Տրիբուն (10.11.2015)
Ժողովուրդ, հոմոսեքսուալների վերաբերյալ այլ թեմաներ կա՞ն Ակումբում։ Լիքը բան կա ասելու, բայց վերնագիրից անդին։![]()
Աթեիստ (10.11.2015)
Զաքար (10.11.2015)
Մեկ էլ մի հարց ունեմ։ Նախ ասեմ, որ այդքան էլ տեղեկացված չեմ հեմոսեքսուլների կենսաբանակն վիճակից ու թեմայում մի քանի էջ թերթելով չստացա բավարար պատասխան։
Երեխան մեծանալով հոմոսեքսուալ զույգերից կառուցված ընտանիքում, արդյո՞ք ձեռք չի բերի հոմոսեքսուալի հատկանիշներ, որոնք ամենայն հավանականությամբ կդառնան նրա էական հատկանիշները։
Աթեիստ (10.11.2015)
Ճիշտն ասած, մի քիչ դժվար եմ ըմբռնում, բայց հասկանում, որ լինում է քո ասածի պես։
Մի անգամ բժշկական գրականության մեջ հանդիպեցի, որ տղան մեծանալով կանանց շրջապատում, համեմատաբար կորցնում է տղայական վարքը։ Մեկ էլ շուրջս նայելով եմ կարծում, որ երեխան ավելի շատ ընդօրինակում է, քան անհատականություն ձևավորվում։ Օրինակ, երբ երեխան մեծանում է հանցագործների շրջապատում, որտեղ գաղափար-ընկալումները բավականին այլ են, թե՛ բնույթով, թե՛ որակով, ապա հիմնականում ինքն էլ է աշխարհն ընկալում ու աշխարհին վերաբերվում նույն կերպ, ինչպես իր շուրջն է։
Ես իհարկե, վստսհում եմ քո պատասխանին, Բյուր ջան, սակայն, ինչ-որ չափով մնում եմ այն կարծիքին, որ հոմոսեքսուալների զույգից կառուցված ընտանիքը խթան, շարժառիթ է երեխայի մեջ այդ երևույթը զարգացնելու համար։![]()
Malxas (10.11.2015)
Արի մի քանի բան պարզաբանենք
1. Հոմոսեքսուալիզմի պատճառները հայտնի չեն: Այսինքն, ո՛չ միջավայրը կապ ունի, ո՛չ կենսաբանությունը
2. Կանացի վարքագիծը չի ենթադրում հոմոսեքսուալիզմ: Կանացի վարքագիծը տվյալ միջավայրում ստերեոտիպորեն ընդունված կանացի վարքագիծ ա, հոմոսեքսուալիզմը՝ սեռական հետաքրքրվածություն նույն սեռով:
3. Հոմոսեքսուալիզմն աշխարհի ընկալում չի, դաստիարակություն չի, այլ սեռական կողմնորոշում
4. Որևէ ապացույց չկա, որ հոմոսեքսուալ ընտանիքներում մեծացող երեխան ավելի հակված է հոմոսեքսուալ լինելուն: Բայց եթե նույնիսկ լիներ ապացույց, է ոչինչ, թող լինի հոմոսեքսուալ: Ի՞նչ կա դրա մեջ:
Համաձայն եմ, բայց և չեմ բացառում, որ միտքը կարող է բնազդին խաբել կամ ազդեցությունը պատրանք ստեղծի առարկայի կողմնորոշման հարցում կամ ընկճվածություն առաջացնի ներքաշխարհում. օրինակ ինչպես զգայարաններն են մտքին խաբում, առաջացնում պատրանքներ ...։
Ճիշտ է, ինձ ամենևին չի հետաքրքրում դիմացինիս անկողնային կողմնորոշումը, բայց մեկ է ես դրան խթանելու իմաստը չեմ տեսնում, ընդհակառակը, շատանալուց լավ հոտ չեմ առնում։ Նաև բնությունից հեռվանալուն եմ դեմ։ Ես հուսով եմ, որ այդ հարցը մի օր կլուծվի, երբ գեների իշխանությունն անցնի մարդու ձեռքը։Բայց եթե նույնիսկ լիներ ապացույց, է ոչինչ, թող լինի հոմոսեքսուալ: Ի՞նչ կա դրա մեջ:![]()
Աթեիստ (10.11.2015)
Բնությունից հեռվանալ ասելով նկատի ունեի հետևանքը, այսինքն եթե շատանան, ծնելիության քանակը կնվազի ու ամենայան հավանականությամբ մարդը հույսը կդինի արհեստական բեղմնավորումների վրա, իսկ դա, գոնե ինձ համար հավանելի չէ։ Թե չէ, գիտեմ, որ կենդանական աշխարհում շատ են նկատվում հոմոսեքսուալ երևույթներ։![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ