Sambitbaba-ի խոսքերից
Կարիք չունես արջ լինելու, արջը գիտակից արարած չէ ու շարժվում է բնազդներով: Բայց նույնիսկ արջից էլ մենք կարող ենք սովորել: Որովհետև արջի միջոցով անգամ` Բնությունը, կամ Տիեզերքը, կամ Աբսոլյուտը կամ..., - քեզ խորհուրդներ է հուշում: Այս ասածս` քո երկրորդ հարցին էլ կարող է պատասխանել, այսինքն. անհնար է գտնվել բնությունից, ինչպես նաև թվարկածս մնացածից էլ, դուրս: Ուրիշ հարց, որ մեր գոռոզությունը փակել է մեր համարյա բոլոր զգայարանները և մենք համարյա ոչինչ ընկալել չենք կարողանում... Մենք մեն մասին այն կարծիքին ենք, որ հենց մենք ենք, որ կանք, ինքնաբավարար, ինքնուրույն էակներ, ում ոչինչ պետք չէ: Դա նույնն է, որ մի օր մտնես քո սենյակ, դուռ-լուսամուտ ամուր փակես այնպես, որ արտաքին աշխարհից ոչինչ չտեսնես ու չլսես, և այդ կերպ սկսես համարել, որ ամբողջ աշխարհը հենց քո սենյակն է: Այդպես էլ կարելի է, իհարկե, մեզ կամքի ազատությունը հենց նրա համար է տրված, որ վարվենք մեր կյանքի հետ նույնիսկ այդպես էլ: Բայց, հասկանում ես, քեզ ոչ ոք չի ասել, որ լրիվ փակ սենյակում մի օր վերջիվերջո թթվածին չի մնա և դու շնչահեղձ կլինես...
Հնարավոր է, որ այնքան էլ հասկանալի չեմ գրում այս ամենը, և որոշեցի մի հավելում էլ անել: Այս պահին թարգմանում եմ Ուոլշի "Զրույցի Աստծո հետ" գրքի երրորդ հատորը, և այնտեղից մի փոքրիկ հատված կտեղադրեմ քեզ համար, - միգուցէ կօգնի՞ ավելի պարզել հարցը...
"Ուոլշ. - Այս մոլորակի վրա մենք չորրորդ դասարանում չենք: Առաջինում ենք: Ճի՞շտ է:
Աստված. - Զավակս, դուք դեռ մանկապարտեզում էլ չեք: Դուք մանկամսուրում եք:
Ուոլշ. - Ուրիշ ի՞նչ ես կարող եմ համարել այդ խոսքերը, եթե ոչ վիրավորանք: Ինչու՞ է դա ինձ համար հնչում այնպես, ասես Դու նվաստացնում ես մարդկային ռասային:
Աստված. - Որովհետև "ես"-ը խորը սուզվել է գոյատևման մեջ նրա, ինչ դու չես հանդիսանում, և չը-գոյատևման մեջ նրա, ինչ դու հանդիսանում ես:
...
Մարդկանց մեծամասնությունը, եթե չի ցանկանում ընդունել նկատվածը, վիրավորանք է տեսնում այնտեղ, որտեղ ընդամենը դիտողություն է արտահայտված:
...
Քո ռասայի մեծ մասը չի ցանկանում ընդունել, որ դուք մանկապերտեզի համար դեռ չեք հասունացել:
...
Բայց հենց այդ չընդունելն է, որ ձեզ պահում է մանկամսուրի մակարդակի վրա:
Ձեր "ես"-ն այնքան խորն է ընկղմված նրա մեջ, ինչ դուք չեք հանդիսանում (բարձրզարգացածներ), որ դուք չեք հանդիսանում այն, ինչ կաք (զարգացողներ): Այսպիսով, դուք աշխատում եք ձեր դեմ, պայքարում եք ձեր հետ: Եվ, հետևաբար, շատ դանդաղ եք զարգանում:
Բարեշրջման ճանապարհով արագ առաջընթացը սկսվում է ճանաչելով և ընդունելով այն, ինչ կա, այլ ոչ թե այն, ինչ չկա:
Ուոլշ. - Եվ երբ ես, լսելով "այն, ինչ կամ", ինձ այլևս վիրավորված չզգամ, դրանով կիմանամ, որ ընդունե՞լ եմ "այն, ինչ կամ":
Աստված: - Հենց այդպես: Դու քեզ վիրավորված զգու՞մ ես, երբ Ես քեզ ասում եմ, որ երկնագույն աչքեր ունես:
Ահա թե ինչ կասեմ Ես քեզ. որքան ավելի վեհ է հասարակությունը կամ անձը, այնքան ավելի վեհ են նրա հաճույքները:
Այն, ինչ ձեր համար "հաճույք" է հանդիսանում, վկայում է ձեր զարգացման մակարդակի մասին:"
Բայց սա արդեն ուրիշ թեմա է: Ավելի լավ է, մտածիր այս մասին. "Եվ երբ ես, լսելով "այն, ինչ կամ", ինձ այլևս վիրավորված չզգամ, դրանով կիմանամ, որ ընդունե՞լ եմ "այն, ինչ կամ":"
Եթե դու ընդունում ես մի բան, դու կարող ես այն փոխել: Իսկ եթե չես ընդունել, ինչպե՞ս փոխես այն, ինչ չունես...
Բայց եթե դու մանկամսուրում քեզ ակադեմիկոս ես համարում, ուրեմն ձեռքիդ բռնել ես այն, ինչ քո իրականությունը չի, դու դրա մասին ոչինչ չգիտես և ինչ խոսք, որ այն փոխել անկարող ես:
Եվ դրա հետ միասին, ձեռքիցդ դեն ես նետել քո մանկամսուրում լինելու իրականությունը և այլևս անկարող ես այն նույնպես փոխել...
Էջանիշներ