User Tag List

Էջ 628 688-ից ԱռաջինԱռաջին ... 128528578618624625626627628629630631632638678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,406 համարից մինչև 9,420 համարի արդյունքները՝ ընդհանուր 10307 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9406
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այ մարդ, թե ասա էդ ինչ մի անուն էր, որ ինձ եք դրել
    ախր դա կարևոր պահ ա՝ որոշել, թե քո էրեխուն ինչ անուն ես տալու, ու ոչ միայն բարեհնչությունն ա կարևոր պահ, այլև կարման, որ իր հետ բերում ա անունը
    ըհըն, հեռուն չգնանք, մանավանդ որ հենց իմից եմ բողոքում
    ախպեր ջան, Լիլիթը աշխարհի ամենաանբախտ անունն ա, ասա՝ ինչի
    բացատրեմ
    նայի, Ադամը Լիլիթին սիրահարվեց, սիրեց, գժվեց, խելագարվեց, բայց հենց հայտնվեց Եվան, էլ Լիլիթին շան տեղ դնողն ո՞վ էր, գնաց իրա Եվայի մոտ, ու հետո անհամ պատմություններ, Աբել, Կայեն, բայց հարցը դա չի
    հարցը կարման ա
    ու ստեղ պետք չի աչքս խոթել, թե բա Լիլիթն էլ սատանայի հետ դավաճանում էր խեղճ Ադամին, եսիմ ինչ
    դա դեռ ապացուցել ա պետք
    ասածս էն ա, որ էս անունը տենց կարմա ունի, սկզբից քեզ գժի պես սիրում են, բայց հենց հորիզոնում մեկ ուրիշն ա հայտնվում, դու ավտոմատ գնում ես չոռնի սպիսըկ, քեզ էլ հիշող չկա, բոլոր ծաղիկներն ու բամբաներկաները վայելում են քո հաջորդները, որոնց դու իհարկե կարող ես քո մենության բարձունքներից արհամարհել, բայց դրանից էությունը չի փոխվում
    ու նենց չի, որ մի դեպք ա էղել, խառնվել եմ իրար
    ախպեր արդեն եսիմ որերոդ դեպքն ա տենց, ու ամենաթունդն էն ա, որ ում հետ էլ լինում են, մեկ ա՝ դու ուրիշ ես, իրենք քեզ սիրու՜մ են, կարոտու՜մ են, դու իրենց համար ուրիշ տիեզերք ես, ու տենց լիքը սիրուն կտեր, որ մի օր ուղղակի կանգնում են կոկորդիդ
    հոգնացրիք, ես էլ հավես չունեմ, մյուս անգամ որ անունս հարցնեն, կասեմ a girl has no name
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.06.2016), CactuSoul (11.06.2016), John (09.06.2016), Mr. Annoying (09.06.2016), Անվերնագիր (10.06.2016), Լուսանդր (09.06.2016), Մուշու (09.06.2016), Նաիրուհի (09.06.2016), Նիկեա (09.06.2016), Վոլտերա (09.06.2016)

  3. #9407
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2014
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր մի տարօրինակ գաղափարի հանդիպեցի աֆորիզմների մի գրքում։

    Ահա այն… Տղամարդը պարծենում է, որ Աստված նախ ստեղծել է տղամարդուն, հետո՝ կնոջը։ Կինն ասում է. «Իկարկե, գլուխգործոցից առաջ միշտ էլ սևագիր է լինում»։

    Բայց ահա ինչն է հետաքրքիր… Լիլիթների շնորհիվ է, որ տղանարդն իրեն լիարժեք տղամարդ է զգում։ Չէ՞ որ, հասկանու՞մ եք, նա այլևս սևագիր չէ։

  4. #9408
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ մտածել, թե այս կամ այն նախագծին աջակցելու խնդրանքները, որոնցով կիսվում եմ ՖԲ֊ում, գոնե մի քանի մարդ տեսնում, կարդում, գնում, իր հնարավորության չափով աջակցում է։ Աշխատում եմ միայն այնպիսիներն առաջարկել, որ, ըստ իս, կայուն արդյունք կտան։ Մեղվապահ ընտանիքների համար մեղվափեթակ գնել, կամ այսինչ համայնքի սովորական էլեկտրական լամպերը փոխարինել էներգախնայողներով։
    Երբ ձեն-ձուն, արձագանք չկա, չես կարողանում հասկանալ՝ ինչ-որ մեկին հասա՞վ, թե չէ։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (10.06.2016), Մուշու (10.06.2016)

  6. #9409
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարեմուտին օֆիսում գերմանացիների սիրած "Schrottwichtel"-ն էինք խաղում. ամեն մեկն իր տնից մի անպետք առարկա է սիրուն փաթեթավորում, ոնց որ ամանորյա նվեր ու հետը բերում: Բոլորն իրենց «նվերները» դնում են սեղանի վրա, ու ամեն մեկը վերցնում է մյուսների բերած «նվերներից» մեկը: Ըստ կանոնների, չի կարելի նոր բան գնել, այլ հենց պիտի ունեցած, բայց պետք չեկած կամ այլևս պետք չեկող առարկա բերել:

    Մեր Բիրգիտի բերած նվերը հենց առաջինը վերցրեցին, որովհետև մեծոտ էր ու շատ սիրուն փաթեթավորված: Պարզվեց, մեջը համարյա ամբողջությամբ սև նկարով "Twilight" փազլ էր՝ հազար կտորանոց: Հազար մանր կտորով սև նկար, մեջը մի երկու հատ վամպիրի աչք: Քաշողն ակնհայտորեն հիասթափված էր, ու արդեն պատրաստվում էր էդ ստացածը հենց տեղում ռադ անել: Ու թեև հենց էդ է ամբողջ խաղի իմաստը, որ անպետք բաներ ես ստանալու, բայց դե նրա համար, որ Բիրգիտը հանկարծ չնեղվի, առաջարկեցի էդ փազլը ստացողին ինձ հետ նվերներով փոխանակվել. ինձ բաժին հասած առարկան մի քիչ ավելի պետքական էր: Ու էդպես փոոխանակեցինք, ես էլ անմիջապես ասեցի, թե ինչքան եմ սիրում փազլ հավաքել, որ Բիրգիտն իրեն լավ զգա: Դա իհարկե սուտ չի. աղջկաս հետ հավեսով հավաքում ենք փազլներ, բայց դե հազար կտորանոց մանրադիտակային սև նկարով չէ:
    Էդ փազլը դրեցի ներքևի դարակիս խորքերում ու լրիվ մոռացա դրա մասին:
    Բայց դու մի ասա, Բիրգիտը չէր մոռացել:

    Նա ինձ երեկ շատ հանդիսավոր կերպով մի մեծ ու սիրուն փաթեթավորած նվեր տվեց ու ասեց, որ բացեմ հենց ծնունդիս օրը ու փռեմ սեղանին: Մտածեցի՝ սփռոց կլինի, ու իսկապես պատրաստվում էի ծնունդիս օրը բացել: Բայց աղջիկս, էսօր չդիմանալով գայթակղությանը, սիրուն թուղթը պատռեց ու միջից հանեց հազար մանր կտորով մի ուրիշ փազլ՝ նույն ֆիրմայի: Մեջը նամակ էլ կար, որում Բիրգիտը գրել էր, թե չէր մոռացել՝ ես ինչքան էի ուրախացել իր ամանօրյա "Schrott"-ից ու հիմա ինձ ավելի լավ ճանաչելով՝ կարծում է, որ ինձ նորից ուրախացնելու է էս նվերով:
    Մարդ էլ էս կարգի դոդ լինի: Ու դոդ ասելով՝ ինձ նկատի ունեմ: Բայց հետն էլ իսկականից ուրախացել եմ, որովհետև սենց անեկդոտներ հազվադեպ են լինում կյանքում:

  7. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.06.2016), ars83 (11.06.2016), CactuSoul (11.06.2016), Cassiopeia (11.06.2016), Gayl (11.06.2016), insider (11.06.2016), John (11.06.2016), Mr. Annoying (11.06.2016), My World My Space (11.06.2016), Smokie (11.06.2016), Աթեիստ (11.06.2016), Մուշու (11.06.2016), Նաիրուհի (11.06.2016), Նիկեա (11.06.2016), Ուլուանա (11.06.2016), Ռուֆուս (11.06.2016), Տրիբուն (21.06.2016)

  8. #9410
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան քիչ մարդ կա, որ կարողանում ա տեղում, կարճ ժամանակում որոշում կայացնել։ Կարող ա «թվային դարի» առանձնահատկությո՞ւն ա՝ ընտրության տարներակներն էնքան շատ են, որ մարդուն թվում ա՝ պետք ա առնվազն ինչ-որ քանակի տարբերակներ դիտարկի, մինչև ընդունելի որոշում կայացնի։ «Վաղը գնա՞նք մի քանի ժամ քայլելու» կամ «գալի՞ս ես՝ իրիկունը գնանք պաղպաղակ ուտելու»-ի նման անմեղ հարցը ակնհայտ շփոթմունքի մեջ ա գցում մարդկանց, ոչ էն ա՝ միանգամից մերժեն, ոչ էն ա՝ հենց էդպես, «հանպատրաստից» համաձայնվեն։ Իսկ, միգուցե, բնավորությա՞ն, իմպուլսիվությա՞ն հարց ա։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.06.2016), Chilly (12.06.2016), My World My Space (11.06.2016), Smokie (11.06.2016), Անվերնագիր (12.06.2016), Մուշու (11.06.2016), Նաիրուհի (11.06.2016), Նիկեա (11.06.2016), Շինարար (11.06.2016), Փոքրիկ շրջմոլիկ (11.06.2016)

  10. #9411
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեռախոսազանգ:
    - Ալո
    - Այ տղա, Տիկո ես, ինչ ես, չե՞ս ամաչում: Ի՜նչ ես սաղ օրը էրեխուս հետևն ընգնում: Էրեխա են, իրար հետ կռիվ են անում:
    - Տիկին...
    - Ի՞նչ տիկին, եքքա մարդ ես, ես էսքան վախտ քո երեխուն մի բան ասած կա՞մ, սաղ օրը մեր հայաթում անտեր-անտիրական շպրտած ա...
    - Տիկին, դուք...
    - Ես իմ ասածն ասեցի, փորձի մի անգամ էլ...
    - Տիկիիի՜ն,- գոռում եմ,- դո՛ւք, սխալ եք զանգել...
    պաուզա
    - Ու էդ կապիկություններիդ վերջ տուր... եքքա մարդ ես... սխալ եք զանգելը ո՞րն ա...
    տու-տու-տու....

    Հ.Գ. Արա Տիկո, չե՞ս ամաչում, եքքա մարդ ես, քու տեղը խի՞ պիտի մարդիկ թուքումուր ուտեն
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 12.06.2016, 19:13:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.06.2016), ars83 (13.06.2016), CactuSoul (24.06.2016), Cassiopeia (12.06.2016), John (13.06.2016), kitty (14.06.2016), laro (13.06.2016), Micke (13.06.2016), Mr. Annoying (12.06.2016), Smokie (14.06.2016), Yevuk (21.06.2016), Մուշու (12.06.2016), Նաիրուհի (12.06.2016), Նիկեա (12.06.2016), Ուլուանա (13.06.2016), Վոլտերա (12.06.2016), Տրիբուն (21.06.2016)

  12. #9412
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ-մեկ զարմանում եմ... ի՞նչ են գովազդում: Էսօր ռադիոյով լսեցի «Գիշեր-ցերեկ ինտերնետում: Օգտագործեք ինտերնետը ամբողջ օրը մատչելի գնով»: Լավ, չե՞ն հասկանում, որ դրանով վնաս են տալիս, ոչ թե օգուտ: Վախենամ, թե մի օր իսկապես մի մայրիկ ասի, «Աղջիկս, սա քո հայրիկն է»:
    Ես ինքս էլ ամեն օր, շատ ժամանակ եմ տրամադրում ինտերնետին, բայց էլի աշխատում եմ չափը ցանցնել: Ախր ավելի կարևոր բաներ կան, եթե անգամ մարդ չի ուզում ամբողջ օրը կոմպի մոտից վեր կենա, գիշերն է՞լ պիտի չքնի: Կամ օրինակ մարդ էդքան համբերություն չունի՞, որ անգամ հեռախոսի մեջ ա ինտերնետ գցում, մեկ էլ տեսար դրսում պետք եղավ չատ անել FB-ում: Էս բառիս բուն իմաստով կոչվում ա չարաշահում: Պետք ա ճիշտ ձևով օգտագործել և ինտերնետը և թանկագին ժամանակը, որը անսահմանափակ չի:
    Ինքս էդ թակարդն ընկա պլանշետիս հետ Էստեղ են ասել, երբեք մի ասա երբեք:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (14.06.2016)

  14. #9413
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բանակում մի ընկեր ունեի, որ կոմպով խաղեր շատ էր խաղում։ Հիմնականում ստրատեգիա, այսինքն շատ ժամանակատար խաղեր։ Կարող ա մի խաղը մի ամիս խաղար։
    Խաղում էր, կշտանում ու վերջում. «ապուշ խաղ էր»։

    Տենց էլ չկարացա իրան բացատրեմ, որ եթե մի բանի վրա էդքան ժամանակ ես ծախսել, անուն մի դիր։ Ստացվում ա որ դու «ապուշ խաղի» վրա մի ամիս կորցրիր։

    Հասկացողը հասկացավ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (20.06.2016), CactuSoul (24.06.2016), Chilly (21.06.2016), Smokie (27.06.2016), Այբ (22.06.2016), Մուշու (20.06.2016), Նաիրուհի (20.06.2016)

  16. #9414
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ ահավոր նեղվում եմ տատիս շատախոսությունից։ «Հազար անգամ պատմել ես ախր․․․»,- մտքում նեղվում եմ, բայց փորձում եմ տատիս ցույց տալ, թե իբր ուշադրությամբ լսում եմ, հետաքրքիր է շատ։ Բայց պահ է գալիս, որ էլ չեմ դիմանում, չեմ կարող լսել ու պոռթկումով բարձրաձայնում եմ՝ «Հա՛, տատ, գիտեմ, պատմել ես, որ․․․»։ Նման պահերին տատս միանգամից գույնը փոխում է, նեղանում, վիրավորվում։ Շտապում եմ սխալս ուղղել՝ « ․․․ էդ գիտեմ, որ․․․ դրանից հետո տատ, հետո՞․․․ էդ չես պատմել․․․»։ Խոսքերիցս միանգամից դեմքի արտահայտությունը փոխվում է, աչքերը փայլում, դեմքին ժպիտ հայտնվում ու ոգևորված նորից՝ «․․․ մեր դաշտում պապաս․․․»։
    ***
    Երբ գերեզմանոց ենք գնում, պապիս գերեզմանաքարին նայելիս փորձում եմ հիշել պապիս, նրա պատմած պատմությունները, նրա հետ անցկացրած ժամանակները ու ոչինչ չեմ հիշում․․․ Վաղ մանկությունից մնացած ինչ-որ պատառիկներ ու վերջ։ Փոքր էի, երբ մահացավ․․․ Տատս, ինչպես միշտ կողքս կանգնած խոսում ու խոսում է։ Լսել չեմ ուզում, նեղվում եմ, բայց միանգամից նաև ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ պապիցս բան ՉՈՒՆԵՄ հիշելու։ Տատիկ- պապիկներից էլ հիմա ունեմ-չունեմ մի տատիկ ունեմ։ Մենակ ինքն է մնացել։ Միայն թե հիմա, երբ նա դեռ կողքիս է, դա չեմ հասկանում։

  17. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.06.2016), CactuSoul (24.06.2016), Cassiopeia (06.07.2016), kitty (24.06.2016), Mr. Annoying (23.06.2016), Smokie (27.06.2016), Նիկեա (22.06.2016), Ուլուանա (22.06.2016)

  18. #9415
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատակիցներով գնացել էին hiking-ի։ Ճանապարհի հիմնական մասն անտառով էր անցնում։ Մի պահ դուրս եկանք դաշտերի մոտ՝ բաց ժանգոտ գույնի հասկերի ծով, մեկումեջ կանաչ քառակուսի կամ ուղղանկյուն կանաչ կղզյակներով, կարմիր վարդակակաչների, կապույտ ու սպիտակ ծաղիկների կետիկներ։ Հիացմունքի բացականչություններ, իրարանցում, մարդիկ հանում են լուսանկարչական ապարատներն ու հեռախոսները, նկարում են։ Հարցնում եմ աշխատակցիս՝ այդքան գեղեցիկ տեղերով անցանք անտառում, ոչ ոք չնկարեց, դաշտերն այդքան ավելի գեղեցի՞կ են, որ բոլորը նկարում են։ Ասում է՝ ես դաշտերն եմ սիրում, հանգստություն կա, տարածության զգացում, երբ նայում ես շուրջդ ու ծայրը չես տեսնում, ծովի նման կամ անապատի ավազների, իսկ անտառները մի տեսակ «անկարգ/չկարգավորված են» (unstructured):
    Այնքան ճշգրիտ բառ ընտրեց՝ անտառները նկարագրելու։ Անկարգ։ Նրա համար դա անհանգստացնող կամ վախեցնող էր։ Ինձ համար դրա մեծ է անտառի, սարի, կայծակի, ամպրոպի ձգող ուժը, հմայքը։
    Հավասար, նույնաձև, հարթ, ինքնավստահ, անծայրածիր դաշտերից, ծովերից ու ավազներից ինչ-որ գերեզմանի շունչ է փչում։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (06.07.2016), Mr. Annoying (07.07.2016), Smokie (23.07.2016), Նաիրուհի (06.07.2016)

  20. #9416
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին երկու տարում զարհուրելի կոփվել, դաբաղվել, կարծրացել, դարձել եմ ինչ-որ անհասկանալի, մեկուսի, հերմետիկ փակ համակարգ: Առաջ էլ մի բան չէի. դրսից ինձ հասնելը երբեք էլ հեշտ չի եղել, բայց հիմա արդեն համարյա անհնար ա: Եթե նախորդ երկու տարվա փորձառությունս հանգեցնեմ մի քանի առանցքային բառերի, թերևս կլինի սենց. կարոտ, լարում, երազանք, հոգնություն, ձգտում, աճ, արկած, հույս: Բայց ամենաշատը՝ կարոտ, երազանք ու հույս: Հիմա թույլ հույս ունեմ, որ կարողանալու եմ էդ երկու տարում կորցրածներիս գոնե մի մասն ու մի մասին հետ բերել: Գնացինք առաջ:
    DIXI
    carpe noctem

  21. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.07.2016), CactuSoul (08.07.2016), Cassiopeia (06.07.2016), Chilly (08.07.2016), kitty (18.07.2016), Smokie (23.07.2016), մարդագայլուկ (09.07.2016), Մուշու (06.07.2016), Նաիրուհի (06.07.2016), Նիկեա (07.07.2016), Ուլուանա (06.07.2016), Ռուֆուս (06.07.2016)

  22. #9417
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հինգ օր ավելացրին: Սպասելի էր: Գիտեն պատժում են ասա ինչ տարբերություն, 731, թե 736

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (18.07.2016), Smokie (23.07.2016), Անվերնագիր (19.07.2016), Հայկօ (19.07.2016)

  24. #9418
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա, փաստորեն երևույթը կոչվում ա խորոֆոբիա (քորոֆոբիա կամ կորոֆոբիա): Պարելու վախ:
    Էն որ հենց պարելու երաժշտություն ա սկսվում, ման ես գալիս սրահի ելքը: Երբ մարդիկ սկսում են տեղներից վեր կենալ, որ պարեն, ծուռ ժպիտով քաշվում ես սենյակի անկյունը: Երբ ինչ-որ մեկը հայտարարում է, թե «հեսա հաց ուտենք ու մի լավ տժժանք» (եվ «տժժալը» նշանակում է պարել), հանկարծակի քաղցիդ զգացումը տասնապատկվում է ու հիշում ես, որ արագ ուտելը վնասակար է առողջությանը, իսկ տժժահայտարարի գործակիցը բարեկամներիդ ցուցակում առնվազն 500 միավորով ընկնում է:
    Երբ մենակ նստած ես, երբ բոլորը պարում են, ու բարեսիրտ ինչ-որ մեկին թվում է, թե դու «մեկուսացված ես հասարակությունից» և լավագույն զգացումներից դրդված քայլերն ուղղում է դեպի քեզ՝ պարի հրավիրելու (մոտավորապես նույն զգացումն ես ունենում, եթե լողալիս լինեիր ու չորս շնաձուկ տեսնեիր՝ բոլոր կողմերից քեզ մոտեցող): Բա այդ կարեկցական, տարակուսած, կիսաժպտուն դեմքերն ու հայացքները, որ ուղղվում են պարել հրաժարվողին: Բա ապուշ բացատրությունները, թե պարելը դժվար չէ, ընդամենը ձեռքեր ու ոտքեր շարժել է ու բոլորին հասանելի է:
    Երբ երգողների, նվագողների, ծխողների կամ խմողների խումբը փրկության օղակ է (նույնիսկ եթե ոչ տարիքդ, ոչ հետաքրքրություններդ չեմ համապատասխանում), ժամանակավոր, սակայն, քանի որ մի 5 րոպեից պարային տրամադրությունն իրենց էլ է տիրում:
    Երբ պարողները շարժումներն սկսում են ծիծաղելի թվալ, չնայած հստակ գիտակցում ես, որ դա ընդամենտ պաշտպանական արձագանք է ինքդ ծիծաղելի երևալու չհիմնավորված վախի նկատմամբ: Երբ սկսում ես համեմատվել մտքում պարողների հետ, թե այսինչ բանը դու նրանցից ավելի լավ ես անում, հետո կանգնեցնում ես ինքդ քեզ՝ հասկանալով համեմատության անիմաստությունը:
    Երբ պարողներին ծափահարում ես այնպես, կարծես թե Լոնդոնի սիմֆոնիկի՝ որևէ բարդ սիմֆոնիայի փայլուն կատարումից հետո (իսկ մտածածիդ ու գործողություններիդ հեռավորությունը կարելի է չափել լուսատարիներով):
    Երբ «պարել չեմ սիրում»-ը կարող է ընդհանուր հետաքրքրություն ու ծանոթության առիթ դառնալ:

    Էս սաղ հեչ... ինչ էի ասում... հա՛... էս բաժակով էլ եկեք խմենք բոլոր պարողների կենացը:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  25. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (18.07.2016), GriFFin (20.07.2016), insider (19.07.2016), kitty (18.07.2016), laro (31.07.2016), Mr. Annoying (18.07.2016), Smokie (23.07.2016), Tiger29 (18.07.2016), Աթեիստ (19.07.2016), Արէա (18.07.2016), Հայկօ (19.07.2016), մարդագայլուկ (07.08.2016), Մուշու (18.07.2016), Ներսես_AM (18.07.2016), Նիկեա (22.07.2016), Ուլուանա (19.07.2016), Ռուֆուս (18.07.2016)

  26. #9419
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտածում եմ՝ ի՞նչ ա փոխվել մոտս, էս երկու տարվա մեջ: Երևի մի-քիչ չաղացել եմ, մի քանի բան մոռացել ու վերջ:

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.07.2016), GriFFin (20.07.2016), Smokie (23.07.2016), մարդագայլուկ (07.08.2016), Նիկեա (22.07.2016)

  28. #9420
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերուհիս իրա ձկանն ու ծաղիկներին բերել ա իմ տուն ու թողել, որ պահեմ: Ձուկը սոված ա մնում, մենակ հասցնում եմ առավոտը կերակրել, մեկ էլ երեկոյան ուշ: Ջուրն էլ չգիտեմ՝ ոնց փոխել: Ընկերուհիս էլ պայքարում ա մեր ապագայի համար: Չգիտեմ նույնիսկ տեղը ճիշտ ա, թե չէ: Ու սենց օրվա մեջ 4 անգամ աչքիս առաջ էդ ձուկն ա ու պայքարող ընկերուհիս: Եսիմ թե ինչ ա:

  29. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (23.07.2016), Աթեիստ (20.07.2016), Մուշու (20.07.2016)

Էջ 628 688-ից ԱռաջինԱռաջին ... 128528578618624625626627628629630631632638678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •