User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 133 հատից

Թեմա: Ինչու՞ եմ ստիպված ․․․

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, դու ոնց-որ ուրիշ դպրոցում ես սովորել, ա որտև Քվանտը հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում։

    Բայց հոգուս մեղք չանելու համար ասեմ, որ մոտավորապես սովորածդ տարիների, կարծեմ տենց 2002-2007-ի մասին էլի եմ վատ բաներ լսել։ Գուցե փորձել փն ինչ-որ բան փոխել, հետո հետ են եկել, չգիտեմ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, ես երեւի ուրիշ ՀՀ, ք. Երեւան, ուրիշ Բագրատունյաց 23/2 հասցեում գտնվող դպրոցում եմ սովորել:
    Հեղինակությունը դժվար չի վաստակել տարեկան մի քանի օլիմպիադայի հաղթող պատրաստելու միջոցով, բայց դա ընդհանուր կրթական մակարդակի հետ կարա շատ կապ չունենա, էլի: Ընդամենը իրանք կարան կենտրոնացած լինեն ուժեղ սովորողներին առաջ բրդելու վրա:

  3. #3
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքանով ես եմ տեղյակ հիմիկվա «Քվանտը» շատ քիչ կապ ունի առաջվա «Քվանտի» հետ: Հիմնական շեշտը դպրոցի տնօրինությունը դրել ա IB-միջազգային բակալավրիատ համակարգի դասարանների վրա, ինչը ֆինանսապես ավելի ձեռնտու ա դպրոցի համար: Արդյունքում հիմա այդ դասարաններում սովորող աշակերտները ընդունվում են արտասահմանյան լավ համալսարաններ, իսկ մնացած, սովորական դասարանների աշակերտների վրա ուշադրությունը նվազել ա: Եթե անկեղծ, երեխային «Քվանտ» տանելու մեջ իմաստ չեմ տեսնում, եթե իհարկե չի գնում IB դասարան:

    Չգիտեմ ինչի եք դեմ օլիմպիական շարժմանը համար հատուկ դպրոցներ ունենալուն: Ես սովորել եմ Ֆիզմաթում, օլիմպիական համարվող դասարանում: Ֆիզմաթում մի հատ բաժանում կար՝ «լավ» դասարան ու «վատ»: Սովորաբար «լավ» դասարանները առաջին՝ ա կամ բ դասարաններն էին: «Լավ» դասարանները լավն էին ամեն ինչում, որովհետև չգիտեմ ինչի սովորող միջավայր էր հավաքվում էդ դասարաններում, չնայած շատ հաճախ նույն ուսուցիչներն էին դաս տալիս նաև «վատ» դասարաններին: «Վատ» դասարաններում լինում էին բացառություն երեխաներ, որոնք շուտով «լավ» դասարաններ էին տեղափոխվում: Օլիմպիադայում հաղթանակները, իմ կարծիքով, արդյունքն էին էդ միջավայրի: Միակ վատ բանը, որ կարող եմ ասել, անգլերեն վատ անցնելն էր: Բայց դա ոնց որ ավելի շատ ընդհանուր Հայաստանյան խնդիր ա, քան թե մենակ ֆիզմաթինը:

  4. #4
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mr. Annoying-ի խոսքերից Նայել գրառումը

    Չէի ասի, որ տենց ա:
    Մեր մոտ լավ ու վատ չէր, մեր մոտ <<ուժեղների>> ու <<թույլերի>> դասարաններ էին: Ուժեղների դասատուները հրաշք էին, անկեղծ: Ես գնում էի ֆիզմաթ հոսքի ուժեղների ֆիզիկայի դասախոսին լսում դասամիջոցներին, որտև ինքը փիլիսոփայությանը ու ֆիզիկայի միջև զուգահեռներ էր անցկացնում: Իսկ թույլերինը չասեմ: Էն երեխեքի ծնողները ովքեր մի քիչ հետաքրքրվում էին, կամ արդեն փորձ ունեին վռազ բողոքում էին, որ իրանց երեխուն տանեն ուժեղ դասարան: էդ եղել ա, կա ու կլինի: Ու ասենք շատ ա սիրում մեր տնօրենը Քվանտի շրջանավարտներին աշխատանքի ընդունել: Որ նոր են համալսարանը ավարտել: Էդ մեեեծ մինուս ա, չնայած ռոմանտիկ բան ա անում: Քիմկենսը մեկն էր, բախտս բերել էր: Ասենք իմ կենսաբի դասատուն, բացի դասից, մեր հետ մարդկային արժեքներ էր քննարկում կամ ինչ որ գրքերից խոսում: Առարկայից լիքը հետաքրքիր բաներ պատմում: Ֆիզիկայինս թատրոն, կինո, Նիչշե ու էդքանով հանդերձ կարում էին էն զրո գիտելիք ունեցողին հասցնել շատ բարձր մակարդակի: Էդ շատ կայֆ ա: Չգիտեմ պետականներում ոնց ա...
    Vitam regit fortuna, non sapientia.

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ասենք շատ ա սիրում մեր տնօրենը Քվանտի շրջանավարտներին աշխատանքի ընդունել: Որ նոր են համալսարանը ավարտել: Էդ մեեեծ մինուս ա, չնայած ռոմանտիկ բան ա անում:
    Ինչո՞վ ա մինուս: Ինքը բոլորին հո չի առաջարկում:

    Օրինակ մեր դասարանից կարծեմ մենակ ինձ ա առաջարկել Ճիշտ ա՝ ես հրաժարվել եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէի ասի, որ տենց ա:
    Մեր մոտ լավ ու վատ չէր, մեր մոտ <<ուժեղների>> ու <<թույլերի>> դասարաններ էին: Ուժեղների դասատուները հրաշք էին, անկեղծ: Ես գնում էի ֆիզմաթ հոսքի ուժեղների ֆիզիկայի դասախոսին լսում դասամիջոցներին, որտև ինքը փիլիսոփայությանը ու ֆիզիկայի միջև զուգահեռներ էր անցկացնում: Իսկ թույլերինը չասեմ: Էն երեխեքի ծնողները ովքեր մի քիչ հետաքրքրվում էին, կամ արդեն փորձ ունեին վռազ բողոքում էին, որ իրանց երեխուն տանեն ուժեղ դասարան: էդ եղել ա, կա ու կլինի: Ու ասենք շատ ա սիրում մեր տնօրենը Քվանտի շրջանավարտներին աշխատանքի ընդունել: Որ նոր են համալսարանը ավարտել: Էդ մեեեծ մինուս ա, չնայած ռոմանտիկ բան ա անում: Քիմկենսը մեկն էր, բախտս բերել էր: Ասենք իմ կենսաբի դասատուն, բացի դասից, մեր հետ մարդկային արժեքներ էր քննարկում կամ ինչ որ գրքերից խոսում: Առարկայից լիքը հետաքրքիր բաներ պատմում: Ֆիզիկայինս թատրոն, կինո, Նիչշե ու էդքանով հանդերձ կարում էին էն զրո գիտելիք ունեցողին հասցնել շատ բարձր մակարդակի: Էդ շատ կայֆ ա: Չգիտեմ պետականներում ոնց ա...
    Դրա համար էլ գրել էի, մենք խոսում ենք «Քվանտի» մասին, բայց նույն չէ, մի քիչ տարբեր: 2011-ից, եթե չեմ սխալվում, IB-համակարգի դասարաններ ունեցան, ինչից հետո ֆինանսների ու լավ մասնագետների կենտրոնացումը հենց էդ դասարանների վրա եղավ:

  7. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mr. Annoying-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար էլ գրել էի, մենք խոսում ենք «Քվանտի» մասին, բայց նույն չէ, մի քիչ տարբեր: 2011-ից, եթե չեմ սխալվում, IB-համակարգի դասարաններ ունեցան, ինչից հետո ֆինանսների ու լավ մասնագետների կենտրոնացումը հենց էդ դասարանների վրա եղավ:
    Դե մի քիչ բնական ա, որ էդ ուղղությամբ հիմա շատ ավելի ռեսուրս դնեն, որտև լավ շանս ա, լավ հնարավորություն:

    Բայց էնպես չի, որ մենակ դրա վրա ա: Որպես օրինակ ասեմ, որ արդեն տարրական դասարաններ ունեն ու օրինակ ընկերս երեխուն էնտեղ է տարել ու չափազանց գոհ է: Չհաշված վարձն իհարկե

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (21.12.2015)

  9. #8
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե մի քիչ բնական ա, որ էդ ուղղությամբ հիմա շատ ավելի ռեսուրս դնեն, որտև լավ շանս ա, լավ հնարավորություն:

    Բայց էնպես չի, որ մենակ դրա վրա ա: Որպես օրինակ ասեմ, որ արդեն տարրական դասարաններ ունեն ու օրինակ ընկերս երեխուն էնտեղ է տարել ու չափազանց գոհ է: Չհաշված վարձն իհարկե
    Իհարկե, պիտի միջոցներ դրվեն: Բայց դա ճիշտ չի անել ուրիշ բաներ թուլացնելու հաշվին: Մարդիկ վճարում են, իմանալով որ էդ որակը կա: Ու ոչ բոլոր ուժեղ աշակերտներն են, որ գնալու են էդ IB-ն, ինչքան էլ ինքը լավ հնարավորություն ա:

    Ցածր դասարանները եթե համեմատենք սովորական դպրոցների դասարանների հետ, հաստատ ավելի լավը կլինեն:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (21.12.2015)

  11. #9
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mr. Annoying-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքանով ես եմ տեղյակ հիմիկվա «Քվանտը» շատ քիչ կապ ունի առաջվա «Քվանտի» հետ: Հիմնական շեշտը դպրոցի տնօրինությունը դրել ա IB-միջազգային բակալավրիատ համակարգի դասարանների վրա, ինչը ֆինանսապես ավելի ձեռնտու ա դպրոցի համար: Արդյունքում հիմա այդ դասարաններում սովորող աշակերտները ընդունվում են արտասահմանյան լավ համալսարաններ, իսկ մնացած, սովորական դասարանների աշակերտների վրա ուշադրությունը նվազել ա: Եթե անկեղծ, երեխային «Քվանտ» տանելու մեջ իմաստ չեմ տեսնում, եթե իհարկե չի գնում IB դասարան:

    Չգիտեմ ինչի եք դեմ օլիմպիական շարժմանը համար հատուկ դպրոցներ ունենալուն: Ես սովորել եմ Ֆիզմաթում, օլիմպիական համարվող դասարանում: Ֆիզմաթում մի հատ բաժանում կար՝ «լավ» դասարան ու «վատ»: Սովորաբար «լավ» դասարանները առաջին՝ ա կամ բ դասարաններն էին: «Լավ» դասարանները լավն էին ամեն ինչում, որովհետև չգիտեմ ինչի սովորող միջավայր էր հավաքվում էդ դասարաններում, չնայած շատ հաճախ նույն ուսուցիչներն էին դաս տալիս նաև «վատ» դասարաններին: «Վատ» դասարաններում լինում էին բացառություն երեխաներ, որոնք շուտով «լավ» դասարաններ էին տեղափոխվում: Օլիմպիադայում հաղթանակները, իմ կարծիքով, արդյունքն էին էդ միջավայրի: Միակ վատ բանը, որ կարող եմ ասել, անգլերեն վատ անցնելն էր: Բայց դա ոնց որ ավելի շատ ընդհանուր Հայաստանյան խնդիր ա, քան թե մենակ ֆիզմաթինը:
    Ֆիզմաթը հեռվից հեռու համակրում եմ: Մի հատ էլ շատ մոտ ծանոթ ունեմ, ով ֆիզմաթում մաթեմ ա տալիս (բուհ ընդունվելուց առաջ էլ իրա մոտ պարապեցի), բայց մեկ ա, էդ լավ-վատ կամ թեկուզ ուժեղ-թույլ տարանջատումը եզություն եմ համարում: Տարանջատումը թերեւս ընդունելի կհամարեմ, եթե թույլերն առանձնացնեն ու փորձեն բերել ուժեղների մակարդակին: Ու անունը չդնեն ուժեղ-թույլ, այլ ասեն օրինակ` ուժեղացված կուրսով պարապող խումբ Ֆիզմաթում չգիտեմ` ոնց ա, բայց Քվանտում բացարձակ տենց չէր արվում:

    Չուկի բերած թվերը հետաքրքիր էին ու ֆիզմաթը, փաստորեն, լինելով անվճար, քվանտի համեմատ մեծ առավելություն ունի իրա 61% անվճար ընդունվածներով, քվանտի 31%-ի դիմաց:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (21.12.2015)

  13. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկի բերած թվերը հետաքրքիր էին ու ֆիզմաթը, փաստորեն, լինելով անվճար, քվանտի համեմատ մեծ առավելություն ունի իրա 61% անվճար ընդունվածներով, քվանտի 31%-ի դիմաց:
    Շատ չեմ խորացել, բայց երևի սպեցիֆիկացիայից ա: Ասենք Քվանտից ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, մաթեմատիկայի ու պոլիտեխնիկի նմանատիպ ֆակուլտետներ ընդունվողները հիմնականում կլինեն անվճար, իսկ տնտեսագիտական, իրավաբանական ֆակուլտետներ ու նմանատիպ տեղեր գնացողները՝ վճարովի, որոնք ավելի շատ կոռուպցիոն խնդիրներից են գալիս: Իսկ Ֆիզմաթից հիմնականում էն առաջին տիպի տեղերն են ոնց-որ գնում ընդունվելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ սաղին հատ-հատ չպատասխանեմ (ժամանակ էլ չունեմ դրա համար), մի երկու տողով ամփոփ գրում եմ՝ ինչ եմ ասում: Համաձայն չեք, ձեր գործն ա:
    1. ՀՀ կրթական համակարգի խնդիրներից մեկն էն ա, որ կենտրոնացած ա «ուժեղների» վրա, արդյունքում՝ անգրագիտությունը մեծ տոկոսների ա հասնում (ստեղ նույնիսկ կոռուպցիան հաշվի չառնելու դեպքում), արդյունքում՝ միջին վիճակագրական քաղաքացին կոմպետենտ չի լինում շատ հարցերում: Քվանտն ու Շիրակացին դրա լավագույն օրինակներն են, որ դրած մոտիվացված խելացի աշակերտներին օլիմպիադաների ա պատրաստում, իսկ միջինը հետ ա մնում
    2. Հումանիտար-բնագիտական ունակություններ տարանջատումը միֆ ա, չկա տենց բան: Կարա լինի նախընտրություն, ինչի հիման վրա հմտությունն ա ձևավորվում, բայց ունակությունները նույնն են: Կան նաև սովորելու տարբեր ստրատեգիաներ, որոնք հայկական կրթական համակարգն արհամարհում ա
    3. Օլիմպիադաներին մասնակցելու մեջ ըստ էության վատ բան չկա: Բայց օլիմպիադաներում հաղթող էրեխեք պատրաստելիս համակարգն անտեսում ա ուրիշ կարևոր հարցեր, մասնավորապես՝ այլ առարկաների լավ իմացություն, մտերմություն ու օգնություն միջին աշակերտներին (հասարակության բևեռացման լուրջ պատճառներից մեկն էլ դա ա), անհաջողությունների հետ գլուխ դնելու ունակություն (դուք լավ օրինակներ բերեցիք, ես էլ լավ օրինակներ գիտեմ, բայց վատերն էլ գիտեմ, երբ ամենախելացի ու տաղանդավոր համարվող ջահելները, հանդիպելով որոշակի դժվարության, իրանց կորցնում են ու չեն կարողանում գտնել՝ տարիներով դեպրեսիայի մեջ լինելով):
    4. Կտրականապես դեմ եմ ուժեղ-թույլ բաժանմանը, որովհետև աշակերտը ոչ մեկից էնքան լավ չի սովորում, ինչքան իր հասակակցից, ու եթե ուժեղները մեկուսացվեն, տարածքում մարդ չի լինի, որից կսովորեն:
    5. Ես ուզում եմ պետություն, որտեղ գուցե փայլուն ունակություններով աշակերտները մի քիչ տուժում են՝ օլիմպիադաներում չհաղթելով, բայց գոնե հասարակությունն ընդհանուր առմամբ կիրթ ա ու գիտելիք ունի: Կարծում եմ՝ գիտելիքն ու ունակություններն առաջին հերթին պիտի հասարակությանը ծառայեն, ոչ թե անձի խիստ էգոիստական շահերին, ինչպիսին օլիմպիադայում հաղթելու կայֆն ա:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    mnowak (24.01.2016), Աթեիստ (22.12.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու՞ ես թաքնվում…
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 27.08.2010, 02:31
  2. Ցանկացած լեգիտիմ նախագահ ստիպված կլինի՞ Արցախը հանձնել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 05.08.2010, 19:55
  3. Իսկ ինչու ոչ վվվ.ակումբ.ամ???
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.02.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •