Բարև բոլորին:
Իմ համար վերջին 2-3 տարին Youtube-ը դարձել ա հոբբիի նման մի բան` միացնում եմ video after video ու քիչ թե շատ հանգստանում իրականությունից [ իմ գլխում սա ավելի լավ էր հնչում]: Հավանած գրքի պես ուզում եմ կիսվեմ տպավորություններով կապված որոշ youtube ալիքների, վիդեոների, youtuber-ների, հայկական youtuber-ների, vloger-ների և այլն, և այլն հետ կապված: Դրա համար [ հույս ունեմ դեմ մարդ չի լինի] որոշեցի ակումբում թեմա բացել, կիսվել ձեր հետ ու լսել ձեր կարծիքները, մտքերը, իմանամ ձեր սիրած ալիքները [նենց անսովոր ա հայերեն, միշտ channel եմ ասում]:
Սկսեմ ալիքներից՝
1) Comedy կատեգորիա:
ա. Anna Akana
Շատ լավ հումորով, Batman սիրող աղջիկ ա, ով 5 կատու ունի: =^__^=
բ. Bart Baker
Երաժշտական նմանակումներ: Բայց մի քիչ մեծերի համար:
գ. CollegeHumor
Եթե տրամադրություն չունեք՝ նայեք իրանց վիդեոները:
դ. Domics
Շատ կայֆ անիմացիայով պատմություններ ա պատմում:
ե. IISuperwomanII
Կանադացի հոգեբան, ով ամեն ինչ թողել ա մարդկանց ծիծաղացնելու համար: Դատելով իրա հաջողություններից՝ ճիշտ որոշում ա կայացրել:
զ. JennaMarbles
Ամենաշատ subscriber ունեցող female-ը: Լավ, հումորով լի ալիք ա: Չմանրամասնեմ :Դ :Դ Ինքը ամերիկացի հոգեբան ա, որ կտրուկ փոխել ա կյանքը:
է. Liza Koshy
2)Education
ա. TED-Ed
Ամենալավ ուսուցողական ալիքը: Դպրոցներում, որ սենց սովորացնեին...
3)Entertainment
ա. Comicstorian
Կոմիքսների սիրահարների համար:
բ. Fine Brothers Entertainment
Իմանում ենք թե մարդիկ ոնց են վերաբերվում x-բաներին: Հավեսն են շատ:
գ. nigahiga ու HigaTV
Նախկին միջուկային ֆիզիկ, ով թողել ա ամեն ինչ յութուբի համար: Հիմա հումորային վիդեոներ ա անում:
դ. sWooZie
4)Film & Animation
ա. How It Should Have Ended
Բացատրում ա թե իրականում ոնց պետք ա շատ կինոներ/մուլտեր վերջանային: Էդ անում ա շատ յուրահատուկ հումորով ու սիրուն անիմացիայով:
5)Gaming
ա. LeafyIsHere
Համակարգչային խաղ խաղալու ընթացքում լիքը բաներին քննադատական մեկնաբանություններ ա տալիս: Իրան մի նայեք, երբ անտրամադիր եք: Նայեք, երբ լավ ջղայն եք:
բ. PewDiePie
Տարբեր համակարգչայն/այլ խաղեր ա խաղում, ընթացքում ծիծաղալու մեկնաբանություններ անելով: Էս պահին ունի 47,480,694 հետևորդ:
6)Howto & Style
ա.AndreasChoice
բ. ByronTalbott
Խոհարարական ալիք ա: Հեշտ ու որակով բացատորում ա թե ինչը ոնց սարքենք:
գ. DanceTutorialsLIVE ու
Matt Steffanina
Սովորացնում ա պարել: :Դ
դ. grav3yardgirl
Շատ բարձր ձայնով տարօրինակ աղջիկ: 2012ից իրան նայում եմ ու շատ լավն ա:
ե. Michelle Phan
Ամենահայտնի մեյք ափ սովորացնողը: Չնայած հիմա էլ չի գցում վիդեո ու կոմիքսներ ա նկարում, բայց ես իրա շնորհիվ լիքը բան եմ սովորել: Ու իրա ձայնի տակ քնելը շատ հեշտ ա:
7)Music
ա. Ten Second Songs
Տաղանդավոր մարդ: Նայեք էս վիդեոն ու ամեն ինչ պարզ կլինի՝
8)People & Blogs
ա.BuzzFeedVideo ու իրա շարքը՝ Blue, Violet, Yellow
բ. FunForLouis
Ճամփորդությունների մասին վլոգ:
գ. Grace Helbig
Յուրահատուկ հումորով շիկահեր:
9)Science & Technology
ա.AsapSCIENCE ու AsapTHOUGHT
Կարճ, գույներով լի վիդեոներով պատասխանում են շատերին հետաքրքրող հարցերին: Օրինակ՝ <<Ինչու՞ ես դու ատում քո սեփական ձայնը վիդեոներում>> կամ "Your Brain on Drugs: Alcohol"
բ. DeepSkyVideos
Տիեզերքի ու աստղերի մասին:
Ընթացքում հավելումներ կանեմ ու վիդեոներ կգցեմ:
Եթե ուզում եք դուք էլ գրեք, մեծ սիրով կնայեմ բոլորիդ առաջարկները: Ընդհանուր շատ եմ սիրում էս Youtube community-ն ու կուզենայի, որ Հայաստանում էլ մի օր էն աստիճան հասներ, որ մարդիկ զբաղվելով իրանց սիրած գործով նաև գումար աշխատեին:
Զգուշացում: Բոլոր ալիքները անգլերեն են: Նայեք ու ձեր լեզվի իմացությունը զարգացրեք: :Դ :Դ
Հ.Գ. Ամենակարևոր ալիքը, էդ իմ փոքր ախպորն ա՝ Mkrtich Arakelyan: Շատ շնորհակալ կլինեի, որ նայեիք, subscribe լինեիք ու հավանեիք վիդեոները: Gameing-ի ալիք ա :Դ :Դ #promo
Էջանիշներ