Ինձ շատ են դուր գալիս Փաթիլը և Հյուլեն։
Լատիներեն տարբեր կարող են գրվել․
Patile, Patille, Patil
Huleh, Hiulé
Չգիտեմ որտեղ ես ապրում, Գաղթական, բայց Փաթիլը ֆրանսերեն հնչեղ է։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 01.12.2016, 03:33:
Գաղթական (01.12.2016)
Հյուլե նշանակում է ատոմ, շատ փոքրիկ մասնիկ։
Ի դեպ, սրանք որպես անձնանուն գոյություն ունեն, նոր չեն հնարվել, պարզապես, չգիտես ինչու, տարածված չեն։
հենց ատոմ-ի թարգմանությունն է, թե նեյտրոնի, պրոտոնի կամ այլ մասնիկի..
չեմ լսել երբևէ; բայց ինձ համար կարևոր է հենց հայկականությունն ու օրիգինալությունը միաժամանակ )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այդ դեպքում երկուսն էլ առկա են՝ հայկականություն և օրիգինալություն։
Ի դեպ, անձամբ ես մի քիչ վերապահումով եմ վերաբերվում վերջում "է" գրվող հայկական անձնանուններին, երբ դրանք պիտի կիրառվեն արտերկրում։ Այդ առումով, թեև Հյուլեն նուրբ ու գեղեցիկ է հնչում, բայց խնդիր է գրելն այնպես, որ ճիշտ կարդան։ Թեև եթե ֆրանսախոս միջավայրում ես, é փրկում է իրավիճակը, այ իսկ անգլախոս միջավայրում, որպեսզի վերջին ե-ն արտասանվի, ստիպված են լինում դնել լատիներեն "h" e-ից հետո, որը կոպտացնում է անվան տեսքը։ Մյուս կողմից էլ, ինձ համար կարևոր է, որ անունից գլխի ընկնեն սեռը, կամ գոնե մոտավորապես կանացի հնչի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ