Տրիբուն (11.10.2015)
Էս գործը երեք անգամ եմ կարդացել, որ հադկանամ, ու չէի ասի, թե դա ինձ նորմալ հաջողվել է
Գամ սկզբից։ Շատ հավես կարդացվող գործ ա, երազ-պատկերների իրար հաջորդելը հմուտ ա արած, անցումներն էնքան սահուն են, որ կարդացողից ջանք չի պահանջում։ Պատմելաոճն ընտիր ա, հումոր կա մեջը, դինամիկա։
Բայց ընդհանուր սյուժետային գիծը մի փոքր անհասկանալի ա։ Ալիքային ֆունկցիայի երկու՝ հաճախային ու ժամանակային նկարագրությունները՝ ԱԺ նախագահի ու վիշապի տեսքով, մի տեսակ իրարից կտրված են, համոզիչ չեն, «ֆիզիկան» մի տեսակ չի երևում/ընկալվում։ Չգիտեմ, կամ էլ ես մի բան չեմ հասկանում։
Ամեն դեպքում մրցույթի լավագույն գործերից ա ու իմ ֆավորիտներից։ Հեղինակին պիտի խնդրեմ շարունակել գրել, ու ինչան էլ ինչ-որ բաներ չեմ հասկացել, բայց ֆիզիկայի էսպիսի ինտերպրետացիան հետաքրքիր մտահղացում ա, էլի փորձիր։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
GriFFin (11.10.2015), Mr. Annoying (09.06.2016)
Ես ու կինս մեր երեխու արած էս կամ էն բանը հաճախ տարբեր կերպ ենք ընկալում, բացատրում։
Չէ, էննա ջան, ոչ տարբեր երկրներում ենք ապրել, ոչ էլ տարիքը բացարփակ կապ ունի։ Ընկալման, դիտանկյան, մոտեցումների տարբերություն ա։ Բայց չգիտեմ ինչու ինձ թվում ա, որ հետագայում, չգիտեմ թե երբ, դու եթե անգամ իմ կերպ չմտածես, կհասկանաս, թե ինչի եմ հատկապես էդպես պատկերացնում։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
enna (11.10.2015)
Գիտե՞ք ինչն ա ինձ զարմացնում, որ սկզբում եկել էի ակումբ, ոչ մեկը պաթոս ու սրտակեղեք զրույցները չէր խրախուսում:
Ես եկա ստեղ ու մի ուրիշ աշխարհ ընկա, զգացի, որ միշտ, որտեղ էլ լինես դու ինչ-ինչ մեծ-փոքր խնդիրներ կունենաս, վատ բաներ կտեսնես և այլն, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լացելու աստիճան վատ ա, ու որ պետք ա անտեսել մնացած լավ բաները: Ակումբը պաթոսին դեմ էր, սրտաճմլիկ, էժանագին զգացմունքներին էլ հետը, ինքը տալիս էր հնարավորություն տեսնելու, որ կյանքը մենակ ողբերգություն չի ու լիքը ուրիշ ասպեկտներ ունի, որ կարելի ա սեփական ուժերով գնալ Հայաստանից, բայց կարելի ա ստեղ էլ երջանիկ լինել:
Իսկ հիմա՞, մարդիկ դուրս են եկել պաթոսի հասարակությունից ու եկել են ակումբ, ու նույնը խրախուսվում ա ստեղ, ստեղ էլ ա նույն վիճակը, այսինքն ամեն տեղ ամեն ինչ շատ վատ ա, հույս չկա դուրս պրծնելու ու միակ ելքը բողոքն ա սիրտը հագստացնելու նպատակով:
Սենց նայում եմ ակումբը մենակ ինձ վրա չի, որ ազդել ա, ինքը ցանկացած դեռահասի վրա մեծ ազդեցություն ա թողնում ու ափսոսում եմ, որ հիմա ուրիշ սիրուն աշխարհի փոխարեն, նույն բլոգնյուզի մթնոլորտն ա:
Կներեք մի քիչ կոպիտ գրելուս համար, չդիմացա. պարզապես կարոտում եմ էն ակումբը, որ ինչքան էլ կոպիտ քլնգեր, ճիշտ ու տեղին էր քլնգում ու անիմաստ տեղը չէր շոյում:
Վերջին խմբագրող՝ enna: 11.10.2015, 10:44:
Տրիբուն (11.10.2015)
Էննա ջան, դու ինչ ես խոսում, ես ընդհանրապես չեմ հասկանում։
Ով ա անտեղի ու ճոռոմ պաթոսը խրախուսում, որտեղ ես էդպիսի բան տեսել։
Համ էլ, վերջապես քեզ ինչ, թե ուրիշի գրածներին ինչ են ասում։
Էս երեխեքը գոնե էնքան քաջություն են ունեցել, որ գրել ուղարկել են անծանոթ մարդկանց ու լսում են իրենց գրածների մասին ով ինչ ունի ասելու։
Դու քո գրածը ոնց ուղարկեցիր, էնպես հետ վերցրեցիր։ Հիմա եկել ասում ես, բա ես իրենց թա՞յն եմ, ես բա սե՞նց եմ գրում, կարող ա ես էս երկրից չեմ կամ էս տարիքի չեմ։
Էդքան էլ կոռեկտ չի պահվածքդ, մեղմ ասած։
Մի քիչ համեստ եղեք։
Իրոք, պաթոսը ոչ մեկը չի խրախուսել: Մի հատ բոբո ժյուրի կա, որոշ դեպքերում լավ էլ խիստ է արտահայտվել, թեկուզև անկեղծ է եղել: Բայց նույնիսկ նրանք, ովքեր աշխատել են նաև լավը տեսնել այն գործերի մեջ, որոնք այս անգամ այնքան էլ հաջող չեն ստացվել, նույնպես պաթոսը չեն խրախուսել:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Ստեղծագործությունը կարդալուց անմիջապես հետո գնացի ինտերնետում գտնելու հերոսին ու, ինչպես և սպասում էի, գտա։
Սա մի քիչ դժվարացնում ա կարծիք գրելը, որտև հնարավոր ա, որ հերոսը ստեղծագործողի ընտանիքի հետ կապված մարդ ա, ու վերջինիս համար սա նուրբ թեմա ա։
Ամեն դեպքում չմոռանամ նաև, որ սա մրցույթի թեմա ա ու իրավունք չունենք ավելորդ սենտիմենտալությամբ տարվելու։
Հեղինակ ջան, մի գլխավոր խնդիր. գրել պետք է էն թեմայով, որին լավ ծանոթ ես, ոչ թե մոտավոր պատկերացում ունես։ Երևի հենց սա ա հիմնական պատճառը, որ ստեղծագործության մեջ չի երևում պատերազմի իրական էությունը։ Չեն երևում կռվողների, էդ թվում հերոսի էությունները։ Պատերազմ, չի նշանակում որ մեր կողմից բոլորը կիրթ ու վայելուչ էին, իմաստուն աչքերով, իսկ հակառակորդը խայթում է օձի պես։ Հենց մենակ մի սենց նկարագրությունը բավական է, որ գործն անհամոզիչ լինի։
Ստեղծագործության մեջից հանում ենք այ սենց՝ անհամոզիչ նկարագրություններն ու մեզ մնում է միայն էն, ինչ կիմանայինք Վիքիպեդիան կարդալուց։
Գովելի է գրելու ցանկությունը, գովելի է շարադրել կարողանալը, բայց փորձիր գրել նրա մասին, ինչն ավելի լավ գիտես։ Օրինակ թե ոնց են ձեր դասարանի Քնարին սիրահարված բոլոր տղերքը ու ոնց էին պայքարում իրան հասնելու համար, իսկ ընթացքում ինչ զվարճալի բաներ էին լինում։ Սա քոնը չէ։ Գտիր քոնն ու գրիր։
Վերջին խմբագրող՝ Chuk: 11.10.2015, 17:10:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինձ ես մրցույթում շատ ա ուրախացնում, որ կարծես բոլորն էլ լավ են շարադրում, իսկ տխրեցնում ա, որ փորձում են շարադրել վեհ բաներ՝ հաճախ ընկնելով արհեստականության գիրկը։
Բանակը մեր երկրի համար կարևորագույն կառույց է, տղերքի ծառայելը՝ երկրի անվտանգության համար անհջաժեշտ։ Սա անվիճելի ա։ Բայց կա երկրորդ կողմը. ծնողներից շատերն են, որ հպարտություն չեն զգում զավակի ծառայելուց, տղերքից շատերն են, որ ուղղակի հարկադրաբար են ծառայում։ Սրան որ գումարում ենք օրինակ բջջայինի դարում նամակով տեղեկություն ստանալը, ու ստեղծագործությունն իմ համար համոզիչ չի դառնում։
Ես կուզեի էս գործում նաև խոսակցություններ տեսնել։ Օրինակ կուզեի լսել, թե Հակոբն ինչ է պատմում ծառին։ Պատմեր-պատմեր, ծառն էլ որպես պատասխան մի հատ խնձոր գցեր Հակոբի գլխին։ Կուզեի, որ մայրը հպարտ քայլեր գյուղի փողոցներում, իսկ հարևանուհի Սիրուշը Վարդուշին ասեր «հլը ստեղ, սաղ օրը տանը լացում ա ու անիծում պատերազմ հնարողին, իսկ մեր մոտ թատրոն ա խաղում»։ Կուզեի, որ առավել կենդանի, դինամիկ լիներ գործը։ Կուզեի ավելի համարձակ լիներ, ու ձեռի հետ պատմեր, թե Միսակը ոնց էր «սամավոլկա» փախել ու բռնվել, որ դրանից հետո էր, որ լուր չունեին։ Չգիտեմ, կուզեի ավելի համոզիչ լիներ։
Բայց դե չնկատել, որ ընթացքում հեղինակը լավ պատկերներ էլ է կառուցել, չեմ կարող։ Բայց պիտի խորհուրդ տամ, ուրիշ թեմաներ էլ փորձել։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սիրուն ու հուզիչ պատմություն է ստացվել:
Բայց համոզի՞չ է: Իմ համար՝ չէ:
Հայրենասիրությունը ամեն մեկը մի կերպ է պատկերացնում, իհարկե, բայց հայրենասիրության գագաթնակետը ռազմաճակատում զոհվել ուզելը չէ: Սա արդեն որերորդ պատմությունն է, որտեղ խոսվում է էն մասին, թե ինչ հաճույքով են կռվի գնացել, ծնողները, սիրելիները ինչ հաճույքով են ուղարկել:
Չէ, գիտեք, երբ հայրենիքին վտանգ է սպառնում, շատ-շատերն են վրդովված ոտքի կանգնում, բայց սիրով՝ սակավները: Դա ավելի շուտ ճարահատյալ քայլ է, ու գնում են «զոռով», իրանց հարազատները ավելի շատ ոչ թե հպարտություն են զգում, այլ ամենվարկյանական անհանգստություն: Շատերն են մտածում խուսափելու մասին: Բայց գնում են: Ու հերոսություն են անում, շատերը, համարելով որ իրանց արածն էշություն ա. ուղղակի պահն էդ ա թելադրում:
Այս դեպքում էլ կուզեի նորից խոսակցություններ տեսնել, նորից կուզեի ավելի դինամիկ լիներ գործը, կուզեի, որ «սովետական» ստանդարտներից դուրս լիներ: Ու կուզեմ, որ այս հեղինակն էլ իրեն փորձի ավելի առօրեական նյութերում, նրանում, ինչն ինքն իսկապես տեսել ու զգացել է, այլ ոչ նրանում, ինչն ինչ-որ մեկի պատմելով լսել Է: Չէ՞ որ գրելու շնորհք ունի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գիտե՞ս, մի քիչ շուտ է վերջին նամակ գրելու համար։ Դեռ պետք է գրել առաջինները։ Որովհետև ամեն ինչի ավարտը չի, որ տրամաբանական է, իսկ այ սկիզբը կարող է և տրամաբանական լիներ։ Գիտե՞ս, շատ սիրուն շարադրել ես էդ նամակը, բայց սիրունության հետևից ընկնելով կորցրել ես անմիջականությունը, որը նամակներում թերևս ամենակարևոր բանն է։ Փիլիսոփայական համեմատություների փոխարեն առօրեական մտածմունքները, սիրուն, բայց չօգտագործվող արտահայտությունների փոխարեն քո ամենօրյա խոսքը նամակդ կդարձնեին ավելի մարդամոտ, ավելի անկեղծ, ավելի անմիջական, ասելիքդ ավելի հեշտ կկպներ ընթերցողի սրտին։
Էսպես նկատվում է ջանքը ասելիքը ազդեցիկ ու տպավորիչ դարձնելու, բայց էդպիսին չի դառնում։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վարպետորեն էր գրված: Ապրումները լավն էին: Կարողանում ես մտնել հեղինակի կաշվի մեջ, զգալ իր զգացածը: Բայց որպես ուսուցանող գործ` լավը չի: Ինչ պիտի սովորացնի պատանուն այս ստեղծագործությունը? Երբեք ոչ մեկին չես ուզենա խորհուրդ տաս կարդա այս գործը, ինչ-որ բան վերցնի նրանից: Նման ստեղծագործությունները պիտի սովորացնեն շնչել, ապրել, արարել, հուսալ ու սպասել, ոչ թե կարդալուց հետո միայն վերանալու մասին մտածել: Էդ սենց թե նենց կա` անկախ մեր կամքից:10. Դարչնագույն
Հեղինակը լավ է գրում, շարունակիր, միայն թե ավելի դրական թեմաներով: Հանիր միջիդ գազանին![]()
Արհեստական էր գրված: Սկզբում սա եղավ, հետո նա եղավ, հետո սա պատահեց: Հերոսի դրական գծերը չտեսա: Առաջ կարգին, նորմալ, աշխատասեր, ընտանիքի տղա էր, հիմա դառավ էսպիսինը?1. Հանուն ինչի՞
Երևույթները իհարկե վատն են, դրանց մասին պետք է անընդհատ խոսել, տարբեր օրինակներ բերել, թե ինչպես են ընտանիքներ քանդվում նման վատ սովորություններից:
Մեկ էլ մի բան է ցույց տալիս այս գրվածքը, որ կրկնակի անգամ ավելի վատ է լինում, երբ սեփական սխալներիդ մեջ ուրիշներին ես մեղադրում: Էդ գիծը իրոք շատ բացասական բան է և շատերի մոտ այն կա: Պարտադիր չի լինես ալկոհոլիկ, կամ խաղամոլ: Կարող ես ապրել նորմալ, առաքինի կյանքով, բայց միևնույնն է քո ունեցած բոլոր անհաջողությունների մեջ գտնես մեղավորներ, որի մեջ ոչ մի անգամ դու չես լինի: Էս մի կետի առումով ուսուցողական բան կա գրվածքի մեջ:
Շարունակիր գրել, բայց իմ կարծիքով բավականին աշխատելու տեղ ունես:
Ուլուանա, Հայկօ, դուք ի՞նչ կասեք, որպես ժյուրիի անդամ
Նորից եմ հիշեցնում, որ կարծիք կարող է հայտնել ոչ միայն ժյուրին, այլև բոլոր ցանկացողները: Պասիվ մի եղեք:
Դրական է տրամադրում պատմության իրական լինելը, բայց ամեն դեպքում շարադրության է նման, որտեղ կարծես թե օգտագործվել են բառեր, որոնք հանձնարարված են եղել ուսուցչուհու կողմից: Լավ կլինի ստեղծագործեք Ձեր միջից:5. Ազատամարտը շարունակվում է
Առաջին անգամ, որ կարդացի, բացեցի տեսնեմ արդյոք չկա գրված ինտերնետում, չգտա, բայց տեսա, որ ինչ-որ մրցույթ է եղել, որտեղ հավանաբար այս գործն էլ է ընթերցվել: Ոնց հասկացա հիմնական միտքը զենքն ու գրիչն էին, որտեղ գրիչն էլ է որպես զենք համարվում:
Քիչ էր`խորը լարերին կպնելու համար:
GriFFin (15.10.2015)
Ապրես, հաջողված գործ է: Թեկուզ փոքր է, բայց ասելիք ունի: Զգում ես պատմության սկիզբը, ընթացքը, ավարտը: Ամեն ինչ իր տեղում էր: Հեղինակը բավականին լավ է գրում, խորհուրդ կտամ շարունակի ու ավելի ընդլայնի այս պատմությունը: Կարող է գեղեցիկ պատմվածք դառնալ:9. Թունել
Կար սեր, ուրախություն, տխրություն, մենակություն, դժբախտություն, անտարբերություն:
Կեցցես, ևս մեկ անգամ:
GriFFin (15.10.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ