Չհամոզեցիր Չուկիտո։ Էտ ԳԳ հրամանատարի գաղափարը ֆուֆլոյա ... Իսրայելը վկա։ Արհեստականորեն հորինված ու հիմա շահարկվող։ Ու ձեր ՈՉին մեկա օգուտ չի տալիս, թարգեք։
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
Չհամոզեցիր Չուկիտո։ Էտ ԳԳ հրամանատարի գաղափարը ֆուֆլոյա ... Իսրայելը վկա։ Արհեստականորեն հորինված ու հիմա շահարկվող։ Ու ձեր ՈՉին մեկա օգուտ չի տալիս, թարգեք։
Աթեիստ (01.12.2015)
Այ էս հարցում լրիվ համաձայն եմ Տրիբունի հետ։ Էդ էն փաստարկ չի, էլի, որ դրա համար ոչ ասեմ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Տրիբուն (01.12.2015)
Իսրայելում էլ կա գերագույն գլխավոր հրամանատար: Էնտեղ էդ պաշտոնը նշանակովի ա, իհարկե, կառավարության կողմից: Բայց իրա անհրաժեշտությունը կա: Մի անգամ արդեն գրել էի, որ վերջին հաշվով էական չի, թե կոնկրետ ով կլինի գերագույն գլխավոր հրամանատարը, կարևոր ա, որ էդ ինստիտուտը լինի: Իսկ առաջարկվող նախագծով էդ ինստիտուտը սկսում ա գործել միայն պատերազմի ժամանակ, որը եզություն ա: Նման պաշտոն, ինստիտուտ ա պետք նաև խաղաղ ու հարաբերական խաղաղ իրավիճակներում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (01.12.2015)
Տրիբուն (01.12.2015)
Իրականում ահավոր տխրեցնող ա, որ էս հարցի լրջությունը չեք ընկալում:
Գուցե միայն սրա համար նոր նախագիծը մերժելի չի, գուցե կարելի ա ինչ-որ կերպ առանց դրա էլ յոլա գնալ, բայց սա լրջագույն խնդիր ա, որն արված ա հերթական մի պատասխանատվությունից ձերբազատվելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էսօր պիտի սկսվի «Նոր Հայաստանի»-ի նստացույցը: Տարբեր տեղերից Երևան եկող տրանսպորտն, էս առիթով, չի աշխատում: Էս խեղճ միամիտ տնօրենին էլ աչքիս հեսա ֆուկ կանեն, խոստովանելու համար.
Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?71728&l=am/Աբովյան-Երևան ուղևորափոխադրումներն այս պահի դրությամբ չեն վերականգնվել: NewsBook-ի թղթակցին այս մասին ասաց «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արտակ Եղոյանը:
Նա հավաստիացրեց, որ ուղևորափոխադրումներ չիրականացնելու հրահանգ իրենք ստացել են ոստիկանությունից` դեռ երեկ:
«Այդ պահին ընկերությունում չեմ եղել, չգիտեմ` զանգել, թե եկել-զգուշացրել են: Թե չէ մենք ինչո՞ւ պետք է ուզեինք, որ մեր ավտոբուսները չաշխատեին»,- հարց հնչեցրեց Եղոյանը` հավելելով, որ ոստիկանությունից պատճառաբանել են` Աբովյանից Երևան երթևեկությունը պետք է դադարեցվի անվտանգության նկատառումներով ելնելով:
Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար զրուցեցինք նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, ով հայտարարեց, որ իրենց կողմից իջեցված հրահանգի մասին խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում:
«Նման բան չի կարող լինել: Ոստիկանությունն ուղևորափոխադրումներով զբաղվում է միայն այն ժամանակ, երբ վարորդները խախտում են երթևեկության կանոնները»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ մի շարք մարզերից Երևան եկող տրանսպորտային գծերն այսօր առավոտյան չեն շահագործվել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
LisBeth (01.12.2015), Mr. Annoying (01.12.2015), Rammstein (01.12.2015), Աթեիստ (01.12.2015)
Մի տուֆտիր, Իսրայելում, այնպես ինչպես պառլամենտական բոլոր երկրներում գրեթե նույն դրույթներն են գործում էս հարցում։
Էս նոր սահմանադրությամբ էլ ․․․In Israel, the applicable basic law states that the ultimate authority over the Israel Defense Forces rests with the Government of Israel (chaired by the Prime Minister) as a collective body. The authority of the Government is exercised by the Minister of Defense on behalf of the Government, and subordinate to the Minister is the Chief of General Staff who holds the highest level of command within the military
Բոլոր հնարավոր տարբերակները նախատեսված են։Հոդված 155. Զինված ուժերը
1. Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:
2. Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը:
3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:
4. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:
5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:
Մեֆ եթե իրանք լեգիտիմություն չունեն, ինչի ես գնում ասես ոչ կանխավ իմանալով, բառացիորեն, որ քիչ ա հավնական, որ ընտրությունների արդյունքը դրանից փոխվելու ա: Ուր ա ստեղի լոգիկան: Եթե դրությունը էդքան լուրջ ա ինչի սպասել որ դժվարանա, հենա մի սաղ ժողովրդի էշի տեղ են դնում, դրանից լավ առիթ դժվար ա պատկերացնել: Որ գնացիր ասեցիր ոչ, եկար տանը նստեցիր, էլ աղբը չեն բերելու թափեն? Քանի հատ տենց աղբի պետք ա ասես ոչ, որ հասկանաս, էդ մեթոդը չի աշխատում:
SWTS
Տրիբուն (02.12.2015)
Արդեն սկսում եմ զարմանալ, որ մարդիկ դեռ կարում են հույս կապել հանրահավաքների հետ: Անկեղծ եմ ասում, եթե Ոչ-ը 80/20 հարաբերությամբ հաղթի, ավելի քիչ կզարմանամ, քան եթե որեւէ խաղաղ հանրահավաքի հետեւանքով ինչ-որ էական փոփոխություն արձանագրվի էս երկրում:
Էս հանրահավաքների երեւի միակ դրական արդյունքը էն կարա լինի, որ մարզերում գտնվող որոշ մարդկանց` հանրահավաքի չթողնելու համար ճանապարհներ փակելը մոտիվացնի, որ գնան Ոչ քվեարկեն:
Իսկ ընդհանուր առմամբ, էն Բաղրամյանի եսիմքանի օրանոց նստացույցը որ հիշում եմ ու տեսնում եմ դրա արդյունքը, ավելի ճիշտ` արդյունքի բացակայությունը, հասկանում եմ, որ հիմա շատ ավելի գլոբալ հարցի համար նույն կարգի կամ դեռ ավելի մեղմ հանրահավաք անելը ուղղակի անհնար ա, որ որեւէ կերպ բան փոխի, ուզում ա լինի նստացույց, ուզում ա` հացադուլ:
Էս որ հանրահավաքի օրերին Երևան հասնելը դժվարանում է, ու, երբեմն էլ անհնար դառնում, չգիտեմ կոնկրետ ինչ նպատակով է արվում, բայց ոնց տեսնում եմ, ուղղակի կողքից մարդկանց վերաբերմունքին հետևելով, մոտավորապես սենց ա տրամադրվածությունը․ «Արա դե հերիք ա էլի հավայի հանրահավաքներ անեք, ձեր պատճառով մարդիկ գործից-դասից հետ են ընկնում»։ Ու շա՜տ քչերն են, որ իրանց տրամադրվածությունը «Արա թե հերիք ա էլի արհեստական խոչընդոտներ ստեղծեք, ձեր պատճառով մարդիկ գործից-դասից հետ են ընկնում»։
Chuk (02.12.2015), Mr. Annoying (02.12.2015), Աթեիստ (02.12.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ