Վիշապ-ի խոսքերից
Էդ ովքե՞ր են այդ մարդիկ, որ իրենց հերոս են համարում, բայց զենք չվերցրին: Հետո նենց չի, որ զենքերը ինչ-որ տեղ թափված են, բայց մարդիկ զենք չվերցրին, կամ ասենք ԱՄՆ-ի պես չի, որ գնաս խանութից կիսաավտոմատ հրացան առնես ու դրանով կյանքդ պաշտպանես:
Ինչքան հասկանում եմ, տղերքը ՊՊԾ գունդը ինքնանպատակ չէին վերցրել, վերցրել էին, որովհետև այնտեղ զինապահեստ կա: Երևի հասկանալի է:
Եվ ինձ թվում է դա է պատճառը, որ ոստիկան կոչվածները սարսափից ծեծում էին ժողովդրին, էնքան որ չմոտենան զինապահեստին, որովհետև գազազած ժողովրդի մի մասի ձեռը այդ պահին զենք ընկներ, ինքնադատաստան կանեին բոլոր համազգեստավորներին ու հավանական է մարդա մի փամփուշտ էլ հասներ ի պաշտոնե գլխավոր պատասխանատուներին։
Իհարկե հումանիզմի տեսակետից աղետալի կլիներ, բայց քաղաքական տեսակետից այնպիսի դաս կլիներ բոլոր տեսակի դեգեներատների համար, որ Հայաստանում ոստիկանը այլևս էլ չէր համարձակվի հենց այնպես լխկել պատահական քաղաքացու ու քարշ տալ բաժին, իսկ ընտրություն կեղծողները մի քիչ կմտածեին, եթե իհարկե ի վիճակի են մտածել: Ու կյանքը կփոխվեր։ Դեպի լավը ։Ճ
Ինձ թվում է, ԱՄՆ-ում քաղաքացիների զենք կրելու իրավունքն է, որ ոստիկաններին կամ պաշտոնյաներին զգաստացնում է ու ստիպում միշտ քաղաքավարի լինել (հատուկենտ բացառությունները չհաշված), ու այն երկրներում որտեղ քաղաքացին զենք կրելու իրավունք չունի, սովորաբար ոստիկանները ավելի լկտի են։ Բայց շեղվեցի ոնց որ․․․
Հաճախ զենքին այլընտրանք չկա, եթե տունդ զինված գող է մտնում, դու հազիվ թե երկխոսություններով ունեցվածքդ կամ վատագույն դեպքում կյանքդ փրկես։ Հայաստանում հիմա կարելի է ասել հենց այդպես էլ կա՝ զինված գողերը պատանդ են վերցրել ՀՀ հասարակ քաղաքացիներին։ Այսինքն այս տղերքի արածն ու կոչերը հասարակ ինքնապաշտպանություն են։ Իհարկե, գող իշխանությունների համար սա ահաբեկչություն է, ու իրենք իսկապես ահաբեկված են։ Էդ տրամաբանության մեջ, ահաբեկիչ կարող են համարվել բոլոր ցուցարարները ու առհասարակ դժգոհները։
Էջանիշներ