էկա արդեն կոմպով
1. Թեման ակտուալ ա դարձել, որովհետև ընդհանրապես մեր օրերում ակտուալ ա թեմա ա մարդու իրավունքները: Մեր օրերում աշխարհը գնում ա նրան, որ աշխարհը հարմար դառնա բոլորի համար՝ անկախ ռասայից, ազգությունից, կրոնից, սեռից ու սեռական կողմնորոշումից, անկախ նրանից երկու ոտք ունի անձը, թե մեկ, լսում ա, թե խուլ ա, չաղ ա, թե նիհար: Եթե մի քիչ լայն բացես աչքերդ, կնկատես, որ միասեռականներից բացի անընդհատ խոսում են նաև կանանց իրավունքներից, հաշմանդամություն ունեցողներից, փախստականներից ու լիքը ուրիշ խոցելի խմբերից, որոնց իրավունքները ոտնահարվում են կամ ոտնահարվել են:
2. Ասենք թե հասարակության 5-10 չէ, 50 տոկոսն ա միասեռական, հետո ի՞նչ: Ինչու՞ ա քեզ թվում, որ իրանց ուշքն ու միտքը մարդկանց սեռական կողմնորոշումը փոխելն ա: Զգացվում ա, որ անձամբ չես տեսել միասեռականների: Որ տեսնեիր, էսպես չէիր խոսի: Որ տեսնեիր, կհասկանայիր, որ իրենք էլ բոլորիս պես մարդիկ են, ու առավոտից իրիկուն միասեռականություն «վարակելով» չեն զբաղված: Առաջ էլ միշտ էլ եղել են, բայց ինչպես առաջ չէին խոսում կանանց կամ սևամորթների ճնշվածության մասին, նույն կերպ չէին խոսում միասեռականների իրավունքների մասին: Էդ ամենը կամաց-կամաց ա դառնում քննարկման առարկա:
3. Գրառումներիցդ զգացվում ա, որ հեչ տեղեկացված չես: Իսկ եթե քեզ չի հուզում ու չի հետաքրքրում, ուրեմն գուցե չմասնակցե՞ս քննարկմանը:
Վարկածներ լիքը կան, բայց կա՛մ հեշտությամբ հերքվում են (օրինակ՝ հորմոնալ խանգարումը), կա՛մ չեն հաստատվում (օրինակ՝ կանանց շրջանում մեծանալը, բռնության ենթարկվելը և այլն): Անձամբ իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ անկախ սեռից իր բնույթով բիսեքսուալ ա ի սկզբանե: Բայց զանազան բարդ գործոնների (ֆիզիոլոգիական, շրջակա միջավայրի, սննդային, հոգեբանական և այլն, ինչքան ուզում եք, թվարկեք) համադրության արդյունքում ձեռք ա բերում էս կամ էն սեռական կողմնորոշումը:
Ի դեպ, վերջերս էլ մի հետազոտություն էր ինտերնետում շուխուռ հանել, թե՝ հետերոսեքսուալ կանայք չկան, կա՛մ բիսեքսուալ են, կա՛մ միասեռական: Ինչ խոսք, հետաքրքիր հետազոտություն ա, բայց դե չեմ կարող չասել, որ երկու սեռերին էլ նայելիս գրգռվելը դեռ չի նշանակում կոնկրետ սեռական կողմնորոշում ունենալ:
Բյուր, բայց ինչպես կարող է չլինել սեռական կողմնորոշում, եթե գոյություն ունի տեսակի շարունակություն ու նմանատիպ շատ այլ բնազդներ։
Վերջերս էլ ձեռքիս տակ էր ընկել շատ հետաքրքիր ինֆորմացիա։ Ասվում էր, որ անգամ կան տարրական կենդանի օրգանիզմներ, որոնք ունենում են մի քանի րոպե, թե քանի վայրկյանի կյանք ու դրանք ոչ միայն կյանքի զգալի մասը հատկացնում են սեքսին, այլև հստակ կոմնորոշվում են։
Նույն կերպ, ոնց որ լինում են մարդիկ, որոնք զանազան հանգամանքների բերում երեխա չեն ունենում/չեն ուզում ունենալ/անպտուղ են: Մարդիկ կենդանի լինելուց բացի նաև մարդ են, բնազդներից բացի ունեն ուրիշ պահանջմունքներ: Ի վերջո, սեքսը մենակ բազմացման համար չի: Հարաբերություններն էլ մենակ տեսակի շարունակման համար չեն: Թե չէ էլ սեր-մեր, համատեղ կյանք-բան, ինչների՞ս էր պետք: Կյանքն էս պարզ բանաձևով կընթանար. կինն ու տղամարդը դառնում են չափահաս, ընտրում զույգի, սեքս անում, երեխաներ ունենում, մեծացնում, հենց էրեխեքն ինքնուրույն կարողանում են ապրել, բաժանվում կամ մեռնում: Բայց կյանքը տենց չի, չէ՞: Շատ ավելի բազմազան ու հետաքրքիր ա:
Ի դեպ, կենդանիների դեպքում էլ ամեն ինչ պարզ ու միայն բազմանալու բնազդի հիման վրա չի: Վերջերս կարդում էի նույնասեռականության դրսևորումների մասին կենդանական աշխարհում, ու լիքը կենդանիներ էդպիսի վարք են դրսևորել: Օրինակ` սև կարապների 25%-ը, հիմնականում արուները, նույն սեռի կարապի հետ էին կապվում ու երկարաժամկետ զուգընկեր դառնում: Ու բոցն էն ա, որ իրենք նաև ուրիշ զույգերից ձու են փորձում գողանալ կամ եռյակ հարաբերություն ձևավորում, որ ձագ ունենան:
Ընձուղտների մեջ էլ ոնց որ հոմոսեքսուալիզմը հետերոյին գերակշռում էր: Դե պինգվինների մոտ էլ ա հաճախ լինում, մի հայտնի զույգ էլ կար պինգվինների, որ առաջին գեյ պինգվիններն էին, որ «երեխա էին որդեգրել»: Կենդանաբանական այգում տեսել էին, թե էս խեղճերը ոնց են քարի վրա թուխս նստում, մեկ ուրիշ զույգի ձու էին տվել, սրանք թուխս էին նստել, էդ պինգվինչիկին էլ պահել, մեծացրել: Հես ա հոմոֆոբները կթռնեն դեմքիս, բայց իրենց որդեգրած պինգվինն էլ լեսբի էր:Էս էլ Ռոյ ու Սայլո պինգվինների պատմությունը:
Տեսնես ո՞վ ա կենդանիներին քարոզել որ սենց բաներ անեն: Հաստատ էդ գեյրոպան ա:
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 13.11.2015, 02:23:
Հա, կարդացի։ Համաձայն եմ Ռուբիի հետ, Բյուր, բայց էստեղ խիստ հակասություն կա։ Տես, անգամ խոսք եղավ գողանալու մասին, ինչ բնությունից կա մեր մեջ, բայց չենք թողնում, որ զարգանա չէ՞, հնարավորինս դեմն առնում ենք, չէ՞։
Ընդհանրապես շատ բան կուզեի էս թեմայով խոսել, բայց չեմ խոսում, որ հանկարծ ոչ մեկ չվիրավորվի, խոսքը հուզականին է վերաբերում (գուցե, ես չգիտեմ, էստեղ նույնասեռականեր կան):![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ