Շին, սպանիք թողիք: Մարդն իրա կամքով եկել ա հարցազրույց տալու: Օքեյ, լավ, լսենք: Բայց սա առաջին հերթին ֆորում ա, որտեղ քննարկում էլ պետք ա լինի: Պարզվում ա, որ մարդը պատրաստ չի էդ քննարկմանը, իրա տեսակետից մյուսները տեղեկացված չեն (ի դեպ դա գրել ա ամենաառաջին գրառումից սկսած), զվարճանքի աղբյուր են: Լավ, էլի ջհանդամ: Բնական ա սենց խնդրահարույց դեպքերում փոխադարձ մանր-մունր վիրավորանքներ լինեն: Ընդհուպ հասնում ա նրան, որ թեման փակվում ա: Դրանից հետո թեման մաքրվում ա, անձնական հատվածները փորձ ա արվում հեռացնել (ահագին գրառումներ ջնջվել են), կոչ ա արվում քաղաքակիրթ քննարկման, էս մարդը մտնում ու նորից վիրավորանքներ ա շաղ տալիս, ասում ես ախպեր, առանց վիրավորանքի, մի ասա, որ սաղս անտրամաբանական ենք խոսում, չի կարելի տենց քննարկման սաղ մասնակիցներին պիտակել, ասում ա «դե որ ստեղ էդ էլ չեմ կարա ասեմ, ռադներդ քաշեք, ես հել ա», ու դու դրանից հետո մե՞զ ես մեղադրում: Էս ի՞նչ ծուռ հայելիների թագավորություն ա, սատանան տանի:
Էլի փորձենք նոր մասնակիցներին ներգրավել, փորձենք լավ պայմաններ ստեղծել, բայց եթե մարդը իրա կարծիքին բոլոր հակադիրներին պիտակում ու զվարճանում ա վրաները, թող կամ կորի գրողի ծոցը, կամ էլ խելքը գլուխը հավաքի, հետ գա, ու հաստատ կկարողանա էս ընտանիք մտնել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Փուչիկներ, ծաղիկներ, շարիկ ծամոն, Շին ․․․ Դու էլ մարդ ես ման գալիս, որ պաշտպանես, քու տունը շինվի։ Ու ինչ բուսակերությամբ ես զբաղվում, ավելի ա սրվել մոտդ։
Ոչ մեկը իմ հասկանալով չի բզբզացել։ Բայց եթե համաձայնվում ես հարցազրույց տալ, պատրաստ եղի, որ դժվար ա լինելու։ Թե չէ տուշով ու ջերմ պաչիկներով հարցազրույց վարչապետն էլ ա տալիս։
Mephistopheles (24.10.2016)
Արտ, մի ջղայնացիր, Աստծու սիրուն, ես իրականում երեսունյոթ ու մեկ աստիճան տաքության մեջ զառանցում եմ, աջ ու ձախ բզբում եմ էլի, էրկու օր ա տունը պարապությունից սաղ թոք շոուները նայել եմ՝ ըբյուզիվ ֆազըրս, չիթինգ քափլս, անորեքսիա, մայ բոյֆրենդ իզ գեյ:Մեկ-մեկ էլ գալիս եմ ակումբ, ձեզ հետ առնչվում, թեման սկի չեմ կարդացել, որովհետև կենտրոնանալու ի վիճակի չեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ