User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Հայկական անձնանուններ։ Հետաքրքիր է իմանալ

  1. #46
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեմայի առաջին գրառման հղումը իմ անվան մասին՝

    Նախ պարսկերեն չի, հին պարսկերեն է, հետո «ara» չի «arša» է (հմմ. «rkša» /սանս./, «αρχτος» /հուն./, «ursus» /լատ./): Ենթադրյալ «արջուկն» էլ հռոմեական Ursula-ին է նույնական (ինչը, բնականաբար, կանացի անուն է): Նման մեկնությունը լայն տարածում ունի: Բոլորն էլ Աճառյանի «Հայոց ազգանունների բառարան» 5-ահատորյակից են մեջբերում: Բայց ոչ ոք չի նշում, որ նույն Աճառյանն ավելի հավանական է համարում «arša» («արու, տղամարդ») բառից ծագելու հնարավորությունը՝ էս տեսակետից համապատասխանեցնելով Արսեն անվանը: Պարթևների մոտ «Արշակ» անունը գործածվում է իբրև մակդիր ամեն մի թագավորի անվանը կից (Արշակ Ա, Արշակ Բ, ... Արշակ Ծ): Հայկական հին մատենագրության մեջ (մինչև 11-րդ դարը, երբ անունը ժամանակավորապես դուրս է գալիս գործածությունից) այլ անձերի վերաբերմամբ գրեթե չի գործածվում («կարծես զգալիս լինեին, թե այս բառը միայն թագավորի կհամարի» Ստ. Մալխասյան):
    Գրածդ ու ունեցածս ինֆորմացիան համադրելով կարող եմ ասել, որ Արշակ անձնանունը միանշանակ հնդևրոպական ձագում ունի: Ի դեպ "արշա" - արջ տարբերակն, իմ կարծիքով ավելի հավանական է: Բանը նրանումն է, որ հնում կենդանիների թագավոր էր համարվում ոչ թե առյուծը, այլ արջը, մասնավորապես դա դրսևորվում է եվրոպական ցեղերի մոտ, կելտերի, գերմանական ցեղերի, ինչպես նաև վաղ պարթևների մոտ (այս առումով տեղեկություններն ու նյութերն այնքան սուղ են, որ սա ընդամենը ենթադրություն կարելի է համարել): Ու պատահական չէ, որ "արջ" նշանակությամբ անձնանուններ ունեն գրեթե բոլոր հնդևրոպական ազգերը: Մի քանի տարբերակներ արդեն նշել ես, մեկն էլ ես նշեմ` սկանդինավյան Օռսո: Ի դեպ լատիներենը որքան հիշում եմ համաստեղություններից Ursa տարբերակն էլ ունի: Արջի հետ են կապում, ինչպես արդեն նշել ես Արսեն անձնանունը (բնավ պատահական չի ս-շ հնչյունափոխությունը "սովորական" բան է), նաև Արթուր անձնանունը (համարելով այն հունական "արջ"-ի հռոմեա-բիտացված տարբերակը):
    Դատելով որոշ լեզվական զարգացումներից ու հայոց լեզվում առկա բառերից միանգամայն հնարավոր է տրամաբանել, որ "արջ" հայերենում նշանակել է ուղղակի մեծ, խոշոր: Սրան համադրելով աճառյանական տարբերակը, հնարավոր եմ համարում, որ այս ձևով (որպես մեծ, խոշոր) տարբերակով սկսել է գործածվել, քանի որ հզորությունն ու մեծությունը տղամարդկային կարևոր հատկանիշներից էին հին աշխարհում: Ուստի պատահական չի, որ թագավորներին Արշակ են կոչել` մեծ, հզոր: Այս հանգամանքի օգտին է խոսում նաև արիական ազգերի մոտ պահպանված ռազմա-դասակարգային աստիճանավորման մեջ արջի մորթի կրելու իրավունք ստանալը կամ արջի մորթին որպես պարգև ստանալը: Արջի մորթի կրող ռազմիկը-պաշտոնյան, բավականին բարձր դիրք էր զբաղեցնում: հետաքրքիր է, որ այդ երևույթը իր արտահայտումն է գտել նաև ամերիկյան մայրցամաքի հնդկացիների մոտ:
    Ի դեպ արջի "թագավորությունը" անկում ապրեց միջնադարյան քրիստոնյա Եվրոպայի պատկերացումների հետևանքով: Արջը սկսեց համարվել չարի մարմնացում ու սատնայական կենդանի: Ի դեպ հավանական է, որ հենց նույն պատճառով էլ հայկական միջնադարյան մատենագրության մեջ չի հիշատակվում` որպես չար արարած կամ չար ոգի: Հատկանշական է, որ առակագրության, հեքիաթագրության մեջ էլ հիմնականում հանդես է գալիս որպես բացասական կերպար:

    Այ այսպես «arša»-տղամարդը դարձավ մեծ, հզոր, թագավոր` Արշակ
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #47
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2016
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ինձ շատ է դուր գալիս Շաքէ, նանէ ,Գայանէ անունները ;)

    ինձ շատ է դուր գալիս Շաքէ, նանէ ,Գայանէ անունները:
    Գիտեմ Շաքէ անվան ծագումը ըստ հայկական շատ բառարանների անյայտ է թեւ հին կտակարանում ես պատահաբար հանդիպեցի Շաքէ իհարկէ ռաբ- շաքէ տարբերակ ձեւով բառին որ հարց ու փորձերից հետո հասկացա որ արամական -ակկադական արմատով իշխանական անվանակոչում է եղել իսկ հանդիպել եմ թրքական ծագում ունեցող գաղափարին ինչ որ saki թրքական բառից եկած որ նշանակում է տարաբախտ թեւ ինձ հեռու է թվում այդ մօտեցումը նախ այն պարճառով որ թրքերէն իմացող ընկերուհուց իմանալով Saki բառի իմաստը ու ինքս նաեւ փնտրելով բառարաններում հասկացա որ saki տարբերակը որ լրիվ Շաքէի նման չի հնչվում նշանակում է նվագ նաեւ արժէք ու բոլորովին տարաբախտ ու նման բաներ չի նշանակում նաեւ Շաքէ անունը գոյութիւն է ունեցել շատ ավելի վաղ ժամանկներում հավանաբար իր արամկան աքքադական ծագման միտքը ավելի ճիշտ է :
    Նանէ անունը անունը նաեւ շատ եմ սիրում ու գիտեմ հայկական դիցուհի է նշանակում:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (01.12.2016)

  4. #48
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, շատ անունների ստուգաբանությանը ծանոթանալիս մեկ-մեկ մարդ ապշումա..
    իսկ կարող էր էնպես ստացվել, որ որևէ անուն ուղղակի հորինած լինեյին` առանց ստույգ իմաստի..
    ինչ է` մեր պապերի երևակայություն չէր հերիքի ))
    ու ինչ պարտադիր էր, դարեր հետո, այս կամ այն անվան բացատրությունը որոնել այլ լեզուների մեռած ու գործածությունից դուրս եկած արմատներում...


    իմ վրա օրինակ բերեմ.
    2 որդիներիս անունները ինքնուրույն եմ որոշել:
    հիմա էլ դստեր գալուն ենք սպասում, որի անունը, ըստ նախնական պայմանավորվածության, կարող էր ընտրել կինս` միակ պայմանով, որ հայկական լինի..

    ինքն էլ շատ Պեպա անունն էր հավանում (վստահ չեմ, բայց կարծեմ իտալական է..)

    վերջը` գցեցինք-բռնեցինք ու հայկական <-ինե>-ով նոր անուն ստացանք.
    Պեպինե-Սիրանուշ

    դե թող ապացուցեն, որ հայկական չի )))


    Հ.Գ. ստուգաբանության սիրահարների համար` Պեպինե = պապայի աղջիկ )))))
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 01.09.2016, 04:21:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.09.2016), John (01.09.2016)

  6. #49
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջը` գցեցինք-բռնեցինք ու հայկական <-ինե>-ով նոր անուն ստացանք.
    Պեպինե-Սիրանուշ
    մի քիչ ուշացումով, բայց ոչ շատ ուշացած, հասկացանք, որ վտանգ կա, որ հետագայում ոմանք «ձեռ առնեն»..
    էս ֆլամանները շատ ֆրանսերեն բառեր են օգտագործում ու, հոլանդերեն «օպա»-ի հետ մեկտեղ, «պեպե» էլ են ասում պապիկին..

    մի խոսքով՝ նոր որոնումներ..

    ֆավորիտներից Ձյունիկն ու Ծիրանեն, ցավոք, ջնջվեցին, քանի որ լատիներեն այբուբենով այն գրելու խնդիր կառաջանա..

    Նռանե, Սոսե, Արաքսի, Լեռնուհի, Մերինե...

    ուֆ, չիդեմ է...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. #50
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    վերջը` գցեցինք-բռնեցինք ու հայկական <-ինե>-ով նոր անուն ստացանք.
    Պեպինե-Սիրանուշ
    Էդ կողմերում երեխեքին երկու անուն դնելը նորմա՞լ է
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  8. #51
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ կողմերում երեխեքին երկու անուն դնելը նորմա՞լ է
    Ավելի քան )))
    Մի շվեյցարացի ընկեր ունեյի, ով 5 անուն ուներ..

    Ասեմ ավելին`
    երբ առաջին որդուս անունն էի գրանցում` Արա,
    անչափ զարմացան, որ էդքան կարճ ու մեկ անուն...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #52
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ շատ են դուր գալիս Փաթիլը և Հյուլեն։

    Լատիներեն տարբեր կարող են գրվել․
    Patile, Patille, Patil

    Huleh, Hiulé

    Չգիտեմ որտեղ ես ապրում, Գաղթական, բայց Փաթիլը ֆրանսերեն հնչեղ է։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 01.12.2016, 03:33:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (01.12.2016)

  11. #53
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ շատ են դուր գալիս Փաթիլը և Հյուլեն։

    Լատիներեն տարբեր կարող են գրվել․
    Patile, Patille, Patil

    Huleh, Hiulé

    Չգիտեմ որտեղ ես ապրում, Գաղթական, բայց Փաթիլը ֆրանսերեն հնչեղ է։
    Փաթիլ հետաքրքիր էր,
    շնորհակալ եմ..

    Հյուլե-ի բացատրությունը կտաք?

    Բելգիայում եմ, Ֆլամանական զոնայում (հոլանդախոս)
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #54
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հյուլե նշանակում է ատոմ, շատ փոքրիկ մասնիկ։

    Ի դեպ, սրանք որպես անձնանուն գոյություն ունեն, նոր չեն հնարվել, պարզապես, չգիտես ինչու, տարածված չեն։

  13. #55
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հենց ատոմ-ի թարգմանությունն է, թե նեյտրոնի, պրոտոնի կամ այլ մասնիկի..

    չեմ լսել երբևէ; բայց ինձ համար կարևոր է հենց հայկականությունն ու օրիգինալությունը միաժամանակ )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. #56
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    հենց ատոմ-ի թարգմանությունն է, թե նեյտրոնի, պրոտոնի կամ այլ մասնիկի..

    չեմ լսել երբևէ; բայց ինձ համար կարևոր է հենց հայկականությունն ու օրիգինալությունը միաժամանակ )))

    Այդ դեպքում երկուսն էլ առկա են՝ հայկականություն և օրիգինալություն։

    Ի դեպ, անձամբ ես մի քիչ վերապահումով եմ վերաբերվում վերջում "է" գրվող հայկական անձնանուններին, երբ դրանք պիտի կիրառվեն արտերկրում։ Այդ առումով, թեև Հյուլեն նուրբ ու գեղեցիկ է հնչում, բայց խնդիր է գրելն այնպես, որ ճիշտ կարդան։ Թեև եթե ֆրանսախոս միջավայրում ես, é փրկում է իրավիճակը, այ իսկ անգլախոս միջավայրում, որպեսզի վերջին ե-ն արտասանվի, ստիպված են լինում դնել լատիներեն "h" e-ից հետո, որը կոպտացնում է անվան տեսքը։ Մյուս կողմից էլ, ինձ համար կարևոր է, որ անունից գլխի ընկնեն սեռը, կամ գոնե մոտավորապես կանացի հնչի։

  15. #57
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արփին էլ է պրինցիպի գեղեցիկ հնչում,
    բայց որ մտածում ես, որ <Առպի> են ասելու`
    մազերդ բիզ-բիզ են կանգնում..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. #58
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուսե

  17. #59
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արփին էլ իմ ֆավորիտներից է, ընդ որում, եթե աղջկաս անունը չդնեի այն, ինչ պետք է դնեի, Արփի էի դնելու։

    Արփին նաև լավ է նրանով, որ պարզ գրելաձև ունի և աղավաղված չի հնչի։ Ֆլամանդական գոտում երևի թե կոպիտ հնչի, հա, ու ֆրանսերեն էլ "ղ"-ն լրիվ փչացնում է անունը։
    Արփիի մեկ այլ օրիգինալ ձև է Արփենը։ Բայց մի տեսակ կանացի չի հնչում իմ ականջին։

    Ես կարող եմ քեզ հուշել այլ անուններ, որ սփյուռքահայերը սիրում են դնել, գուցե դրանց մեջ հետաքրքիրները գտնես․

    Թալին
    Սալբի
    Նանոր
    Բիայնա


    Ի դեպ, Բիայնան նույնիսկ շատ հետաքրքիր է։ Պրոտո-Հայաստանի անվանումն է և կանացի էլ հնչում է։ Բիայնան շատ հազվագյուտ անուն է, միայն մեկ հոգի գիտեմ այդ անունով, այն էլ փոքր երեխա․ հավանաբար ծնողների գյուտն է

    Կարող ես նաև դիտարկել Ոսկե-ն։

    Նոր բաներ հիշեմ, կգրեմ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 01.12.2016, 04:58:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (01.12.2016)

  19. #60
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուսե
    Լուսեն շատ լավն է, այո․ պայծառ, երկնային անուն է։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Զաքար (01.12.2016)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր խաղ
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 8
    Վերջինը: 27.02.2014, 22:36
  2. Ինչպե՞ս իմանալ ադմինիստրատորի գաղտնաբառը WinXP
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 26.01.2011, 20:01
  3. Ձեռագրից իմանալ բնավորությունը
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.12.2007, 00:37
  4. Freenet e-mail - ինչ կարելի է իմանալ և ինչպես
    Հեղինակ՝ Roger, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 18.10.2007, 20:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •