Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
S.L.V. (29.05.2016)
Մեկ էլ ինչ կլինի, ասա տեսնեմ՝ էդ ինչ ուսումնասիրություններ են, որ ասում են՝ սերը թունավոր ա: Կարդացի մնացած գրառումներդ էս թեմայում: Դու կախվածությունից, տոքսիկ հարաբերությունից ես խոսում, ոչ թե նորմալ, առողջ սիրուց, երբ կախվածություն չի առաջանում, երբ երկու անձն էլ իրենց համար անկախ ապրում են, բայց միասին են ու ունեն նաև ընդհանուր կյանք:
Մեկ էլ որ փորձից ես խոսում... Ախր եթե մի փորձով տենց հիասթափվել ես սիրուց, ուրեմն շատ միամիտ մարդ եսԵս ոչ թե մի, այլ հեչի պես մի ութ-ինը հատ վատ փորձ եմ ունեցել իմ կյանքում, բայց դա չի խանգարել, որ դասեր քաղեմ դրանից ու ավելի լավ հասկանամ՝ ինչ եմ ուզում:
Էդքան գրելու հավես չկա )) Լիքն են, թե շատ ուզես ինքդ կգտնես ու կկարդաս )
Արի համարենք որ քո ասածովա սաղ, մեկա դու ապրելու ես նենց ոնց պակերացնում ես, ես ել իմ պատկերացումներով )) Ոչ ես քեզ կարող եմ համոզել, որ ես եմ ճիշտը, ոչ էլ դու ինձ: Ամեն մեկս շարունակելուա ապրել նենց ոնց մինչև էս պահն էր ապրում, նենց որ իմաստ չկա տոննաներով շարադրություններ գրել )))
Իհարկե ես չեմ կարող քեզ համոզել, որ մտնես իմ կոշիկների մեջ, ոչ էլ դու ես կարողանալու ինձ համոզել, որովհետև մենք լրիվ ուրիշ փորձ ունենք: Բայց երբ գիտություն ես մեջտեղ բերում, կխնդրեմ՝ փաստերով խոսես: Իմ իմացած գիտությունը ցույց ա տալիս, որ ընդհանրապես ամուսնացած մարդիկ ավելի երջանիկ են, քան չամուսնացածները: Ու ընդհանրապես ամուսնացած երջանիկ զույգերն ավելի երջանիկ են, քան չամուսնացած մարդիկ, բայց դժբախտ զույգերն ավելի դժբախտ են, քան չամուսնացած մարդիկ: Էս քեզ մի երկու հոդված, կարող ես պարապ ժամանակ կարդալ.
Stack, S., & Eshleman, J. R. (1998). Marital status and happiness: A 17-nation study. Journal of Marriage and the Family, 527-536.
Chapman, B., & Guven, C. (2010). Marital Status is misunderstood in happiness models (No. 2010_03). Deakin University, Faculty of Business and Law, School of Accounting, Economics and Finance.
Քո ինչին են պետք իմ փաստերը, եթե դու քո կարծիքի վրա վստահ ես? ) Երկար ժամանակա անցել իմ ընթերցանություններից այս թեմայով հիմա անգիր չեմ հիշում որդե ու կոնկրետ ինչ էր գրած ) Կարդացել եմ, ուսումնասիրել թեման, արել համապատասխան եզրակացություններ - անցել առաջ: Հիմա որևէ իմաստ չեմ գտնում նորից հին ու ծեծված թեմայի մասին նյութեր ման գալը )) Թե քեզ հետաքրքիր են ինքդ կգտնես) Առավել ևս վստահ եմ որ դա քո մոտ ոչ մի բան չի փոխի: Ամեն մարդ տենումա են ինչին հավատումա:
Վերջին խմբագրող՝ S.L.V.: 29.05.2016, 22:34:
Ինձ պետք են փաստերը, որովհետև սիրում եմ գիտական բանավեճերի մեջ մտնել: Իսկ քանի որ դու չես հակադարձում տպագրված նյութերով, ապա թույլ տուր թեև հավատալ քո սեփական փորձին, բայց ոչ մի դեպքում քո նշած ուսումնասիրություններին: Ես քեզ երկու գիտական նյութի հղում տվեցի (դա իմ կարծիքը չէ, իսկական ուսումնասիրության արդյունք է), իսկ դու որևէ գիտական նյութի հղում չես տալիս: Հիմնավորումդ, թե մոռացել ես, վալիդ չի:
ՍԼՎ, իմ սիրած զբաղմունքներից մեկն էլ մարդկանց բանավիճել սովորեցնելն աԷնպես որ, արի ամփոփենք:
1. Երկուսիս համար էլ աշխատանք չունենալն ավելի կատաստրոֆիկ ա, քան սիրած մարդ:
2. Դու նախընտրում ես սինգլ լինել, որովհետև էդպես ավելի երջանիկ ես, իսկ ես նախընտրում եմ ճիշտ մարդու հետ հարաբերություն, որովհետև էդպես նույնիսկ ավելի երջանիկ եմ, քան սինգլ եղած ժամանակ
3. Դու ասում ես, որ զույգերը բանտարկված են ու իրանց համոզում են, որ երջանիկ են, ես ասում եմ՝ չէ, էդպես չի, մարդիկ տարբեր են, տարբեր նախընտրություններ ունեն, տարբեր բաներ են իրանց երջանիկ դարձնում:
4. Դու ասում ես՝ սերը թունավոր ա, որովհետև ուսումնասիրություններ կան դա հաստատող: Ես ասում եմ՝ չկան դա հաստատող ուսումնասիրություններ, ուսումնասիրություններն ուրիշ բան են ցույց տալիս, մի քանի հատ էլ հղում եմ տալիս, որ ինքդ համոզվես:
Հիմա հարց. ասածներիցս որի՞ հետ համաձայն չես:
1. Տենց չի, նախ ես միշտ ունեմ աշխատանք, որովհետև ես եմ իմ աշխատանքը ստեղծում ( կախված չի գործատուից ): Բայց որ չլինի էլ դարդ չեմ անի )) Զբաղվում եմ իմ սիրած գործով ու դա ինձանից ոչ ոք չի կարող խլել:
2. Սինգլ նշանակումա միայնակ, բայց ես միայնակ չեմ ))) Ուղղակի ինձ մի հոգով չեմ սահմանափակում
3. Համաձայն եմ: Դա գալիսա նրանից որ երջանիկ հասկացողությունը մենք տարբեր կերպ ենք ընկալում: Քեզ համար դա հաճույքնա, ինձ համար հանգստությունը:
4. Եղելա տենց բան
էսքանը )
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ