User Tag List

Էջ 23 37-ից ԱռաջինԱռաջին ... 1319202122232425262733 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 331 համարից մինչև 345 համարի արդյունքները՝ ընդհանուր 553 հատից

Թեմա: Օրերից մի օր

  1. #331
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էջը բացենք իտալերենի առայժմ ամենասիրածս բառով՝ Primavera: Նույն ինքը, մեզ դեռ լիովին հրաժեշտ չտված գարունը:

    Բա եղանակի Farfalla-ները:

    Բա Prima-ին վայելող երջանիկ, անհոգ Bambina/Ragazza-ն:

    Երկու օրից էլ Domenica ա

    Աչքիս էդ լեզվի ամենասիրուն բառերը a-ով ավարտվողն են: Բա էլ ո՞նց պիտի լիներ՝ վերջիվերջո գեղեցիկ սեռի ներկայացուցիչ են:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (14.06.2016), Mr. Annoying (03.06.2016), Sambitbaba (06.12.2016), Նիկեա (09.06.2016)

  3. #332
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերադարձ:
    Էս օրերս սկսել եմ վերականգնել ակումբային ուսումնասիրությունս: Ոչ ժամանակ էր լինում երկար ու շատ բան կարդալու, ոչ հավես, ոչ էլ առավել ևս էստեղ գրելու բան: Ոչինչ, շուտով ամենահետաքրքիր օրագրերն էլ կավարտեմ, հետո էլ դիմակները կկարդամ ու մի երկու չկարդացած թեմաներ՝ էլ արդեն վերջ, առաջվա նման ձանձրալի կլինի՝ ոչ մի նորություն ղեկավարման վահանակում:
    Իկս ի՞նչ եմ անում հիմա, ինչու՞ եմ անում, ի՞նչ կտա ինձ դա հետագայում, որ դրանով եմ ժամանակ անցկացնում: Անիմաստ չի, որովհետև հետաքրքիր ու հավես ա:

    ***
    Ու էլի երկու ես

    - Կան բաներ, որ մոռանալ ա պետք՝ մտքից հանել: Քնել-արթնանալ... էլ չկա: Հիմա որ փորձում եմ հիշել, կարծես մոռացվելու արժանի քիչ սխալներ չեմ արել:- Բայց եթե դու դրանք մոռանաս, հավանաբար հետո կկրկնվեն՝ գուցե ավելի վատ ձևով:
    - Ախր հիշելուց ծանր ա, չնայած կարծես բթացել ա ցավը: Հուսով եմ չի կրկնվի:- Դե որ բթացել ա, էլ ինչու՞ ես շարունակում հիշել: Թող իսպառ վերանա՝ կորի գնա: Նման բաներ քեզ պետք չեն: Ոչ մեկի պետք չեն:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (14.06.2016), Mr. Annoying (15.06.2016), Sambitbaba (06.12.2016), Մուշու (14.06.2016), Նիկեա (14.06.2016)

  5. #333
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրտանց ուզում եմ, որ էս երեխան շատ հաջողությունների հասնի: Իր պայծառությունը, ժպիտը, քիչ մը թլոշ լեզուն (խոսալուց):

    Իր նպատակները, մտքերը ու գործունեությունը:
    Ես արդեն մտածում եմ, որ եթե մարդ ուզում ա զարգացած լինել ու շատ բան իմանալ երիտասարդ ու մեծ տարիքում՝ ամենաճիշտ ու հարմար ժամանակը մանկությունն ա: էդ տարիքում շատ հետաքրքրություններ են ունենում՝ շատ բաներ են ուզում սովորել, ձգտում ու հասնում են, ոչ թե ձանձրանում ու մի կողմ դնում: Ամեն ինչ յուրացնում են մանկական ուրախությամբ ու հաճույքով՝ ամեն մի փոքրի հաջողության համար աշխարհով մեկ լինելով::
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.12.2016), Մուշու (21.06.2016)

  7. #334
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչքան վաղուց չէի լսել՝ լրիվ մտքիցս թռել էր:

    Անընդհատ կրկնում եմ ոչ ակամայից, բայց տրամադրությունս հե՜չ համապատասխան չի:

    Գիտե՞ս Օմօ, հիմա հասկանում եմ, թե ինչո՞վ էր օգնում ինձ էսքան ժամանակվա պարապմունքը: Քանի դեռ չէի ձանձրացել, (DuoLingo-յից հոգնել եմ, բայց ըստ երևույթին դեռ երկար եմ շարունակելու), ռոբոտացած ու խորացած իմ գործն էի անում ու քիչ էի մտածում ուրիշ բաների մասին: Ոչ գիտակցում կար, ոչ դեպրեսիա, ոչ էլ կարծես ժամանակի կորուստ: Ուրախ ու հանգիստ էի, ինձ դուր էր գալիս՝ չնայած անիմաստ բաներին, որոնք դեռ շարունակվում են:
    Լսում եմ դրսի մանկական աղմուկը ու հասկանում, թե ինչեր եմ բաց թողել: Կարծեմ միշտ եմ ասել, որ ամենասիրածս եղանակը ամառն ա: Քանի՜ կորցրած ամառներ (և ոչ միայն), որոնց իմաստը չէի հասկանում: Ու էդ անցյալին ուղղակի չի կարող չհաջորդել ներկայի սպանությունը՝ ափսոսանք կոչվող զենքի միջոցով:

    Իրականում եթե ժամանակին էդպիսինը չլինեի՝ եթե իմանայի, թե ինձ ինչ էր պետք, հիմա հնարավոր ա չոգևորվեի ամեն մի նորությունից:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.12.2016), Մուշու (24.06.2016), Նիկեա (24.06.2016), Ուլուանա (27.06.2016)

  9. #335
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, չէ չէ չէ չէ: Չէ է՛լի... ուշ ա
    Նորություններ եմ ուզում, 18-րդ էջի նորություններից: Նայում եմ էդ ժամանակվա երգերին՝ ո՞նց էր որ տենց կուտակումներ չկային, կամ ո՞նց էի դրանց տակից դուրս գալիս: Առայժմ բանտարկված ենք անցյալում՝ մանկության էջում: Առաջադրանք` մինչև 15-ի լրանալը, հասիր ուզածիդ: Գոնե զգալիորեն քչացնել ա պետք:
    Ամեն մի առավոտն ա սկսվում մանկությամբ՝ չկանգնող ու չդադարող մանկությամբ: 2008-09-ին էլ ավելի խորն էր էդ ամենը: Մեծանալու համար (գոնե ինչ որ չափով) ունեցածս ժամանակը սրա կրկնակին ա: Տեսնենք տեսնենք: Ես ինձ շատ բաներ եմ խոստացել ու հետո ձեռ քաշել: Հիմա նույնիսկ վստահ չեմ, որ ուզում եմ թարգել:
    Բարդ ա, ամեն ինչ շատ բարդ ա ու ձանձրալի:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.12.2016), Նիկեա (29.06.2016)

  11. #336
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալիս են կյանքի ջանջալ օրերը,
    Ջանջալ օրերը՝ խելագարության:

    Կարծես վաղուց սա չէր եղել:


    ***

    Плачут бедные игрушки,
    Позабытые игрушки,
    Ведь была и Маша доброй
    Стала жадиной теперь.
    А все это из за Хрюшки
    Из за этой толстой Хрюшки,
    Что монеты знай глотает
    Словно хишный зверь

    https://youtu.be/IREP60tjYPA
    Լավն ա էլի Шаинский ձյաձյան, թեկուզ իր քիչ հայտնի գործերով: Բա ոնց ա երգու՜մ:

    Վաղուց էսքան շուտ չէի պառկել: Բարի գիշեր:



    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (06.12.2016)

  13. #337
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոխվել եմ, շատ եմ փոխվել:
    Առաջ էսքան անհանգիստ չէի, ոչ էլ էսքան վատը: Առաջ նեգատիվն էսքան շատ չէր, հիմա կարծես ամեն օր ա ու պրծում չկա: Զոռով չի: Չկա էն լուսավորը, չկա պոզիտիվը, ամեն ինչ շուռ ա եկել գլխի վրա, եթե իհարկե առաջ էլ էսպես չէր:
    Ոչ մի կերպ գլուխ չեմ հանում ինձանից՝ եթե կարծեի, որ սխալ ա էս վիճակը՝ գուցե վաղուց էի թարգել: Բայց ավելի հավանական ա, որ ակամայից թակարդն եմ ընկել ու էլ փրկություն չկա: Հիմա վատն եմ ես ու վտանգավոր: Ինձանից հնարավորինս հեռու ա պետք մնալ: Ափսոս ես ինքս չեմ կարող փախչել էս չար, տխուր, թունավորող ու բարկացնող էակից:
    Անգամ պոզիտիվ երգերը արդեն էդքան չեն օգնում: Իսկ մյուսները էս վիճակս՝ ավելի՛ կխորացնեն: Ու չեմ կարողանում հրաժարվել դրանցից:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.12.2016), Նիկեա (11.07.2016)

  15. #338
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք մի ասա երբեք` արդեն որերորդ անգամ ա ինչ համոզվում եմ էդ խոսքերի ճշմարտացիության մեջ: Առայժմ մի երբեքն ա, որ հաստատ չի փոխվի` չծխելը: Եթե կյանքում գոնե մեկ անգամ, գոնե փորձի համար անեի դա, հիմա կարող ա ծխող լինեի, որովհետև թույլ մարդ եմ: Բա իհարկե, դեռ դպրոցական տարիքում մի ոչ լավ բան արեցի, դուրըս եկավ ու մինչև հիմա... ի՞նչ կամքի ուժ:
    Ժամանակին մտքովս չէր անցնի, որ երբևիցե գիշերով ինտերնետի մեջ կմտնեմ: Իսկ եթե էն ժամանակ պլանշետ ունենայի` պարզ ա, չէի բացառի: Ու սա էլ ես գրել եմ ժամը հինգի սկզբերից մինչև վեցն անց տասնչորս, եթե հետը հաշվենք տեսանյութերի լինքը copy paste-ելու անհաջող փորձերս: Ոնց տեսնում ենք, առանց մեծ ախպեր կոմպի բազմաչարչար/բազմաչարչարող պլանշետս գործը գլուխ չի բերի:
    Ժամանակին արթնանում էի գիշերը` մտքերով ընկնում, քունս կորցնում: Ու սիրում էի դա, սիրում էի գիշերային խաղաղությունն ու մթությունը: Հիմա հազվադեպ ա լինում, որ երկար ժամանակով չեմ քնում: Արթնանում եմ, բայց սովորաբար առաջվա պես երկար չի տևում: Վերջերս, որ մի անգամ եղավ` ուզում էի ավարտվեր, քնել էի ուզում ու արդեն չէի կարող: Հիմա երկրորդն ա` կարծես գոհ եմ ու ուրախ: Վերջապես դատարկում եմ ակումբի նորություններս, որ հնություն են դառնում:
    Սա վաղուց վերացած երբեքներից էր... չնայած կասկածում եմ մի տեսակ, որ երբեք էի տրամադրված: Ղժղժան ու ծանր, վոկալին մոտ երգեր չլսելը: Էնպես չի, որ հիմա շատ եմ լսում, բայց հաստատ երբեք չի: Ակումբն իր լուման ունի բազմաոճությանս ձգտման մեջ: Օրինակ ժամանակին հեչ մտքովս կանցնե՞ր, որ պարբերաբար Ռամշտայն կլսեմ, չնայած ոչ մեկ կոկորդիցս բռնած չէր ստիպում:

    ***
    Ի՞նչ ա փոխում ամեն առավոտ նույն պոզիտիվ բաները նայելը, եթե կարող ա ազղեցություն չթողնի օրվա վրա: Ուղղակի ուզում եմ անում եմ ու վերջ: Բա որ տեսանյութի ընթացքում խորանում եմ զայրույթի ու հիին, անցած գնացած պատմությունների մեջ: Մեկ ա երբեք բաց չեմ թողել, համարյա միշտ կրկնել եմ աչքից վրիպած պոզիտիվը: Չնայած դա ընդամենը տվյալ պահի երջանկությունն ա ապահովում:


    Գոնե խոսքերը որևէ ազդեցություն թողնեին:
    Իմացիր, երբ ժպտում ես, կյանքը պտտում ես
    Դեպի վեր, դեպի սեր, սեպի խաղ ու պար
    Երբ կողքիդ ընկերներ են ու ազնիվ մտքեր են
    Ջերմ լույսով ողողված ես անդադար:



    Իսկ ես հասկացել եմ, որ անկախ ամեն ինչից այս թաքնվածն եմ ու չեմ փորձում փոխվել՝ կարծես պատճառ կա, չեմ կարողանում մտքերն այլ ուղությամբ տանել:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Smokie: 15.07.2016, 11:35: Պատճառ: Կրակը գցեցիր ինձ այ փոքր ախպեր՝ հիշողությունս վառվեց
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.12.2016), Նիկեա (15.07.2016)

  17. #339
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես միշտ: Խոստումներ, խոստումներ, խոստումներ:

    Ամեն տարի երևի հասկանում եմ նույն բանը՝ որոշում եմ ու ոչինչ չի փոխվում: Էսօր գիտակցեցի, որ ամեն ինչ միայն ինձանից էր կախված ու չեմ զարմանա, եթե իմանամ, որ առաջ էլ եմ նույնը հասկացել: Հասկացել ու մոռացել: Կուզեի իմանալ, հաջորդ տարի էլ ա՞ նույնը լինելու ու ընդհանրապես՝ մինչև ե՞րբ:

    Կյանքը սիրում ա բարդություններ, բայց դրանք ինձ համար չեն ոնց տեսնում եմ ու երևի երբեք չեն եղել: Էն ինչ հիմա եմ հասկանում, իրականում վաղուց էր պետք: Էդ դեպքում ինչի՞ չեմ ափսոսում անցյալի համար, ինչի՞ չեմ մտածում, որ փոխվել էր պետք: Համառությու՞ն ա, թե՞ էդպես էլ ոչինչ չհասկացա: Երևի երկուսը մեկում: Գուցեև ճիշտ էի, բայց հաստատ ոչ բոլոր հարցերում՝ եթե հիմա էս թույլ վիճակում եմ, ուրեմն սխալվել եմ: Սխալվել եմ բոլոր մարդկանց պես: Ինչի՞ մարդ չի կարողանում տեսնել, թե ո՞ր գործողության հետևանքով, ի՞նչ ա լինելու ապագայում: Ինչի՞ չկա էդ կախարդական գունդից, որն ընդունակ ա ամեն ինչ ցույց տալ:

    Թե էն Mind Your Langua՞ge-ը ինչի թարգեցի: Ինչևէ՝ հերթական անգամ դիմում ենք «դեղամիջոցներին»:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    reminilo (19.07.2016), Sambitbaba (06.12.2016), Մուշու (18.07.2016)

  19. #340
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջիվերջո դա եղավ: Էսքան պայքարում էի, էսքան չէի հավատում, որ մի օր իրոք կմոռանամ ու կկորի: Եւ ահա՝ երբ արդեն շա՜տ մոտ էի սահմանածս թվին, որից հետո հնարավոր ա դեռ շարունակեի ու շարունակեի մեծացնել... պարտվեցի:

    Ծիծաղալու ա, անսպասելի ու... ու հասկանում եմ՝ կյանքի ու մահվան հարց չէր, որ կպած, ամեն գնով ուզում էի պահպանել ու չկորցնել: Հասկանում եմ ու... ու էսօրվանից սկսվում ա պնդաճակատությանս երկրորդ եթերաշրջանը՝ նույն թվերով, նույն կերպ՝ 200 օր: Խրատվե՞լ, հասկանա՞լ: Լավ, եթե ես իմանայի, որ դա չեմ ուզում, չէի անի:

    Երբ պրծնեմ էս checkpoint-ի երկրորդ կրկնությունը (հուսով եմ 60%-ով գոնե), կանցնեմ նորությունների ու է՛ս անգամ, կհաղթեմ:

    Եթե էդ մի մոռացկոտ օրը չլինեի, հաստատ էլի հաղթելու էի:
    ***

    Հիշում եմ սա: Նե՜նց ուրախ եմ, որ երկրորդը դեռ չեմ խաղացել, հետաքրքիրն ու կայֆը կարող ա շարունակվի::

    Հե-հե-հե-հե Woody ջան
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    reminilo (23.07.2016), Sambitbaba (06.12.2016), Մուշու (28.07.2016)

  21. #341
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հավատում: Ու կարծես չէի էլ ուզում... Մի խոսքով` վերջ հետաքրքիր օրագրերին ու մյուս թեմաներին: Երևի երբեք էսքան չէր հետաձգվել, հետոյին էի պահում հետաքրքիր ինտրիգը: Կարծես ես էլ դատարկվեցի, էլ չկա էդ հաճելի զգացումը, ակնկալիքը: Չնայած չէ` դեռ կա մի շաաատ հետաքրքիր, երկար գրառումնեվ ու տարօրինակորեն երկաար ժամանակ հետաձգված օրագիր: Ժամանակն է:
    Դատարկվեց Ղեկավարման վահանակս, իսկ հնչ. ռեժ. վահանակին էդպես էլ չհասա: Գոնե էս էջում տվածս խոստումն իրականացնեմ


    Հ.գ. Ոնց եմ ես ձեզ բոլորիդ սիրուուուում:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (23.07.2016), Sambitbaba (06.12.2016), Մուշու (31.07.2016), Նիկեա (23.07.2016)

  23. #342
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մռութներ Հատկապես առաջինը

    Ինչպես միշտ, ես առաջին հայացքից հավատում եմ որակյալ գովազդին ու բարձր գնահատում՝ չկասկածելով անգամ, որ էդ ամենն էնքան էլ ռեալ չի: Նույնն էլ Unicf-ի դեպքում:

    Դե իհարկե, ո՞նց կարելի ա չհավատալ երեխաների անկեղծությանն ու պարզությանը: Էլ չեմ խոսում էն մասին, որ իրենք ապրում են այն, ինչ ասում են... Հուսով եմ մի օր մեծ ու շատ հաջողությունների կհասնեն: Անկախ ամեն ինչից՝ չեն կորցնում իրենց ժպիտը:




    և այլն

    Մի ուրիշ ձգողականության ուժ էլ «Ինչուների մոլորակն» ունի: Բեթի, Աղասի, Լիլիթ:

    ***
    Պուճուր ժամանակվա տպավորություններիցս էր էս երեխու վայրէջքը, չնայած այլ կերպ էի հասկանում ու պատկերացնում: Ֆիլմը չէի նայում կարելի ա ասել, նորմալ չէի էլ հասկանա մեկ ա՝ փոքր էի: Հիմա նե՜նց կուզեի սրա անգլերեն տարբերակը գտնել Subtitle-ներով ու նայեի:

    Իբր Mind Your Language-ը պրծել եմ, հիմա էլ ուրիշ բանի եմ ուզում անցնեմ: Իբր Անդերսենի հեքիաթները անգլերեն լեզվով արդեն սկսել եմ կարդալ՝ հիմա էլ ընկել եմ «Ոդիսկան»ի հետևից:
    Հիմա որ հետ եմ նայում՝ հիշում եմ, ինձ միշտ ա հետաքրքրել արկածային ժանրը, թե՛ գրքային, թե ֆիլմային՝ հատկապես երբ երեխաներ էին մասնակիցում: Գուցեև ինձ էլ էի իրենց հետ տեսնում, երևակայաբար
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    reminilo (27.07.2016), Sambitbaba (06.12.2016), Մուշու (31.07.2016)

  25. #343
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն անցողիկ էր: Չէի պատկերացնում, որ էսքան հանկարծակի կչքանա էն ամենն՝ ինչ էդքան ցավեցնող ու թունավորող էր: Երևի բախտի նվերն էր ծննդյան կապակցությամբ:

    Եթե տխուր մտքեր, եթե զայրույթ, գոնե ե՛ս՝ մազոխիստս տուժեմ դրանցից, ուրիշներն ի՞նչ մեղք ունեն: Իսկ ես վաղուց ա ինչ սովոր եմ:

    Բարի վերադարձ ուրախ երգեր Ափսոս մենակ Շաքարոն ա երգում


    Քիչ մնաց էջին տղա ջան՝ պիտի խոսքիդ տերը լինես:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.12.2016), Մուշու (31.07.2016), Նիկեա (29.07.2016)

  27. #344
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամիրբեկյանը շատ ա օգնում երևակայության ու մտքերի մեջ խորանալ, կամ ուղղակի պառկել ու անջատվել՝ թեկուզ առանց քնի:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ու ինձ ինքը էսօր մի բանում էլ շատ օգնեց` հերթական անգամ հասկացա, որ կուտակումները միայն կախվածության մեջ են պահում: Մարդ իրեն ազատ չի զգում, չի կարողանում հանգիստ սրտով անել էն, ինչ ուզում ա: Իսկ իմ մոտ դրանք միշտ են լինում: Երաժշտության հարցում գուցե ձգտում ու շաբաթվա վերջում հաջողացնում եմ պակասեցնել, բայց շարքային տեսանյութերն ու ինտերնետային էջերն ու հոդվածները կան ու շարունակում են մնալ: Ալարում եմ ու հենց այդ պատճառով ոչինչ չեմ հասցնում: Թվում ա թե երգերի հարցերը կարող եմ լուծել, բայց երբ մյուսները կողքից խանգարում են, էլ ո՞նց կլինի: Տե՞ս, համարյա բան չմնաց՝ էջդ ավարտվում ա:

    ***

    Օգնեց նաև որոշակիորեն ճանաչել ինքս ինձ՝ ավելի լավ հասկանալ, թե ինչու ես ինձ չեմ սիրում ու որ շատ էլ ճիշտ եմ անում:

    Ես երևի ինձանից եսակենտրոն, եսասեր անձնավորություն չեմ տեսել ու դա իմ վատը լինելու գլխավոր պատճառներից ա: Խանգարում եմ, գիտակցում, բայց շարունակում:
    Հիմա որ գիտակցում եմ, դրանից ի՞նչ օգուտ, ի՞նչը կփոխվի... էս էլ բացասական հատկանիշ համար երկու ու էս վերջինը խանգարում ա նաև մյուս բոլոր թերությունները ուղղելուն:
    Ալարկոտություն. եթե անգամ որոշ փոքրիկ բաներն ես հետաձգում, հավես չես անում, էլ ո՞նց ես աշխատելու, ո՞նց ես ամեն օր գնալու ու առավոտից երեկո գործ անելու, սարսափելի ա անգամ մտածելը:
    Չորրորդի մասին հիմա չէի ուզի խոսել՝ միևնույնն ա դա չի ընդունվի որպես ճշմարտություն: Իրականում չհամաձայնվողները ինձ չեն ճանաչում: Վիրտուալ շփումից իրոք շատ քիչ բան կարող ես ասել մարդու մասին:
    Անպատասխանատվությունը. Դեռ ինչքա՞ն խոստումներ պետք ա տամ ինքս ինձ, ինչքա՞ն պայմաններ պիտի դնեմ իմ առջև, ընդհանրապես ո՞րն ա դրանց իմաստը, եթե արդյունք չկա, զարգացում չկա: Չեմ ուզում էլի խաբել:


    ***
    Սաղ հեչ՝ այ էսպիսի բան հաճույքով կկազմակերպեի օրերից մի օր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.12.2016), Նիկեա (06.08.2016)

  29. #345
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև Օմօ

    Եկել եմ ասեմ, որ բախտի բերմամբ, թե պատահմամբ՝ կուտակումներս իսկապես զգալիորեն քչացել են ու ըստ երևույթին ոչ միայն երգերինը: Տեսնես ինչի՞ վերջին պահին:

    Երջանկություն, համառություն, Piano Tiles Որ նայում եմ թե ինձանից ինչքա՜ն առաջ են իմ լիքը ընկերները... պահոո՜ էս ինչքան հաց ու պանիր պիտի ուտեմ: Քանի սիրում եմ խաղը, չեմ հանձնվիիի՜

    Շաբաթվա վերջին բաներ էի խոստացել է՜, որ անեի: Իբր թե չստացվեց, իրականում եթե նույն կերպ համառեի գոնե շաբաթ օրը, մեն ինչ այլ կերպ կգնար, չնայած գուցե ամբողջությամբ չհասցնեի, բայց էսպես հո համարյա ոչինչ չարեցի պլանավորածիցս: Լավ ինչևէ: Հիմա ես ուրախ եմ ու հուսով եմ, որ երկար ա տևելու, նորից չի վերադառնա այն, ինչ մի քանի օր առաջ էր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (09.08.2016), reminilo (08.08.2016), Sambitbaba (06.12.2016), Նիկեա (08.08.2016)

Էջ 23 37-ից ԱռաջինԱռաջին ... 1319202122232425262733 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Անցած - գնացած օրերից
    Հեղինակ՝ Lusinamara, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.10.2011, 15:12
  2. Արձակ. Մեկն Այդ Օրերից
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.11.2010, 14:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •