Առաջ ոնց էլ լիներ, գոնե մի բան ինձ հուշտ էր անում, հեռու պահում: Հիմա, երբ տվյալ իրավիճակին ավելի ռեալ եմ նայում՝ շա՜տ ավելի թեթև եմ տանում: Էդքան հետաքրքրում էր թեման, բայց ամենաքիչ տեղեկացվածը երևի ես էի:
Ժամանակին որևէ մեկի մտքով կանցնե՞ր արդյոք պաշտպանել միասեռականությունը՝ պայքարել նրանց իրավունքի համար: Կոնկրետ ես նման բաներ չեմ տեսել ու լսել օրինակ 4 տարի առաջ, երևի էդ աստիճանի տարածված չէր դեռ:

Հա՛, էլի թող ունենան իրենց կյանքը, իրենց իրավունքը, լինի իրենց խնդիրը, բայց էդ շքերթներով ու պրոպագանդաներով էլ իրենք են ճնշում ո՛չ միասեռական հասարակությանը: Նորմալ ա՞ որ որոշ երկրներում հիմա ընդունված են, ոչ թե հայր, կամ մայր հասկացությունները՝ այլ ծնող 1, ծնող 2: Առաջ որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ 12 տարեկանից ի՛նքն է որոշելու, տղա՞ լինի, թե՞ աղջիկ ու մինչ էդ ոչ մեկ իրավունք չունի իր սեռը նշելու: Գուցե վատագույնը դեռ առջևում է:

Մարդիկ չեն ծնվում այդպիսինը՝ դառնում են ուրիշների ազդեցության տակ, ժամանակի հետ բարքերն էլ, մարդիկ էլ փոխվում են, պակասում ա չափավորությունը: Անկախ ամեն ինչից հուսով եմ հայերը նշածս ծայրահեղություններին չեն հասնի: Էս ամենը հաստատ լավ բանի չեն բերելու:
Եթե հաստատ իմանամ, որ դիմացինը այդպիսինը լինելով` իր հերթին քո որոշումն է հարգում, էլ ինչու՞մն է խնդիրը, Աստված իր հետ:

Էդ հանգամանքն անգամ չէր խանգարի ինձ իր հետ ընկերություն անել անհրաժեշտության դեպքում:
Ու կարծում եմ ինչքանով իրենք իրավունք չունեն փոխելու դիմացինի ապրելակերպն ու մտածելակերպը, նույնքանով էլ վերջիններս իրավունք չունեն որոշելու, պե՞տք է նրանց վառել, թե՞ չէ. կամ նրանք մարդ կոչվելու իրավունք ունե՞ն, թե՞ չէ:

Էջանիշներ