Մեջբերում Mr. Annoying-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչքանով ես եմ տեղյակ հիմիկվա «Քվանտը» շատ քիչ կապ ունի առաջվա «Քվանտի» հետ: Հիմնական շեշտը դպրոցի տնօրինությունը դրել ա IB-միջազգային բակալավրիատ համակարգի դասարանների վրա, ինչը ֆինանսապես ավելի ձեռնտու ա դպրոցի համար: Արդյունքում հիմա այդ դասարաններում սովորող աշակերտները ընդունվում են արտասահմանյան լավ համալսարաններ, իսկ մնացած, սովորական դասարանների աշակերտների վրա ուշադրությունը նվազել ա: Եթե անկեղծ, երեխային «Քվանտ» տանելու մեջ իմաստ չեմ տեսնում, եթե իհարկե չի գնում IB դասարան:

Չգիտեմ ինչի եք դեմ օլիմպիական շարժմանը համար հատուկ դպրոցներ ունենալուն: Ես սովորել եմ Ֆիզմաթում, օլիմպիական համարվող դասարանում: Ֆիզմաթում մի հատ բաժանում կար՝ «լավ» դասարան ու «վատ»: Սովորաբար «լավ» դասարանները առաջին՝ ա կամ բ դասարաններն էին: «Լավ» դասարանները լավն էին ամեն ինչում, որովհետև չգիտեմ ինչի սովորող միջավայր էր հավաքվում էդ դասարաններում, չնայած շատ հաճախ նույն ուսուցիչներն էին դաս տալիս նաև «վատ» դասարաններին: «Վատ» դասարաններում լինում էին բացառություն երեխաներ, որոնք շուտով «լավ» դասարաններ էին տեղափոխվում: Օլիմպիադայում հաղթանակները, իմ կարծիքով, արդյունքն էին էդ միջավայրի: Միակ վատ բանը, որ կարող եմ ասել, անգլերեն վատ անցնելն էր: Բայց դա ոնց որ ավելի շատ ընդհանուր Հայաստանյան խնդիր ա, քան թե մենակ ֆիզմաթինը:
Չէի ասի, որ տենց ա:
Մեր մոտ լավ ու վատ չէր, մեր մոտ <<ուժեղների>> ու <<թույլերի>> դասարաններ էին: Ուժեղների դասատուները հրաշք էին, անկեղծ: Ես գնում էի ֆիզմաթ հոսքի ուժեղների ֆիզիկայի դասախոսին լսում դասամիջոցներին, որտև ինքը փիլիսոփայությանը ու ֆիզիկայի միջև զուգահեռներ էր անցկացնում: Իսկ թույլերինը չասեմ: Էն երեխեքի ծնողները ովքեր մի քիչ հետաքրքրվում էին, կամ արդեն փորձ ունեին վռազ բողոքում էին, որ իրանց երեխուն տանեն ուժեղ դասարան: էդ եղել ա, կա ու կլինի: Ու ասենք շատ ա սիրում մեր տնօրենը Քվանտի շրջանավարտներին աշխատանքի ընդունել: Որ նոր են համալսարանը ավարտել: Էդ մեեեծ մինուս ա, չնայած ռոմանտիկ բան ա անում: Քիմկենսը մեկն էր, բախտս բերել էր: Ասենք իմ կենսաբի դասատուն, բացի դասից, մեր հետ մարդկային արժեքներ էր քննարկում կամ ինչ որ գրքերից խոսում: Առարկայից լիքը հետաքրքիր բաներ պատմում: Ֆիզիկայինս թատրոն, կինո, Նիչշե ու էդքանով հանդերձ կարում էին էն զրո գիտելիք ունեցողին հասցնել շատ բարձր մակարդակի: Էդ շատ կայֆ ա: Չգիտեմ պետականներում ոնց ա...