User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Հայկական անձնանուններ։ Հետաքրքիր է իմանալ

  1. #31
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նապոլեոն, Ռոբինզոն, Ժուլվեռն… անձամբ եմ ճանաչում… սկզբից չէի հավատում… ընկերս ասեց որ մեր պրակտիկայի դասատուի անունը Ժուլվեռն ա… չհավատացի, ասաց "արի գնանք իրանից հարցնենք" գնացինք, ընկերս ասաց "ընկեր Սահակյան, ձեր անունն ի՞նչ է" նա էլ ասաց "Ժուլվեռն"… ես չդիմացա ու անմիջապես պպզեցի ու երեսս ձեռքերով ծածկեցի ու կախեցի… ծիծաղս մի կերպ խեղտեցի… իհարկե Ժուլվեռն ասաց "էս ի՞նչ ա եղել" լավ ա ընկերս ճարպիկ գտնվեց ու ասաց "դասերը չի սովորել, դրա համար լաց ա լինում" … 12 տարեկան երեխեն հազիվ էլ տենց բան հորիներ…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (15.07.2010), Norton (15.07.2010), Quyr Qery (20.01.2012), ՆանՍ (15.07.2010), Տրիբուն (15.07.2010)

  3. #32
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց եմ զզվում էդ Սոֆիկ ձևից: Իբր ինչ հենց էդ իկը ավելացրիք դարձավ հայկական հա:
    Մանիկ , Խասիկ, Վարսիկ ... ախր հեչ լավը չեն
    Ես էլ եմ զզվում "Սոֆիկ"-ից, բայց ինչ արած, որ դպրոցի մատյանում տենց գրվում էր, արդեն երեխեքը, դասատուները տենց էին ասում: Հիմա էլ ով Սոֆիկա ասել տենց էլ շարունակումա ասել ու արդեն ականջս սովորելա, սկի չեմ նեղանում:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  4. #33
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչ գործ են ունեցել անձնագրայինի աշխատողները գրանցեն, կամ չգրանցեն՞ Դա քիչ ա, մի հատ էլ լրիվ սխալ բան են ասել, գուցե վրացական՝ Սոֆիկո ձևի հետ են խառնել....

    Երևի թե՝ անունների ծագումնաբանությունն էլ լեզվի ուսումնասիրման առանձին ճյուղ է։ Ամեն անուն իր ժամանակաշրջանին է բնորոշ, կենցաղին, նորաձևությանը։
    Անուններն էլ, ինչպես լեզվում այլ սովորական բառերը, ծնվում են, տարածվում են, հետո քիչ–քիչ անհետանում։
    Դրա համար, անուններ կան, որ կոպիտ են, օրինակ, Շահանդուխտը, կամ Փառանձեմը, կամ Գեղեցիկը... բայց երևի թե իրենց ժամանակաշրջանում կանացիության, կամ էլ վեհության հետ են ասսոցացվել... հիմա հաստատ որ չեն հնչում։
    Ավելի շատ նորաձև են "երգող" անունները, որոնց մեջ ձայնրը ելևէջում են, սահուն են։

    Մեկ էլ՝ չեմ սիրում, որ Գոհարին Գոգա են ասում
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (15.07.2010)

  6. #34
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրեյա ջան ես շատ գիտեմ ,թե էդ ապուշները ինչի հետ են խառնել: Բա որ մամաս հետո տեսել էր էդ Կ-ն արդեն գրած, ջղայնացել էր, փակագծերի մեջ էր առել, իրանք էլ ասել էին, որ հիմա վաբշե անվավերա, դե գնացեք թազա ծննդական հանեք, բայց էլի Կ-ով: Բաաա, անձնագրայիններ-ում մինչև հիմա էլ անգրագետներ շատ են նստում ու մարդու անունները պասպորտ հանելու վախտ էլ սխալ են գրում, ու պետքա մի 20 տարի տենց յոլա գնաս, մինչև պասպորտ փոխելու ժամանակը գա:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (15.07.2010)

  8. #35
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Իսկ ես չեմ կարողանում պարզել, թե իմ անունը /Մանե/ ինչ ծագում ունի :
    Մա արմատը չգիտեմ ինչ է նշանակում, բայց «նե» վերջածանցը հուշում է, որ անունը հայկական ծագում ունի: Իմ իմանալով (լեզվաբան ակումբցիները կճշտեն եթե սխալվում եմ) «նե»-ն դա երրոդ դեմք «նա»-ի իգական ձևն ա հին հայերենում:

    Ի միջի այլոց Մանե անունը շատ եմ սիրում:

    ---------- Ավելացվել է՝ 13:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:46 ----------

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա գեղեցիկ կանացի հայկական անուններից մտաբերում եմ Արաքսյան, հույս ունեմ՝ հայկական է իսկ մնացած անունները մի տեսակ կոպիտ են հնչում, կրկին, օրինակ Շաքե, Շահանե, Սանդուխտ, Շահանդուխտ... Մեկ էլ ահավոր չեմ սիրում, երբ տղամարդկանց անուններն են "կանացի դարձնում"
    Էս դուխտը պարսկերեն կամ պահլավերեն դուստր կամ աղջիկ ա նշանակում կարծեմ: Շահանի աղջիկ տեսակ, կամ էլ Շահանի դուստր, չէ՞:

    Բա ի՞նչ կասես, Բուրաստանի մասին:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (22.07.2010)

  10. #36
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դուխտը պարսկերեն կամ պահլավերեն դուստր կամ աղջիկ ա նշանակում կարծեմ: Շահանի աղջիկ տեսակ, կամ էլ Շահանի դուստր, չէ՞:

    Բա ի՞նչ կասես, Բուրաստանի մասին:
    Ահա, նշանակում ա դուստր... ախր ոնց կարա աղջկա անունը ...դուխտ–ով վերջանա... ես կգժվեի...
    Իդեպ, շանսեր ունեի Սանդուխտ լինելու, պապայիս տատիկի անունն ա Սանդուխտ եղել.. ու ինձ նշում էին, որպես բարեհունչ անուն, բայց փառք աստծո, իմ վրա չեն փորձարկել

    Մենք պարի տեղը մի հատ աղջիկ ունեինք, մականունը Բուրաստան էին դրել... վրայից հոտ էր գալիս անտանելի...
    Եսիմ... մի տեսակ տատիների հետ ա ասոցացվում էդ անունները...
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 15.07.2010, 14:01:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  11. #37
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի տեղ աչքովս ա ընկել, թե նշանակում ա «երկնային» /համարյա՝ երկնագույն/...
    կարամ նիքս փոխեմ
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. #38
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    35
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արփինե-անունս մաքուր հայկական է` բաղկացած արփի "արև" բառից+ նե վերջածանցից:
    Գասպարյան- այն տեղեկությունը գտա, որ Գասպարը ավետարանական մոգերից մեկի անունն է, որ հանդիպում է նաև այլ քրիստոնյա ազգերի մեջ: Հայերի մոտ այս անունը տարածվել է XIII-XV դարերից և մինչև օրս էլ գործածական է: Սրա կրճատ ձևերից է Գսպե: Դե բնականաբար էլ էլ հենց յան վերջածանցն էլ ավելացնելով ստանում ենք ազգանունս:
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  13. #39
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր բառերի և անձնանունների մեծ մասի ստուգաբանությունը և ծագումնաբանությունը, միտումնավոր ասեմ, թե միամտաբար, խեղաթյուրված են։ Չգիտեմ, ավելի շատ ցավեմ, թե ծիծաղեմ, որ Արարատ անունը «հայերենով չի ստուգաբանվում»։ Պատկերացնում եք, մեր Սուրբ սարի անունը հայերենով չի ստուգաբանվում։ Եթե հարակից լեզուների մի բառի հետ հեռավոր իսկ նմանություն լիներ կամ ծագումնաբանական մի թեթև սքողված կապ, անպայման կստուգաբանվեր, ինչպես ասենք «Բագրատ»–ի պարագայում։ Ով է ասել, որ Բագրատը պարսկերեն է։ Գոնե ասեին, որ Բագրատ անունը ծագում է ընդհանուր հնդեվրոպական նախալեզվից և պահպանվել է բազմաթիվ լեզուներում, այդ թվում՝ հայերենում, օրինակ՝ «Բագարան», «Բագին» բառերով։ Երևի ռուսներն էլ են աստված (бог) բառը (ու երևի թե երևույթը) վերցրել պարսիկներից։ Անհեթեթություն է։ Անհեթեութոյւն է նաև այն, որ մենք մինչև հիմա Արարատ–ը չենք կարողանում ընկալել, որպես մեր կողմից հազարամյակներ առաջ պաշտված Ար աստծո սուրբ սար՝ Ար–Ար–ատ ասելով հասկանալ Ար աստծո գտնվելու, ապրելու տեղ։ Ու սրա նման հարյուրավոր ու հազարավոր բառեր ու անվանումներ։
    Ասածս ուղղված չէ գրառումների հեղինակներին, այլ բոլորիս ու բոլոր առումներով։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.01.2012)

  15. #40
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենուա, կան լեզվաբաններ, որոնք զբաղվում են անունների, տեղանունների ստուգաբանթյամբ։ Կոնկրետ Աճարյանը նման բառարան ունի եւ նա տաղանդավոր գիտնական է եղել, խելացի մարդ... դժվար թե սխալ ստուգաբաներ բառերը։

    Իսկ գուցե պատճառն այն է, որ հայերը Մասիս են ասում լեռանը, ոչ թե Արարատ ու Արարատը անունը օտարազգիների մոտ է առաջացել՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  16. #41
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ հնարավոր է։
    Մասիս բառի արմատը «մաս»–ն է, որից ունենք «մասունք» բառը, որը նունպես նշանակում է սուրբ, ինչպես և սրբազան իմաստ ունի Արարատը։
    Մենք զուգահեռաբար օգտագործում ենք և Մասիս, և Արարատ անունները, որոնք ենթատեքստում նույն իմաստն են արտահայտում։ Էնպես որ անթույլատրելի է մեզնից արհեստականորեն օտարել թե Մասիսը, թե Արարատը, առանց այն էլ շատ բան ենք կորցրել։

  17. #42
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում A.r.p.i.-ի խոսքերից Նայել գրառումը
    Արփինե-անունս մաքուր հայկական է` բաղկացած արփի "արև" բառից+ ինե վերջածանցից:
    Անունս արդեն ասվեց, մաքուր հայկականը չգիտեմ, որովհետև ասում ա նոր անուն ա:
    Ազգանունս չկար, դժվար էլ լիներ…Ճ
    "Non est ad astra mollis e terris via."

  18. #43
    Մշտական անդամ Lev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2011
    Տարիք
    33
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լևոն - հուն. Leon, որ նշանակում է “առյուծ” /լատ. leo, ֆր. Leon և այլն/: Հայերի մեջ գործածական է 10-րդ դարից:

  19. #44
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում levongevdav-ի խոսքերից Նայել գրառումը
    Լևոն - հուն. Leon, որ նշանակում է “առյուծ” /լատ. leo, ֆր. Leon և այլն/: Հայերի մեջ գործածական է 10-րդ դարից:
    Դե դա պաշտոնական տարբերակն է, սակայն խիստ կասկածելի: "լեո", "լեվ", "լեոհ" արմատներն առկա են բազմաթիվ հնդևրոպական լեզուներում: Բայց առանձնակի հետաքրքիր է` այն առկա է նաև բասկերենում` "լեոհի" - առյուծ:
    Ըստ որոշ կարծիքների այն ուղղակի կապված է` "լավ" արմատի հետ, և հնդևրոպական, հին հայկական տարբերակով ուղղակի նշանակում է` ազնիվ կամ բարձր ծագում ունեցող:
    Իսկ հոյւները հնդևրոպական ազգ են, սակայն հունական կղզիներում ու թերակղզում առյուծների բնակության մասին տեղեկություննր չկա, ի տարբերություն դրան Հայկական լեռնաշխարհում առյուծներ բնակվել են:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lev (20.01.2012)

  21. #45
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի առաջին գրառման հղումը իմ անվան մասին՝
    պարս. arša “արջ” բառից՝ հայ. ակ փաղքշական ածանցով: Նշանակում “արջուկ”: Սրանից Արշակունյաց տոհմանունը, ինչպես և Արշակունի, Արշակյան ազգանուններ:

    Նախ պարսկերեն չի, հին պարսկերեն է, հետո «ara» չի «arša» է (հմմ. «rkša» /սանս./, «αρχτος» /հուն./, «ursus» /լատ./): Ենթադրյալ «արջուկն» էլ հռոմեական Ursula-ին է նույնական (ինչը, բնականաբար, կանացի անուն է): Նման մեկնությունը լայն տարածում ունի: Բոլորն էլ Աճառյանի «Հայոց ազգանունների բառարան» 5-ահատորյակից են մեջբերում: Բայց ոչ ոք չի նշում, որ նույն Աճառյանն ավելի հավանական է համարում «arša» («արու, տղամարդ») բառից ծագելու հնարավորությունը՝ էս տեսակետից համապատասխանեցնելով Արսեն անվանը: Պարթևների մոտ «Արշակ» անունը գործածվում է իբրև մակդիր ամեն մի թագավորի անվանը կից (Արշակ Ա, Արշակ Բ, ... Արշակ Ծ): Հայկական հին մատենագրության մեջ (մինչև 11-րդ դարը, երբ անունը ժամանակավորապես դուրս է գալիս գործածությունից) այլ անձերի վերաբերմամբ գրեթե չի գործածվում («կարծես զգալիս լինեին, թե այս բառը միայն թագավորի կհամարի» Ստ. Մալխասյան):


  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (20.01.2012), Varzor (21.01.2012), Արէա (21.01.2012)

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր խաղ
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 8
    Վերջինը: 27.02.2014, 22:36
  2. Ինչպե՞ս իմանալ ադմինիստրատորի գաղտնաբառը WinXP
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 26.01.2011, 20:01
  3. Ձեռագրից իմանալ բնավորությունը
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 19.12.2007, 00:37
  4. Freenet e-mail - ինչ կարելի է իմանալ և ինչպես
    Հեղինակ՝ Roger, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 18.10.2007, 20:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •