Մարդու փոփոխականությունը ի՞նչ աստիճանի ա հասնում: Ինչքան շատ տեսնես սկզբի պահին վատ թվացող երեւույթները, էդքան դրանք սովորական կդառնան քո համար:
Ժամանակին կարող ա ինձ վատ զգայի, երբ գեյ երգչի արվեստը սիրեի, կամ օրինակ տեսնեի, որ ականջօղերով ա: Հիմա ավելի շատ էն մասին եմ մտածում, որ դա իրենց անձնական գործն ա, իրենց որոշումը ու ընդհանրապես, իրենցից շատերը, որքան էլ ազատ ուանկեղծ են, միեւնույնն է աջակցության կարիք են զգում: Գուցե իսկապես դիմացինի կարծիքը կարող է ազդել իմինի վրա, թե՞ դա նշանակություն չունի: Կարեւոր չի, կարեւորը հիմա այլ կերպ եմ մտածում, ի՞նչ անենք, որ անհամարձակությունս միշտ մեյդան ա գալիս էս մտքերիս ժամանակ:
Հիմա՝ ինչպես առաջ, ինձ համար տհաճ ա օրինակ համերգների ժամանակ, կամ երգերի մեջ fuck բառը լսելը, կամ տարբեր տեսանյութերում, նկարներում ու լամպուշկաների մեջմեջտեղի մատի ցուցադրումը: Տվյալ պահին հաստատ չեմ ուզում, որ դա ինձ համար սովորական բան դառնա, ինչպես ժամանակին չէի ուզում, որ գեյությանը քիչ թե շատ հանդուրժողաբար վերաբերվեմ: Մի տեսակ չեմ հասկանում:
Մի անգամ ընկերոջս հետ խոսացի հաճելի մթնոլորտից ու շրջապատից, եթե անգամ որոշ չափով ցենզուրայից դուրս լինի տվյալ պահի զրույցը, կամ խաղը՝ ասեց «Բա եթե ցենզուրայից դուրս ա, ավելի ազատ պիտի զգաս»: Անկեղծ ասած էնքան էլ համաձայն չեմ, բայց որ նման հանդիպումներին ես էլ եմ բոլորի պես անկեղծորեն ծիծաղում ու ուրախանում, դա փաստ ա: Հա՛, հիշեմ որ այս մթնոլորտում չեմ զգացել վերեւի պարբերությունում նշածս թերությունները, կամ «թերությունները»: Շատ-շատ կարող ա կատակով «գրողը տանի» արտահայտությունը հնչի, որը էլի անհամարձակորեն սիրում եմ:
Չնայած հիմա սա բացառում եմ կտրականապես, բայց վախենամ թե մի օր թմրանյութերի, կամ հանցագործությունների մասին էլ խոսեն այնպես, ինչպես հիմիկվա նորմալ դարձած երեւույթների մասին:
Էջանիշներ