Մեֆ, էս նա՞զ անելով ես գրում։ Մենակ լավ բաները մի գրի էհ, տենց հետաքրքիր չի լինի։
Մեֆ, էս նա՞զ անելով ես գրում։ Մենակ լավ բաները մի գրի էհ, տենց հետաքրքիր չի լինի։
SWTS
Mephistopheles (14.11.2016), Sambitbaba (14.11.2016)
Չեմ կարծում՝ ստատիստիկորեն էքստրավերտներն ավելի շատ են: Ավելի շատ են որոշ հասարակություններում: Թեստերի հետ համաձայն եմ, դրանք մի քիչ սուտի բաներ են, մարդիկ ավելի լավ գիտեն, թե իրանք ինչ են: Եթե դու քեզ էքստրավերտ ես համարում, ուրեմն էքստրավերտ ես, թեստը չի, որ պիտի որոշի: Ակումբում էլ ինտրովերտներն ավելի շատ են, որովհետև իսկական ինտրովերտի դրախտ միջավայր ա. ոչ մի small talk-ի կարիք չկա, կարաս միանգամից լուրջ թեմաներից սկսես, մարդկանց հետ գրավոր ես հաղորդակցվում, որևէ մեկի էրեսը տեսնելու կարիք չկա ու պլյուս ինտրովերտ հոբբիներն ավելի հեշտ ա ֆորումում քննարկելն ու կիսելը, քան էքստրավերտները։
Պահի տակի մասով էլ. դրա հետ էլ եմ համաձայն, բայց ավելի շատ դա անհատական առանձնահատկություն ա, պահն էլ լիքը հանգամանքներով ա պայմանավորված. վերջին անգամ ե՞րբ ես շատ մարդկանց հետ շփվել, ինչքանո՞վ ես ծանոթ ներկա գտնվող մարդկանց և այլն։
Երեկ մի մոմենտ գրում էի, բայց հետո չհաստատեցի, որ օֆֆթոփ չանեմ, բայց քանի որ բոլորդ ասեցիք, ես էլ ասեմ
Ինչքան էլ որ հիմա շտապեք ասել որ տենց չի, իմ ջոկելով, ի տարբերություն էքստրովերտների, որոնք դեպի դուրս են նայում, արտաքին աշխարհով են տարված, ինտրովերտները դեպի իրենց ներսն են նայում, իրանց վրա շատ են կենտրոնացած ու չափից դուրս շատ են անհանգստանում, թե ուրիշները իրանց ոնց են ընկալում։ էդ պատճառով էլ շատ լարվում են մարդկանց հետ կենդանի ու հետևաբար սպոնտան շփումից, որովհետև թեկուզ երբեմն չգիտակցված ու խորը թաքնված, բայց շատ են անհանգստանում, թե մի բան էն չեն անի, մարդիկ ինչ ռեակցիա կտան և այլն։
Էդ պատճառով էլ ուրիշների հետ շփումը հոգնացնում ա, էներգիան քամում ա, ու ամեն տենց շփումից հետո շտապում են առանձնանալ ու լիցքավորվել։
Էդ պատճառով ա, որ ինտրովերտները նախընտրում են առանձին–առանձին շփումներ, որովհետև առանձին շփման ժամանակ ուրիշների իրանց ընկալումը իրանց ուզած լույսի տակ պահելը ավելի հեշտ ա։
Էդ պատճառով ա, որ մինչ էքստրովերտները դրսում են զվռնում, ոչ վիրտուալում են գործում, անում են էն, ինչ ուզում են, առանց խորանալու ով ինչ ա մտածում, ինտրովերտները տանը տաքուկ անկյունում նստած Ակումբում հանդարտ պայմաններում իրանց են ներկայացնում նենց, ոնց ուզում ենՈՒ հա, ինտրովերտները սովորաբար շատ են սիրում իրանցից խոսել, բայց ապահով պայմաններում )) էդ պատճառով էլ Ակումբցիների մեծ մասը ինտրովերտ են, ու զարմանալի չի, որ էս թեմայում գրողներն էլ մեծ մասամբ ինտրովերտներ են։
Բայց ինտրովերտ–էքստրովերտությունը պեչատ չի, որ մարդը կամ էս ա, կամ՝ էն․ դրանք տարբեր բևեռներ են, ու ամեն մարդ էդ երկու բևեռների արանքում ինչ–որ տեղ ա, ու էդ կարա փոփոխվի։
ՈՒ ոնց Բյուրը ասեց, էքստրովերտները ամեն տեղ չի որ մեծամասնություն են․ ըստ իմ դիտարկման տաք երկրներում ու ընդհանրապես տաք եղանակին մարդիկ ավելի էքստրովերտ են լինում, իսկ հյուսիսային ցուրտ երկրներում ինտրովերտությունը գերակշռում ա։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 14.11.2016, 16:34:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
ինտրովերտի անկյուն թեմայի առաջին գրառումից․
Ամեն դեպքում համաձայն եմ, նայած հասրակության մեջ։Ըստ վիճակագրության՝ մարդկանց միայն 30%–ն է ինտրովերտ։
SWTS
Հա ու ինձ թվում ա ինտրովերտության ու պերֆեկցիոնիզմի միջև կապն էլ ա վերը նշածս պատճառից գալիս։ Ինտրովերտները վախենում են սխալ բան անելուց։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Լրիվ համաձայն եմ ասածներիդ հետ: Մեկը ես անծանոթ շրջապատում շփումներից սարսափում եմ հենց էդ պատճառով, որ հանկարծ մի սխալ բան չասեմ: Ու ինձնից ահագին էներգիա ա գնում, որ ինքս ինձ սովորացնեմ, որ շրջապատի համար մեկ ա, թե ինչ եմ ասում կամ անում ու որ հաջորդ վայրկյանին մոռանալու են:
Էդ թիվը ԱՄՆ-ի համար ա: Հենց ինտրովերտների թեմայում էլ քննարկել ենք, որ հյուսիսային ազգերը շատ ավելի ինտրովերտ են: Ու հասարակության մեջ որ տեսակը գերակշռում ա, նրա օրենքներն էլ թելադրվում են:
Էս ա ինտրովերտների թեման, զանազան թեստերի լինքերն էլ էնտեղից կգտնես։
Ինձ թվում ա՝ դու ինտրովերտ չես։ Կա՛մ էքստրավերտ ես, կա՛մ ամբիվերտ։ Էդ եզրակացությանն եմ գալիս՝ նկատելով, թե աշխատանքիդ հատկապես որ էլեմենտներն ես սիրում։ Էդ կազմակերպչական-բան։ Տենց բաներն ինտրովերտի համար դժոխային են։
Շինարար (14.11.2016)
Էն լացեկու վիդեոն նայում տատիս եմ հիշում։ Ինքը ակումբցի չի, բայց էս մի փաստն էլ թող իրա մասին լինի, իմ ու իրա, քանի որ կարծրատիպ կա, թե կանայք շատ են լացում։ Ինքը բավականին բարդ կյանք ա տարել, բայց լացել չգիտի։ Էն ամենասրտակեղեք պահերին սկսում էլ աչքերը ճպճպացնել, սեղմել նենց եռանդով, որ մտածում եմ հեսա, արցունքների տեղը աչքերը կթափի։ Բայց մենակ էդ ջանքերը ամեն ինչ արժեն )) Պապս բնականաբար քոմենթներ ա անում․
- Իրեք մանեթանոց լացը սկսեց։
Այ սենց գենետիկա։ Մի տարբերությամբ, որ ես տենց ինձ չեմ ճղում էլի։
SWTS
CactuSoul (16.11.2016)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (14.11.2016)
Apsara (25.11.2016)
Ապեր, մի հատ գրածներդ նայի էլի։
Էքստրովերտական հրավառություններ ․․․․ դու հակասությունների թնջուկ ես, կլինիկական դեպք։․․․․Սարսափելի ինտրովերտ եմ. զանգելուն պիտի երկար նախապատրաստվեմ, երեք հոգին արդեն ամբոխ ա, հրապարակավ խոսելիս թունդ լարվում եմ, նոր մարդու հետ հանդիպելիս՝ խիստ անհանգստանում և այլն: Չնայած սրան՝ գրեթե անընդմեջ ստիպված եմ լինում էքստրավերտական «հրավառություններ անել»: Որպես կանոն՝ հրավառությունն անցնում ա չափազանց հաջող, բայց դրանից հետո ուզում եմ փակվել սենյակում, դուռը ներսից մեխել ու քսան տարի դուրս չգալ:
Փոշմանում եմ, որ քո հետ հանդիպել եմ։ Ասում եմ, կարո՞ղ ա տարվմա տարած լինես հետո։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ