Զաքար ախպեր, մեր մեջ ասած գեյերի երեխա որդեգրելու իրավունքի հարցում ես չկողմնորաշվածների թվին եմ պատկանում, բայց քո էս վերջին մի քանի գրառումից հետո աչքիս գեյերի երեխա որդեգրելու իրավունքի մեծ ջատագով դառնամ։
Իսկ կարող է ավելի ճիշտ լինի կոնկրետ հոմոսեքսուալիստների հրավիրենք այստեղ իրենց մոտեցումը գրեն այս հարցին մենք էլ իմանանք: Դատելով մեջբերված թվերից Ակումբում նրանց թիվը պետք է որ մի քանի հարյուրի հասնի: Թե չէ այսպես է ստացվում - «Ես նարինջ չեմ կերել, բայց տեսել եմ թե մեր կողքի փողոցի ծանոթը ոնց է կերել, բայց գիտեմ որ դա շատ համով բան է, ու հանկարծ որևէ մեկիդ մտքով չանցնի պնդել, որ համով չի»: Իհարկե Ակումբում կարող են գտնվել մարդիկ, որոնք հայտնի հույն փիլիսոփաների պես ասեն, որ հոմոսեքուալիստների մասին վեճը պարզելու համար մեզ հոմոսեքսուալիստներ պետք չէն:Այս վերջինը կատակ:
Մի բան էլ ավելացնեմ. այս գրառումը պատասխան չի ակնկալում, որովհետև ցավոք ժամանակ և հավես չունեմ բանավիճելու: Պարզապես, եթե գիտեք այդպիսի մարդկանց, հոմոսեքսուալիստների, հրավիրեք թող իրենց մոտեցման մասին գրեն, կամ եթե արդեն իսկ գրել են, ցույց տվեք թե ովքեր են նրանք:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Ռուբի ջան, կենդանիները շատ հանգիստ կարող են սխալվել սեռական կողմնորոշման հարցրում։ Դեռահասության շրջանում ինչ տեսնում են, գրեթե նույն կերպ դառնում են։ Ու իրենց կողմնորոշման սխալվելու հավանականությունը շատ մեծ է, կարող են սխալվել, եթե արուն ու էգը չեն տարբերում իրարից, իսկ մինչև սեռահասունության շրջանը, շատ ժամանակ մինչև բուն բազմացման շրջանը, կենդանիները գրեթե չեն տարբերվում իրարից։
Կենդանիները սեռական կողմնորոշման ժամանակ տպավորվում են իրենց մայրերից ու քույրերից, նաև սեքսուալ խաղերից։
Բյուր, ես ընդամենը նշեցի շատ հատկանիշներից մի քանիսը, որոնք մեծ դեր ունեն կողմնորոշման հարցում, խոսքը զույգավորվելու մասին չէ, այլ կողմնորոշման։ Ես դեռ, որևէ գրականություն չեմ հանդիպել, որտեղ կողմնորոշման հարցում պակաս կերպով է կարևորվում արտաքին կողմերը։ Իսկ եթե համաձայն չես հետս, ապա ասա, թե ինչ հանգամանքներ են նպաստում կենդանու սեռական վարքի ձևավորմանը։
Ժողվուրդ ինձ անհանգստացնում ա ոչ թե իրենց սեռական-անձնական կյանքը, այլ իրենց պայքարը, որը վստահ եմ լավ բանի չի բերի: Իրենք են իրենց որոշումը, իրենց կյանքն ու իրավունքը: Թող ապրեն էդ իրավունքով ու արհամարհեն կատաղած հոմոֆոբներին՝ տեսնենք իրենց բան ասող կլինի՞:
Անձամբ ես հաստատ որևէ բան չեմ ասի էն նույնասեռականին, որը չի սկսի բռնանալ իմ ու մյուսների կարծիքի վրա: Ու անհրաժեշտության դեպքում չեմ էլ խուսափի իր հետ ընկերություն անել: Ու ոչ էլ վախենում եմ իրենցից (Շին ջան):
Ոնց տեսնում եմ ես իսկականից տեղ չունեմ էս թեմայում, որպես չտեղեկացված:Լավ մնացեք:
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Malxas (13.11.2015)
Ոն խնդրեմ, չե՞ս կիսվի էն աղբյուրներովդ, որի հիման վրա ՎՍՏԱՀ ես, որ վատ ա լինելու։ Ու կխնդրեմ մանրամասնես, թե կոնկրետ ինչ ա լինելու։
Ձեռի հետ մի օրինակ բերեմ, մի ռուս աղջկա կյանքից։
Աղջիկը մի քանի տարի ապրում ա ընկերուհու հետ։ Ոչ մի բանի համար չի պայքարում, չի հելնում հայտարարում, որ ինքը լեզբի ա։ Որտև ինքն էլ համարում ա, որ էս պայքաը շոույա։ Ու մի որ ընկերուհին վթարվում ա։ Հայտնվում ա հիվանդանոցում, որտեղ մուտքը միայն բարեկամներին ա թույլատրվում։ Ժառանգության հարց ա ծագում, բայց ինքն էլի ոչ մի իրավունք չունի, որտև իրանց ամուսնացած չեն։ Էն մարդիկ որ պայքարում են, սեքսի համար չեն պայքարում։ Սեքս իրանք առանց իրավունքի էլ ունեն։ Խոսքը մարդկային իրավունքների մասին ա, իրավունք, որը կապ չի ունենա սեռական կողմնորոշման, մաշկի գույնի, կամ բոյի հետ։ Օրենքը պետք ա գրած լինի, մարդն իրավունք ունի, ոչ թե կինը էս, տղամարդն էն։ Սաղ պայքարը սրա համար ա գնում։
Հիմա խնդրում եմ բացատրես, թե դա ինչ կատաստրոֆիկ հետևանքների ա բերելու, որ մենք, կույրերս, չենք տեսնում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Աղբյուրների մասին անկապ օրագրի գրառումում եմ գրել.
Իսկ թե էսքանից հետո էլ ինչերի եմ սպասում, ականջիդ կասեմ եթե էդքան հետաքրքրում ա:Նորմալ ա՞ որ որոշ երկրներում հիմա ընդունված են, ոչ թե հայր, կամ մայր հասկացությունները՝ այլ ծնող 1, ծնող 2: Առաջ որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ 12 տարեկանից ի՛նքն է որոշելու, տղա՞ լինի, թե՞ աղջիկ ու մինչ էդ ոչ մեկ իրավունք չունի իր սեռը նշելու:![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 13.11.2015, 13:09:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Malxas (13.11.2015)
Երբ մարդկային հարաբերությունները սկսում են բացատրվել տեսակի վերարտադրությամբ ու բնազդներով, ես ուզում եմ գեյ դառնամ։ Ես քեզանից շատ եմ սիրում կենդանիներինպ ոնց որ կողքի թեմայում նկատել ես։ Բայց երկու մարդու միջև հարաբերությունը շատ ավելին ա, քան ձագ ունենալը ու հանուն դրա սեքսով զբաղվելը։
Սմոք, արի թեմայում գրի էլի, մյուսներիս էլ ա հետաքրքրում:
Ինչ վերաբերում ա անկապ օրագրի քո գրառմանը, ապա ես հիմա տենց երկրում եմ ապրում, որտեղ ծնող 1, ծնող 2 են գրում, որտեղ երեխաներին գենդերային ստերեոտիպներ չեն պարտադրում, որտեղ երկու տղամարդ կամ երկու կին կարան հանգիստ փողոցում իրար փաթաթված քայլեն, ու ոչ ոք չի ասի աչքիդ վերևը հոնք կա: Հիմա ասում ես՝ դա ոչ մի լավ բանի չի բերի:
Արի ու տես, որ էս նույն երկրում մարդիկ բարձր աշխատավարձներ են ստանում ու գոհ են դրանից: Առողջապահությունը ձրի ա: Կանայք հանգիստ զբաղեցնում են ղեկավար պաշտոններ: Երեխաների դաստիարակությամբ ու տնային գործերով երկու ծնողները հավասարապես են զբաղվում: Կարա՞ս բացատրես, թե էս երկրի վերջն ինչով ա վատ լինելու:
Ինչու՞ պիտի պայքարը լավ բանի չբերի: Ամեն տեսակի փոքրամասնության իրավունքները պաշտպանվում են հենց զանազան պայքարների միջոցով: Ու իրենց իրավունքները, ցավոք, իրենք չեն որոշում, իրենց փոխարեն պետությունն ու հասարակությունն են որոշում իրանք ամուսնանալու, երեխա որդեգրելու, միասին ապրելու, հասարակական վայրերում համբուրվելու իրավունք ունեն, թե չէ:
Արի մնա հա՞ թեմայում: Ոնց հասկանում եմ, որ չնայած տեղեկացված չես, թեման քեզ լավ էլ հետաքրքրում ա:
Կենդանիներն առաջին հերթին հոտառությամբ են իրար գտնում: Բայց կներես էլի, ասել, թե որոշ կենդանիներ արտաքինով չեն տարբերվում, դրա համար ա իրանց մոտ հոմոսեքսուալիզմ ձևավորվում, մի տեսակ, ո՞նց ասեմ, խնդալու ա: Որտև իրանց հույսն արտաքինը չի էլի:
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 13.11.2015, 17:43:
Աթեիստ (13.11.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ