User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 133 հատից

Թեմա: Ինչու՞ եմ ստիպված ․․․

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ, տենց առանձին դրվագներ ու ավելի շատ ես էլ կարող եմ բերել, բայց դա իմ կողմից խայտառակ անազնվություն կլինի։ Աշխարհի ցանկացած դպրոցում տենց դրվագներ կգտնես։

    Էս դեպքում ավելի հետաքրքիր ա, թե դուրս եկող միջին աշակերտը ինչ կրթական մակարդակով ա դուրս գալիս, ու նաև ինչ մարդկային որակով։ Կրկնում եմ՝ վերցրու պատահական դպրոց Եվրոպայից ու համեմատի էս չափանիշներով Քվանտի հետ, վերջինս շահող դուրս կգա։
    Չես համոզի, Չուկ: Նույն պատահական եւրոպական դպրոցը կարա ստեղի պատահական դպրոցի համեմատ նույնպես ավելի թույլ գիտելիքներ տա, որտեւ կարա զուտ ծրագիրը տարբեր լինի: Ասենք` մի ծանոթ պատմում էր (չգիտեմ ինչքանով ա ճիշտ), որ չեմ հիշում որ եւրոպական զարգացած երկրում դպրոցում երկրաչափության կուրսը սահմանափակվում ա թեորեմների անունները ու որոշ թեորեմների ձեւակերպումը սովորելով, ապացույցների մասին խոսք չկա: Եթե տենց ա, բնականաբար ստեղի միջակ աշխակերտը, լինի քվանտից, թե չվանտից, ավելի շատ երկրաչափություն կիմանա, քան ընտեղի գերազանցիկը: Այսինքն էստեղ ծրագրերի տարբերությունն ա էական դեր խաղում: Մեր գլխում մի քիչ չի տեղավորվում, թե էդ ի՞նչ կրթական համակարգ ա, որ թեորեմ չեն ապացուցում, ու ես էլ թեորեմներն իրենց ապացույցներով սովորելը ավելի լավ համարում, որտեւ միշտ շատ եմ սիրել երկրաչափություն: Բայց մյուս կողմից էլ որ մտածում եմ, էս պահին ինձ կյանքում բացի Պյութագորասի թեորեմից ուրիշ բան պետք չի գալիս ու մոռացվում ա: Իհարե բազային գիտելիքը կա ու եթե պետք լինի ինչ-որ խնդիր լուծել, ունեցածս գիտելիքով կարող ա դուրս բերեմ ինչ-որ թեորեմ` չհիշելով անգամ, որ տենց թեորեմ կար:

    Կոնկրետ ես որ քվանտում էի, իմ դասարանում լիքը միջակ ու միջակից ցածր մարդիկ կային ու մեծն վճարովի դպրոցը ջանք չէր ուզում թափի իրանց ուսման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Էդ դպրոցում մենակ կարացել էին դասարանը բաժանել երկու մասի` թույլերին ու ուժեղներին էին առանձնացրել: Դա անասունություն ա: Իբր ի՞նչ, ուժեղները թույլերի հետ շփվելով կարող ա տգիտությո՞ւն սովորեն: Չէ, ընդհակառակը, եթե խմբում մի քանի ուժեղ լինի, չհասկացողները կարան իրանցից էլ որոշ բաներ հարցնեն, էն, ինչը կարող ա չուզեն կամ ամաչեն դասատուին հարցնել: Ինչեւէ, էլի եմ ասում, կարող ա ոմանց համար գտած տեղ ա Քվանտը, ովքեր ուսման մեջ նենց գել են, որ ստանդարտ ծրագիրը իրանց չի բավարարում, գնում են լրացուցիչ օլիմպիական խմբակներ բաներ, որտեւ հա, Քվանտի ուսման վերին նիշը ավելի բարձր ա: Բայց միջին վիճակագրական աշակերտի համար շատ էական տարբերություն չկա: Ես Քվանտ տեղափոխվելուց հետո 8-րդ դասարանում որոշ առարկաներ սկսեցի մի քիչ ավելի լավ սովորել, ասենք մաթեմը, գուցե անգլերենն էլ: Բայց օրինակ նախորդ դպրոցումս հազիվ սկսել էի քիմիա հասկանալ, դասատուի հետ էլ լեզու էի գտել, չհասկացածներս հաճույքով բացատրում էր, իսկ Քվանտում էլի սկսեցի ոչինչ չհասկանալ ու տենց էլ 0 մնացի քիմիայից:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (20.12.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչու՞ ես թաքնվում…
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 27.08.2010, 02:31
  2. Ցանկացած լեգիտիմ նախագահ ստիպված կլինի՞ Արցախը հանձնել
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 98
    Վերջինը: 05.08.2010, 19:55
  3. Իսկ ինչու ոչ վվվ.ակումբ.ամ???
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.02.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •