձին գումար(էս դեպքում իհարկե գումարը պիտի լինի հավասար)։
Թե չէ էս օրենքում 3 և ավելի երեխա ունենալու դեպքում 100.000 դրամ ավելացվում ա, բայց չէ որ զինվորը չի կարող 3 ու ավել երեխա ունենալ?? Այսինքն էդ հոդվածից զինվորը չի օգտվում։ Դրա համար էլ պիտի ամեն երեպայի համար առանձին գումար նշանակեն։
Սխալ ես մեկնաբանում, ոչ, մինչ այդ վիրավորվածների ու զոհվածներին նոր օրենքով հատուցում չի նախատեսվում։ Որ անիմաստ չվիճենք, թե ով ա տեքստն ավելի ճիշտ ընկալում, ասեմ, որ էդ հարցը ամենաշատ քննարկվողներից ա եղել ԱԺում ու օրենքը նախաձեռնող Վիգեն Սարգսյանը բազմիցս նշել ա, որ մի կողմից գումարները բավարար չեն, մյուս կողմից հիմնադրամի ձևը չեն թույլատրում սա տարածել նախորդ դեպքերի վրա, ինչը այլ բան չի իր կողմից, քան մանիպուլյացիա։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (19.11.2016)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինչ ասեմ ապեր, բացի ամեն ինչից անգրագետ ձևակերպումներով տեքստ ա, կոնկրետ էս հատվածը կարծեմ Նիկոլը կամ Ջհանգւրյանը էլ հարցրեց, ասեցին կվերաձևակերպեն, որ ավելի ընկալելի լինի, բայց դեռ ւեն վերաձևակերպել, երևի երկրորդ ընթերցման ժամանակ կանեն։
Իսկ ապրիլյանի ժամանակվա դեպքերին չի վերաբերելու։ Ու դրա մասին եմ ասում, որ ասում եմ խտրական ու անննասուն օրենք ա։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ