User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Արտերկրում մեծացող երեխաների հայերենի պահպանման հարցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ նոր էի եկել Գերմանիա, մի քանի տարի շարունակ մի հայ ընտանիքի էի այցելում: Ամուսինը հայ էր, կինը՝ իսպանացի, ու մի տղա ունեին, անունը՝ Արամ: Արամի մասին լիքը գրել եմ ժամանակին թե բլոգումս, թե Ակումբում: Հայրը գործի բերումով տանը քիչ էր լինում, ու ինձ կանչում էին, որ Արամի հետ հայերեն խոսեմ, որ լեզուն սովորի: Վեց ամսականից գիտեի Արամին ու շաբաթը մի քանի անգամ գնում էի մոտը՝ «խոսելու»: Իմ ճանաչած առաջին եռլեզու երեխան էր. երեք տարեկանում շատ լավ խոսում էր բոլոր երեք լեզուներով: Ու նենց հավես էր, որ ես իրեն «հայերեն տվողն» էի, դե չնայած հայրն ու հայ բարեկանրեն էլ կային կողքից: Իսկ սովորեցնելը էն էր, որ հետը խոսում էի տարբեր թեմաներով ու ամեն անգամ նոր բառապաշար օգտագործում: Նենց էր սովորում, լույսի արագությամբ:
    Իր հորեղբայրն էլ Բուլղարիայում էր ապրում. էնտեղ էլ էր «խառը» ընտանիք, ու երեխաներն էլ ահագին մեծ էին՝ միջին դպրոցական տարիքում: Երբեմն տեսնում էի էդ երեխաներին, երբ հյուր էին գալիս Բուլղարիայից: Երբ խոսում էին, ընդհանրապես չէիր զգա, որ Հայաստանում չեն ծնվել-մեծացել, լրիվ մաքուր հայերեն էր: Ու հետն էլ կարդում գրում էին, էն դեպքում, որ երբևէ հայկական դպրոց ոտք դրած չկային: Արամն էլ նույն ձևով էր մեծանում: Հետո ինքն էլ սկսեց դպրոց գնալ, հիմա ինը տարեկան է: Վերջերս հանդիպել էի հետները, հետս խոսելիս ոչ մի գերմաներեն բառ չէր օգտագործում, միայն հայերեն ու շատ սիրուն հայերեն: Էն դեպքում, որ նույնսիկ մաման չի հայ, այլ միայն պապան:

    Արամին գիտեի դեռ շատ վաղուց՝ մինչև Սոնյայի ծնվելը: Ու էդ ընտանիքը էնքան բնական դարձրեց ինձ համար էն միտքը, որ եռլեզվությունը լրիվ նորմալ է, երբ ամեն մեկն իր մայրենին է փոխանցում երեխային:
    Ու հիմա որ Սոնյային եմ նայում, էնքան է հիշեցնում Արամին՝ իր տարիքում: Էդ նույն եռանդը ու հաճույքը, որով կլանում է լեզուները: Որովհետև մենք էլ նույն հաճույքով իրեն ենք փոխանցում: Ամեն օր նոր բառեր եմ տալիս իրեն, ոչ թե հատուկ «սովորեցնելով», այլ մի քանի անգամ տարբեր նախադասությունների մեջ նույն բառն օգտագործելով, որ կոնտեքստից հասկանա իմաստը: Մեկ էլ տեսնում եմ, ինքն էլ սկսեց օգտագործել: Ու հետո հոմանիշների վրա եմ շատ աշխատում, որ նույն միտքը տարբեր բառերով ու արտահայտություններով կարողանա ձևակերպել, որ լեզվի համուհոտն էլ զգա:
    Չնայած «չհաջողված դեպքեր էլ» կան տեսադաշտումս, բայց ինձ դրական օրինակները էնքան ավելի բնական են թվում: Չէի էլ պատկերացնի, որ իմ դեպքում կարող է էդպես չլինել:

    Գրել-կարդալու հանդեպ հետաքրքրությունն էլ ինքնիրեն եկավ՝ մոտ կես տարի առաջ: Մենք տանը լիքը հայերեն գրքեր ունենք մանկական, որոնք ինքը ընտրում բերում է, կարդում եմ իր համար: Հետո սկսեց հարցնել, թե ոնց եմ կարդում, ինչու ինքը չի կարող կարդալ, ու էդպես սկսեցինք տառերը սովորել: Հիմա կարողանում է հեշտ բառերը կարդալ ու փորձում է գրել: Քանի որ զուգահեռաբար նաև գերմաներեն գրել-կարդալ է սովորում, իրեն լեզուների «համեմատությունը» շատ հետաքրքրիր է թվում: Ասենք ամեն անգամ տառերի մեջ գտնում է S-ն ու ասում՝ սա գերմաներեն «ս» է, իսկ հայերեն՝ «տ»: Նույնն էլ U-ի դեպքում. սա հայերեն «ս» է, իսկ գերմաներեն «ու»:
    Երկուսս էլ հաճույք ենք ստանում իր սովորելուց
    Մենք, կարծեմ, տարբեր բաներից ենք խոսում։ Եթե անցնենք անձնական դիտարկումներին, ապա միայն իմ անձնական դիտարկմամբ կարող եմ օրինակ բերել մոտ 150 երեխայի՝ արտերկրում ապրող, որոնք գրում–կարդում են հայերեն /շատ կամ քիչ սխալներով՝ հատկապես գրելը, իսկ ոմանց կարդալը նույնիսկ միանգամայն սահուն է/՝ հաճախելով շաբաթօրյա հայկական դպրոցներ, առանց մի բառ սխալվելու բեմից կարտասանեն Սասունցի Դավթի կարգի ծավալուն պոեմներ, ավելի շատ հայերեն երգ գիտեն, քան սովորական հայաստանցի երեխան։ ԲԱՅՑ... երբ լսում ես, էդ սահուն արտասանություններն ու ընթերցումները, չես կարող չնկատել, թե որքան սինթետիկ է նրանց հայերենի արտաբերումը, արտասանությունը, թեև անթերի տառակազմությամբ։ Երբ սովորական հայաստանյան լեզվով /նկատի ունեմ խոսքի արագությունն ու արտասանությունը/ հարց ես տալիս, հապաղում են, լսողությանը հարազատ չէ՝ միանգամից ընկալելու համար, պատասխաններն էլ ոչ ինքնաբուխ, այլ որոշակիորեն կառուցած–կազմած՝ հաճախ բառացի թարգմանաբար, ոչ բարդ նախադասություններ են, ու դա բնական է, հայերենը նրանց ՄԱՅՐԵՆԻՆ չէ։ Նրանք պարզապես գիտեն հայերեն։

    Ոչ ոք չի վիճում, որ արտեկրում, որոշակի ջանքերի դեպքում, կարելի է հասնել հայերենի այս կամ այն չափով տիրապետման՝ արտերկրի մակարդակով լավ, բայց այն, որ դա չի կարող դառնալ մայրենի /առաջին գրառմանս մեջ նշած հանգամանքների բացակայության պատճառով/, ակնհայտ փաստ է։
    Ի դեպ, փոքր տարիքում՝ մինչև 5-6 տարեկանը, նրանցից շատերը շատ լավ են խոսում հայերեն, անգամ համարյա չի տարբերվում հայաստանցոցուց, բայց հետո, երբ սկսում են ստանալ հիմնական կրթությունն այլ լեզվով, երբ հիմնական միջավայրը փոխվում է, ընկերները հայերեն չեն խոսում, իսկ իրենք ել ավելի քիչ են լինում հայախոս ծնողների կողքին օրվա ընթացքում, հայերենը սկսում է զիջել, ու զիջել զգալիորեն, անխուսափելիորեն։

    Եթե էդ նշածդ բազմաթիվ երեխաները /ոչ հատուկ բացառություններ/ իջնեին հայաստանյան սովորական բակ, և ոչ ոք չնկատեր, որ նրանք տեղացի չեն /խոսքի կազմությամբ/, և եթե ավելի մեծ տարիքում բնագրով, ասենք, Րաֆֆի կարդալը կամ քեզ պես հայերեն բլոգ գրելը, մտքերը գրավոր/բանավոր արտահայտելը ոչ մի դժվարություն/տարբերություն չներկայացներ, էդ դեպքում կլինեիր իրավացի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.11.2015, 05:09: Պատճառ: հեղինակի խնդրանքով

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Արտերկրում ապրող ակումբցիներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 31.08.2013, 19:54
  3. կամավորական աշխատանքներ արտերկրում
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 13.01.2011, 18:02
  4. Գրառումներ: 34
    Վերջինը: 21.09.2009, 18:06
  5. Հայերենի ենթալեզուները
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 03.08.2008, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •