Էս ի՜նչ համատարած գործնականություն ա տիրում

։
Փաստորեն, մեջներիդ հնաոճը ես եմ, հա՞։ Չգիտեի, որ էսքան յուրահատուկ եմ էս հարցում

, բայց ինձ համար սերը միանշանակ ավելի կարևոր ա, ու սա երբեք երկմտանքի առարկա չի եղել։ Առանց սիրո/սիրած մարդու մնացած ամեն ինչը զգալի չափով իմաստազրկվում ա ինձ համար։ Եթե սեր, սիրած մարդ չլինի կյանքումս, բացարձակապես ոչ մի բան ու ոչ ոք չի կարող էդ բացը լրացնել։ Հա, ինչ խոսք, աշխատանքը կարող ա օգնել, որ մարդ ժամանակ չունենա իր անսեր վիճակը խորությամբ ու լիարժեք գիտակցելու, տառապանքին շատ տրվելու, բայց ոչ մի կերպ չի կարող չեղարկել էն հանգամանքը, որ կյանքումդ ամեն դեպքում լուրջ դատարկություն կա։ Իհարկե, հասկանում եմ, որ տարբեր մարդկանց դեպքում տարբեր չափով ա գործում նկարագրածս, բայց չեմ հավատում, որ որևէ մեկը կարող ա սիրած մարդ կողքին չունենալու պարագայում աշխատանքի շնորհիվ իրեն լիարժեք երջանիկ զգալ։ Հա, գիտեմ, որ մարդիկ կգտնվեն, որ կպնդեն, թե իրենք շատ էլ լիարժեք երջանիկ են զգում կամ զգացել իրենց առանց սիրած մարդու, բայց, մեկ ա, չեմ հավատում. ըստ իս, դա ընդամենը ինքնախաբեություն ա ու տվյալ պահին անհասանելին անցանկալիի տեղ անցկացնելու ձգտում։ Հաճախ նման մոտեցման ա հանգեցնում նաև վրա–վրա անպատասխան սեր կամ անհաջող սիրային հարաբերություններ ունեցած լինելը, երբ մարդն ինքն իրեն (նաև շրջապատին) փորձում ա համոզել, որ առանց սիրո ավելի լավ ա, ու աշխատանքն ավելի կարևոր ա։ Հա, բոլորս էլ գիտենք, որ իրականում երկուսն էլ խիստ կարևոր են, բայց սիրելն ու սիրված լինելը մարդու ամենաբնական ու տարրական պահանջներից ա, ու թող ոչ ոք գլուխ չգովի, թե ինքը «վեր» ա էդ «կախվածությունից»

։
Էջանիշներ