StrangeLittleGirl-ի խոսքերից
Իրականում համաձայն եմ, որ Պավլիկենց լուրջ թերություններից էր կոնկրետ ծրագիր չունենալը: Իրանք էլ չէին հասկանում՝ ինչ էին ուզում, պահանջները րոպեն մեկ փոխվում էին: Բայց իրանց արած քայլը ցույց ա տալիս էն անհույս վիճակը, որ արդեն ոչ մի բան չի մնացել փորձելու դրանց դեմ, մնում ա զենք բարձրացնել: Չի բացառվում, որ եթե Սերժիկենք հրաժարական տային, երկիրը հայտնվեր ավելի խորը ճգնաժամի մեջ: Բայց Պավլիկենց արարքն ու էդքան մեծ աջակցություն ունենալը ցույց ա տալիս, թե ուր ենք հասել, ոչ թե ուր ենք գնում: Ու նաև մի բանում եմ վստահ. անգամ եթե Սերժը հրաժարական տար, Պավլիկենք իշխանության չէին գալու, իրանց ուզածն աթոռը չէր: Իրանք էլ սաղիս պես մինչև վերջ զզված առանց նույնիսկ կոնկրետ ծրագիր մշակելու վեր են կացել, ՊՊԾ-ն գրավել:
Էջանիշներ