User Tag List

Էջ 7 15-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

  1. #91
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե էդ նշածդ բազմաթիվ երեխաները /ոչ հատուկ բացառություններ/ իջնեին հայաստանյան սովորական բակ, և ոչ ոք չնկատի որ նրանք տեղացի չեն /խոսքի կազմությամբ/, և եթե ավելի մեծ տարիքում բնագրով Րաֆֆի կարդալը, մեկ էլ քեզ պես հայերեն բլոգ գրելը ոչ մի դժվարություն չներկայացներ, այդ դեպքում կլինեիր իրավացի ։
    Ճիշտ ասած ինձ ավելի շատ հետաքրքիր է հենց լեզվամտածողութուան հարցը, և ոչ թե ինչ բառաաշար ունի կամ ինչպես է տիրապետում քերականութայնը:
    Էն մի հատ ուկրաինայի դեպսան կար Հայաստանում: իմ կարծիքով ինքը ավելի լավ գիտի մեր քերականությունը քան ես, բայց դա ոչինչ չի նշանակում:
    Ամեն մի օտարության մեջ ծնված ու մանկությունը անցկացրած երեխա ուրիշ մանկություն ունի, քան Հայաստանում մեծացած երեխան: Ավելին, ես մանկությունից մի ռուս ընկեր ունեի, իրա հետ էիքն մեծացե: Երևանում ու շատ մոտ էիքն, անունն էլ Վալերի է: Ունեին մի հատ էլ ռուս հարևան նորից Երևանում ծնված- Պավլիկը, ով ինձանից բավականին մեծ էր: Բայց կա Հայրենիքի , թաղի, քաղաքի գաղափարը: Նրանց համար մեր թաղի հողն ու ջուր, քարն ու ծառը, հարևանները ու փողոցները: Այ սրանք են հարազատ: Ու իրանց կոտրված հայերենով շատ ավելի հայ էին ու են /Վալերան մինչև հիմա ապրում է մեր փողոցում/ քան արտասահմանում տեղած իմ հայերնակիցները:
    ... ճիշտ է երեխաներին ուղարկել Երևանում դպրոց սովորելու:

  2. #92
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    ... ճիշտ է երեխաներին ուղարկել Երևանում դպրոց սովորելու:
    Էդ դեպքում էլ անիմաստ է դառնում արտագաղթողների պատճառը կամ պատճառաբանությունը, թե հեռանում են երեխաների լավ կրթության, պայծառ ապագայի համար։

  3. #93
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որտեղից որտեղ հասանք։ Լեզվին տիրապետելուց քննարկումը անցավ բակ-հարևան-փողոց գաղափարների։ Հայաստանում էլ բակից բակ հայերենը փոխվում է։ Էլ չեմ ասում Քաղաքից քաղաք կամ գյուղից գյուղ։ Որոշ բարեկամներիս այցելելիս լսողությունս սրելով ուղեղս էլ արագ աշխատացնելով հազիվ էի տեղական բարբառը ընկալում։ Իհարկե արտերկրում ծնողների զտված հայերենի միջավայրում մեծացող երեխաներն էլ փողոցային լեզվից հեռու կլինեն (չնայած իմ փորձից փողոցայինը ավելի հեշտ են յուրացնում արտերկրներում մեծացող երեխաները)։ Բայց եթե ծնողները ջանան, երեխաները կմեծանան ծավալուն բառապաշարով և անբիծ քերականությամբ սահուն հայերենով։ Իսկ դե մնացած շրջանային նրբերանգները կարող են մեծ տարիքում էլ արդեն ըստ իրենց ցանկության ձեռք բերել՝ Հայաստան այցելելով։

    Իսկ լեզուն (և բարձրագույն մաթեմատիկան) սովորելու համար հատուկ օժտվածություն պետք չի։ Ցանկությունն (հետաքրքրությունն) ու ջանասիրությունը լրիվ հերիք են։ Դրանց սերմանումն էլ պիտի որ մտահոգվող ծնողների կարողությունների մեջ լիովին տեղավորվի։

  4. #94
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ լեզուն (և բարձրագույն մաթեմատիկան) սովորելու համար հատուկ օժտվածություն պետք չի։
    Սա արդեն նորություն էր։
    /ևս մի անգամ նշեմ՝ խոսքը լեզուն մայրենիի պես տիրապետելու մասին է, ինչպես և մաթեմատիկան՝ մաթեմատիկոսի մակարդակում/

  5. #95
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա արդեն նորություն էր։
    /ևս մի անգամ նշեմ՝ խոսքը լեզուն մայրենիի պես տիրապետելու մասին է, ինչպես և մաթեմատիկան՝ մաթեմատիկոսի մակարդակում/
    մարդու մտքին տեղ լինի, մաթեմատիկան էլ կարա մայրենիի նման սովորել, լեզուն էլ՝ «մաթեմատիկոսի մակարդակում»

  6. #96
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    մարդու մտքին տեղ լինի, մաթեմատիկան էլ կարա մայրենիի նման սովորել, լեզուն էլ՝ «մաթեմատիկոսի մակարդակում»
    Մնում ա իմանալ «մտքին տեղ լինելը» ինչպես սովորել

  7. #97
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնում ա իմանալ «մտքին տեղ լինելը» ինչպես սովորել
    դրան չեն սովորում, դրանով կարելի է միայն վարակվել

  8. #98
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ դեպքում էլ անիմաստ է դառնում արտագաղթողների պատճառը կամ պատճառաբանությունը, թե հեռանում են երեխաների լավ կրթության, պայծառ ապագայի համար։
    խոսքը դպրոցների մասին է: Ով որ երեխա է ուղարկում դպրոց Տորոնտոյում իմ շրջապատի հայ-ռուս-ուկրաինացի-վրացի-նեպալցի-հնդիկ-չնիացիներից, միանշանակ բոլորն էլ ասում են, որ իրենց երկրներում դպրոցները անհամեմատ ավելի լավն են և կրթական ծրագրերով և ընդանուր ուսուցչական մակարդակով:
    Համալսարանների մասին այլ է: պոստսովետում բարձրագույն կրթությունը կարողացան միանգամից քանդել, չնայած հիմա էլ Մոսկվայի ֆիզտեխը ու միֆին հազար հատ հարվարդ փաթթած ունեն:

  9. #99
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,669
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    խոսքը դպրոցների մասին է: Ով որ երեխա է ուղարկում դպրոց Տորոնտոյում իմ շրջապատի հայ-ռուս-ուկրաինացի-վրացի-նեպալցի-հնդիկ-չնիացիներից, միանշանակ բոլորն էլ ասում են, որ իրենց երկրներում դպրոցները անհամեմատ ավելի լավն են և կրթական ծրագրերով և ընդանուր ուսուցչական մակարդակով:
    Համալսարանների մասին այլ է: պոստսովետում բարձրագույն կրթությունը կարողացան միանգամից քանդել, չնայած հիմա էլ Մոսկվայի ֆիզտեխը ու միֆին հազար հատ հարվարդ փաթթած ունեն:
    Էդ դեպքում առավելևս իմաստ չուներ տնով–տեղով տեղափոխվելն արտերկիր. համալսարանի տարիքում երեխան ինքնուրույն էլ կարող է իր ուսանողական կյանքը դասավորել դրսում։

  10. #100
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ասած ինձ ավելի շատ հետաքրքիր է հենց լեզվամտածողութուան հարցը, և ոչ թե ինչ բառաաշար ունի կամ ինչպես է տիրապետում քերականութայնը:
    Էն մի հատ ուկրաինայի դեպսան կար Հայաստանում: իմ կարծիքով ինքը ավելի լավ գիտի մեր քերականությունը քան ես, բայց դա ոչինչ չի նշանակում:
    Ամեն մի օտարության մեջ ծնված ու մանկությունը անցկացրած երեխա ուրիշ մանկություն ունի, քան Հայաստանում մեծացած երեխան: Ավելին, ես մանկությունից մի ռուս ընկեր ունեի, իրա հետ էիքն մեծացե: Երևանում ու շատ մոտ էիքն, անունն էլ Վալերի է: Ունեին մի հատ էլ ռուս հարևան նորից Երևանում ծնված- Պավլիկը, ով ինձանից բավականին մեծ էր: Բայց կա Հայրենիքի , թաղի, քաղաքի գաղափարը: Նրանց համար մեր թաղի հողն ու ջուր, քարն ու ծառը, հարևանները ու փողոցները: Այ սրանք են հարազատ: Ու իրանց կոտրված հայերենով շատ ավելի հայ էին ու են /Վալերան մինչև հիմա ապրում է մեր փողոցում/ քան արտասահմանում տեղած իմ հայերնակիցները:
    ... ճիշտ է երեխաներին ուղարկել Երևանում դպրոց սովորելու:
    Իսկ ի՞նչ ա լեզվամտածողությունը: Մի հատ սահմանեք էլի: Էսքան տարի ա կլինիկական լեզվաբանությամբ եմ զբաղվում, ոչ մի անգամ նման տերմինի չեմ հանդիպել: Միակ տեղը, որ տեսնում եմ, ռազմահայրենասիրական քննարկումներն են:

    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղից որտեղ հասանք։ Լեզվին տիրապետելուց քննարկումը անցավ բակ-հարևան-փողոց գաղափարների։ Հայաստանում էլ բակից բակ հայերենը փոխվում է։ Էլ չեմ ասում Քաղաքից քաղաք կամ գյուղից գյուղ։ Որոշ բարեկամներիս այցելելիս լսողությունս սրելով ուղեղս էլ արագ աշխատացնելով հազիվ էի տեղական բարբառը ընկալում։ Իհարկե արտերկրում ծնողների զտված հայերենի միջավայրում մեծացող երեխաներն էլ փողոցային լեզվից հեռու կլինեն (չնայած իմ փորձից փողոցայինը ավելի հեշտ են յուրացնում արտերկրներում մեծացող երեխաները)։ Բայց եթե ծնողները ջանան, երեխաները կմեծանան ծավալուն բառապաշարով և անբիծ քերականությամբ սահուն հայերենով։ Իսկ դե մնացած շրջանային նրբերանգները կարող են մեծ տարիքում էլ արդեն ըստ իրենց ցանկության ձեռք բերել՝ Հայաստան այցելելով։

    Իսկ լեզուն (և բարձրագույն մաթեմատիկան) սովորելու համար հատուկ օժտվածություն պետք չի։ Ցանկությունն (հետաքրքրությունն) ու ջանասիրությունը լրիվ հերիք են։ Դրանց սերմանումն էլ պիտի որ մտահոգվող ծնողների կարողությունների մեջ լիովին տեղավորվի։
    Համաձայն եմ: Լեզու սովորելու համար ընդամենը մի բան ա պետք. մարդ ծնվել (իհարկե չեմ խոսում զարգացման խնդիրներ ունեցող երեխաների մասին):

  11. #101
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էստեղ մի ուրիշ բան սկսեց հուզել: Ասենք, երբ երեխայի ծնողներից մեկը հայ չի: Ստացվում ա, որ հայ ծնողը երեխայի հետ գաղտնի հաղորդակցության լեզու ա ունենում: Մի տեսակ անդուր ա: Ինձ ավելի շատ սկսեց հուզել իմ ապագա երեխայի հոր հայերեն իմանալը, քան երեխայի:

  12. #102
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մի 19 տարեկան հայ աղջկա հետ եմ ծանոթացել, որին ակումբցիներից մի քանիսն էլ գիտեն: Խոսում է էնպես, ինչպես խոսում են Հայաստանում ծնված մեծացած մարդիկ, հետն էլ՝ Լոռու ակցենտով, ծնողները Վանաձորից են: Ու ես համոզված էի, որ ինքն էլ է Վանաձորից և նոր է հայտնվել Եվրոպաներում: Էն էլ պարզվեց՝ նա ԵՐԲԵՔ Հայաստանում չի ապրել, ծնվել-մեծացել է Հոլանդիայում: Ոչ ոք ոչ մի տարբերություն չի գտնի իր ու վանաձորցի ուրիշ երիտասարդների խոսքի միջև, կարող եմ գրազ գալ:
    Հետն էլ ընտիր գրում է: Համենայնդեպս ֆեյսբուքից կյանքում մտքովս չէր անցնի, որ ինքը Հայաստանում չի մեծացել:
    Ու ամբողջը՝ ծնողների շնորհիվ:
    Բա, հետո էլ ասում եք
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.03.2016, 13:11:

  13. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.10.2016), CactuSoul (24.03.2016), Cassiopeia (25.03.2016), Chuk (24.03.2016), Glen (02.04.2016), John (24.03.2016), Kita (03.04.2016), Smokie (24.06.2016), Աթեիստ (24.03.2016), Գաղթական (08.06.2016), Մանուլ (01.04.2016), Նաիրուհի (26.03.2016), Ուլուանա (25.03.2016), Ռուֆուս (24.03.2016)

  14. #103
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ մի 19 տարեկան հայ աղջկա հետ եմ ծանոթացել, որին ակումբցիներից մի քանիսն էլ գիտեն: Խոսում է էնպես, ինչպես խոսում են Հայաստանում ծնված մեծացած մարդիկ, հետն էլ՝ Լոռու ակցենտով, ծնողները Վանաձորից են: Ու ես համոզված էի, որ ինքն էլ է Վանաձորից և նոր է հայտնվել Եվրոպաներում: Էն էլ պարզվեց՝ նա ԵՐԲԵՔ Հայաստանում չի ապրել, ծնվել-մեծացել է Հոլանդիայում: Ոչ ոք ոչ մի տարբերություն չի գտնի իր ու վանաձորցի ուրիշ երիտասարդների խոսքի միջև, կարող եմ գրազ գալ:
    Հետն էլ ընտիր գրում է: Համենայնդեպս ֆեյսբուքից կյանքում մտքովս չէր անցնի, որ ինքը Հայաստանում չի մեծացել:
    Ու ամբողջը՝ ծնողների շնորհիվ:
    Բա, հետո էլ ասում եք
    Հա, էս թեմայում հենց իրա օրինակն էի անընդհատ բերում: Հայաստանի ջահելի ու իրա միակ տարբերությունն էն ա, որ ինքը ռոմանտիկ մտքերով ա լցված Հայաստանի հանդեպ: Նենց որ մարդու մտքին տեղ լինի

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.10.2016), Cassiopeia (25.03.2016), Աթեիստ (31.03.2016)

  16. #104
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայտնի լեզվաբանի հետ կապ ունեցո՞ղ մարդ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #105
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտնի լեզվաբանի հետ կապ ունեցո՞ղ մարդ ա:
    Հրաչի աղջիկն ա:

Էջ 7 15-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •