ivy-ի խոսքերից
Շին ջան, էդ պորտը տեղը դնել չի, այլ ոչ ադեկվատ ռեակցիա ուրիշի կենսափորձի հանդեպ։
Ինքը ոչ մի նախաձեռնություն ցույց չի տվել թեման բացելու։ Ես իրեն կանչել եմ, որովհետև ֆեյսբուքում էլ քննարկում ծավալվեց, ու ես էլ էի ահագին սկեպտիկորեն տրամադրված թեմային, ինչպես երևում է իմ` իրեն ուղղված հարցերից. ահագին մարդու համար թեման հետաքրքիր էր,որոշեցի մարդ բերել, ով ռեալ փորձ ունի։ Ինքը չէր եկել իր տեսակետը պաշտպանելու, մի բան ապացուցելու կամ քարոզ կարդալու։ Եկել էր իմ հրավերով, որ մեզ հետաքրքրող հարցերին պատասխանի։
Ու սենց վիրավորվական պիտակներով էդ մարդու էրեսին թռնելը բացարձակ սիրուն բան չէր, էն դեպքում, որ ինքը մյուս ճանապարհ ընտրողներին ոչ մի վատ բան չի ասել, նույնիսկ մի քանի տեղ նշել էր, որ ընտրությունը ինդիվիդուալ է` մեկի համար դպրոցն է լավ, մյուսի համար հոմսքուլինգը։
Արշակը օրինակ հենց էդպես էլ տեսել էր իր գրառումները։
Ինչից սենց ագրեսիա բարձրացավ։
Ու ես կատարյալ ապուշ վիճակի մեջ հայտնվեցի։ Ոնց որ հյուր բերես տուն, տնեցիները հարձակվեն վրան։
Դե էս ինձ խրատ կլինի` այլևս նման բաներ չձեռնարկել։
Էջանիշներ