Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
իսկ աշխարհի որ մի երկրում է ուրիշ ձև:
Ի դեպ էս կոնտեքստում ինձ բացարձակ չի հետաքրքրում թե որտեղ ոնց է: Իհարկե կան լիքը երկրներ, որոնց ես կուզեի ավելի նմանվել, թեկուզ հաշվի առնելով դատական ու իրավապահ մարմինների համեմատական ազատությունը, ու կան երկրներ, որոնց կուզեի հեչ չնմանվել, հաշվի առնելով այդ ազատության բացակայությունը: Բայց գլոբալ առումով կարևոր չի որտեղ ոնց է, ես ձգտում եմ էն երկրին, որտեղ պետք է լինի էդ ազատությունը, եթե նույնիսկ ուրիշ որևէ էդպիսի երկիր չկա: