User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Ագրեսիայի և ցինիզմի կապը

  1. #16
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մարի-Լույս-ի խոսքերից Նայել գրառումը
    Շաաատ նման եք, գուցե դրանիցա, որ չեք հասկանում միմյանց: Ի դեպ, պապիկդ բավականին հետաքրքիր անձնավորություն է, չի՞ գրանցվի ակումբում:
    շատ հնարավոր բան ես ասում, Մարի-Լույս; նմանություն ես չեմ տեսնում ու չէի էլ ուզենա տեսել; բայց հնարավոր է դա է պատճառը, որ պապսը իմ հանդեպ սկի ագրեսիվ չի; ասում ա սիրում եմ քեզ, ու հետն էլ մի հատ պուպուշ քֆուր ա տալիս;
    գրանցվել ու մասին իրան կասեմ; ինքը ընդանրապես ոչ մի տեղ գրանցված չի; որ ասեմ չես հավատա; նույնիսկ մեր տանը գրանցված չի, իսկ պասպորտը հին սովետականն ա; ասում ա ես չգիտեմ թե էս ինչ երկիր ա, ես սովետում եմ ապրում; դրա համար էլ ատում եմ ռուսներին, որ իմ պապիս զրկեցին իր երկրից;
    բայց կասեմ քո ասածի մասին; այսինքն կարող ա և կարդացել ա

  2. #17
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba,քո հետ զրույցը համար շարունակելու լիքը բաներ ունեմ հավաքած գլխումս; շատ հետաքրրիքր զրուցակից ես; ու լիքը սովորելու բան ունեմ քեզանից;
    մի քիչ թեթեվանամ տան գործերից նստեմ գրեմ քեզ էս թեմայում;

  3. #18
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը

    Թեթևացիր: Պապուդ էլ բարևներ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arazaz (06.10.2015), VisTolog (06.10.2015)

  5. #19
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Պապդ ճիշտ է ասում, սիրելիս, ի՞նչ բացատրեմ... Ու նաև շատ հասկանալի... Ընդ որում` շատ մեղմ...

    Թե՞ "ռեյտինգ" բառը բացատրեմ...
    չէէէէէ; ոչ թե բառը , այլ ոնց ա կարողացել մարդ գերի դառնալ իր վիրտուալ կերպարին; այ սա եմ ուզում հասկանամ ; միգուցէ դա հիվանդույթուն է՞;
    մարդը արդեն վախենում է ոչ միայն իր ռեալ կյանքից, այլ նաև վիրտուալ
    աբսուրդ է․ պապուս ասած;
    ինչի՞ մարդ չի կարողանում նորմալ ընդունի ռեալությունը ; պապս ասում ա, որ սա էլի փակ կյանքում գոյացած վախերից ա;
    այ սա էի ուզում որ բացատրես; ու ոնց որ թե համարյա թե բացատրել ես;

  6. #20
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեթևացիր: Պապուդ էլ բարևներ:
    պապսէլ քեզ ա բարևում ու ասում ա էրնեկ քեզ, որ իրան բարևում ես ; ես ասի կարող ա՞ վիրավորում ես թաքուն; ասեց չէ․ իրան ասա ինքը ինձ կհասկանա ․․․
    մոռացա ասեմ,որ ինչ որ նամակներ եմ ստանում որ ինձ տուգանում են,,, գիտես՞ ես երբևէ ոչ մի տուգանք կյանումս ստացած չկամ; անգամ նախօրդ խանութիս "վարիչս" ասում էր որ մարդու ձեռը չի գնում որ պրեմյատ կտրեմ․․․
    իսկ քեզ տուգանում են՞
    Վերջին խմբագրող՝ arazaz: 06.10.2015, 22:16:

  7. #21
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարիք չունես արջ լինելու, արջը գիտակից արարած չէ ու շարժվում է բնազդներով: Բայց նույնիսկ արջից էլ մենք կարող ենք սովորել: Որովհետև արջի միջոցով անգամ` Բնությունը, կամ Տիեզերքը, կամ Աբսոլյուտը կամ..., - քեզ խորհուրդներ է հուշում: Այս ասածս` քո երկրորդ հարցին էլ կարող է պատասխանել, այսինքն. անհնար է գտնվել բնությունից, ինչպես նաև թվարկածս մնացածից էլ, դուրս: Ուրիշ հարց, որ մեր գոռոզությունը փակել է մեր համարյա բոլոր զգայարանները և մենք համարյա ոչինչ ընկալել չենք կարողանում... Մենք մեն մասին այն կարծիքին ենք, որ հենց մենք ենք, որ կանք, ինքնաբավարար, ինքնուրույն էակներ, ում ոչինչ պետք չէ: Դա նույնն է, որ մի օր մտնես քո սենյակ, դուռ-լուսամուտ ամուր փակես այնպես, որ արտաքին աշխարհից ոչինչ չտեսնես ու չլսես, և այդ կերպ սկսես համարել, որ ամբողջ աշխարհը հենց քո սենյակն է: Այդպես էլ կարելի է, իհարկե, մեզ կամքի ազատությունը հենց նրա համար է տրված, որ վարվենք մեր կյանքի հետ նույնիսկ այդպես էլ: Բայց, հասկանում ես, քեզ ոչ ոք չի ասել, որ լրիվ փակ սենյակում մի օր վերջիվերջո թթվածին չի մնա և դու շնչահեղձ կլինես...

    Հնարավոր է, որ այնքան էլ հասկանալի չեմ գրում այս ամենը, և որոշեցի մի հավելում էլ անել: Այս պահին թարգմանում եմ Ուոլշի "Զրույցի Աստծո հետ" գրքի երրորդ հատորը, և այնտեղից մի փոքրիկ հատված կտեղադրեմ քեզ համար, - միգուցէ կօգնի՞ ավելի պարզել հարցը...

    "Ուոլշ. - Այս մոլորակի վրա մենք չորրորդ դասարանում չենք: Առաջինում ենք: Ճի՞շտ է:

    Աստված. - Զավակս, դուք դեռ մանկապարտեզում էլ չեք: Դուք մանկամսուրում եք:

    Ուոլշ. - Ուրիշ ի՞նչ ես կարող եմ համարել այդ խոսքերը, եթե ոչ վիրավորանք: Ինչու՞ է դա ինձ համար հնչում այնպես, ասես Դու նվաստացնում ես մարդկային ռասային:

    Աստված. - Որովհետև "ես"-ը խորը սուզվել է գոյատևման մեջ նրա, ինչ դու չես հանդիսանում, և չը-գոյատևման մեջ նրա, ինչ դու հանդիսանում ես:
    ...
    Մարդկանց մեծամասնությունը, եթե չի ցանկանում ընդունել նկատվածը, վիրավորանք է տեսնում այնտեղ, որտեղ ընդամենը դիտողություն է արտահայտված:
    ...
    Քո ռասայի մեծ մասը չի ցանկանում ընդունել, որ դուք մանկապերտեզի համար դեռ չեք հասունացել:
    ...
    Բայց հենց այդ չընդունելն է, որ ձեզ պահում է մանկամսուրի մակարդակի վրա:
    Ձեր "ես"-ն այնքան խորն է ընկղմված նրա մեջ, ինչ դուք չեք հանդիսանում (բարձրզարգացածներ), որ դուք չեք հանդիսանում այն, ինչ կաք (զարգացողներ): Այսպիսով, դուք աշխատում եք ձեր դեմ, պայքարում եք ձեր հետ: Եվ, հետևաբար, շատ դանդաղ եք զարգանում:
    Բարեշրջման ճանապարհով արագ առաջընթացը սկսվում է ճանաչելով և ընդունելով այն, ինչ կա, այլ ոչ թե այն, ինչ չկա:

    Ուոլշ. - Եվ երբ ես, լսելով "այն, ինչ կամ", ինձ այլևս վիրավորված չզգամ, դրանով կիմանամ, որ ընդունե՞լ եմ "այն, ինչ կամ":

    Աստված: - Հենց այդպես: Դու քեզ վիրավորված զգու՞մ ես, երբ Ես քեզ ասում եմ, որ երկնագույն աչքեր ունես:
    Ահա թե ինչ կասեմ Ես քեզ. որքան ավելի վեհ է հասարակությունը կամ անձը, այնքան ավելի վեհ են նրա հաճույքները:
    Այն, ինչ ձեր համար "հաճույք" է հանդիսանում, վկայում է ձեր զարգացման մակարդակի մասին:"

    Բայց սա արդեն ուրիշ թեմա է: Ավելի լավ է, մտածիր այս մասին. "Եվ երբ ես, լսելով "այն, ինչ կամ", ինձ այլևս վիրավորված չզգամ, դրանով կիմանամ, որ ընդունե՞լ եմ "այն, ինչ կամ":"

    Եթե դու ընդունում ես մի բան, դու կարող ես այն փոխել: Իսկ եթե չես ընդունել, ինչպե՞ս փոխես այն, ինչ չունես...
    Բայց եթե դու մանկամսուրում քեզ ակադեմիկոս ես համարում, ուրեմն ձեռքիդ բռնել ես այն, ինչ քո իրականությունը չի, դու դրա մասին ոչինչ չգիտես և ինչ խոսք, որ այն փոխել անկարող ես:
    Եվ դրա հետ միասին, ձեռքիցդ դեն ես նետել քո մանկամսուրում լինելու իրականությունը և այլևս անկարող ես այն նույնպես փոխել...
    գիտես․․․ կարդում եմ ու ամեն մի կարդալուց նոր իրականություն եմ տեսնում; փաստացի նույն ագրեսիան հենց նրա հետևանք է, որ մարդը չի հասկանում իր իրական արժեքը ու իրան շատ մեծ է կարծում; առանց հասկանալու որ փոքր լինելն էլ սարսափելի չի; պապս ասում է,որ ով որ չի համակերպվում , նրա քիթը միշտ փակ է լինում; չգիտեմ թե ինչ ա նշանակում, բայց ասեցի իրա ասածը քեզ փոխանցեմ․․․

  8. #22
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    չէէէէէ; ոչ թե բառը , այլ ոնց ա կարողացել մարդ գերի դառնալ իր վիրտուալ կերպարին; այ սա եմ ուզում հասկանամ ; միգուցէ դա հիվանդույթուն է՞;
    մարդը արդեն վախենում է ոչ միայն իր ռեալ կյանքից, այլ նաև վիրտուալ
    աբսուրդ է․ պապուս ասած;
    ինչի՞ մարդ չի կարողանում նորմալ ընդունի ռեալությունը ; պապս ասում ա, որ սա էլի փակ կյանքում գոյացած վախերից ա;
    այ սա էի ուզում որ բացատրես; ու ոնց որ թե համարյա թե բացատրել ես;
    Ուրեմն սրանից պրծանք: Անցնենք առաջ:
    Չէ, հետ վերադառնանք:
    Վերևում ինչ-որ գրել էիր ինձանից սովորելու մասին... Խնդրում եմ, նման բան չանես: Ես քեզ համար, ու ոչ ոգու համար էլ, ուսուցիչ չեմ: Ես նույնիսկ պապդ էլ չեմ: Ուղղակի էս պահին մեր կյանքն այնպես է դասավորվել, որ դու հարցնում ես, ես` պատասխանում եմ: Եվ որքան կտևի մեր համբերությունը, ոչ ոգու հայտնի չէ, ճի՞շտ է: Ես պատրաստ եմ պատասխանել քո յուրաքանչյուր հարցին, իհարկե, գիտեցածիս սահմաններում և առանց կեղծելու: Բայց դու մի սովորիր: Գնա ու կյանքդ ինքդ դասավորիր: Կյանքում ուրիշներից ինչ-որ բան սպասողներն իրենց ողջ կյանքում ինչ-որ բանի պակաս են ունենում: Որովհետև միշտ սպասում են, որ ինչ-որ մեկն իրենց ինչ-որ բան կտա, իսկ իրենք մատը մատին չեն խփում: Բայց ոչ ոք ոչ ոգու ոչինչ չի տալիս:
    Սա գիտելիքներին էլ է վերաբերվում: Կարծում եմ, պապդ համաձայն է ինձ հետ:

    Հիմա կարելի է առաջ էլ անցնել:

    Հ.Գ. Հենա` նորից մոռանում էի... Ասածդ "ռեալության" մասին մի բան ասեմ:
    ինչի՞ մարդ չի կարողանում նորմալ ընդունի ռեալությունը
    Մարդ չի կարողանում նորմալ ընդունել իրականությունը, որովհետև այն, ինչ նա իրականություն է համարում, իրականության հետ ոչ մի կապ չունի: Դա մարդու էգոյի խաղերն է: Իսկ մարդն` իր էգոն չի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. #23
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    պապսէլ քեզ ա բարևում ու ասում ա էրնեկ քեզ, որ իրան բարևում ես ; ես ասի կարող ա՞ վիրավորում ես թաքուն; ասեց չէ․ իրան ասա ինքը ինձ կհասկանա ․․․
    Պապիդ ասա` հասկացա: Ազնվորեն ասած` պապիդ սիրեցի...

    մոռացա ասեմ,որ ինչ որ նամակներ եմ ստանում որ ինձ տուգանում են,,, գիտես՞ ես երբևէ ոչ մի տուգանք կյանումս ստացած չկամ; անգամ նախօրդ խանութիս "վարիչս" ասում էր որ մարդու ձեռը չի գնում որ պրեմյատ կտրեմ․․․
    իսկ քեզ տուգանում են՞
    Էստեղ խիստ է, Արազ ջան... Մոդեռ պապիները խիստ հետևում են կարգուկանոնին: Ես էլ, Ակումբ մտնելուս հենց առաջին վայրկյանին, մի հատ խորը շնչեցի, ու չէի հասցրել արտաշնչել` անմիջապես տուգանվեցի... Հետո մի երկու հատ էլ են եղել, բայց դրանք ավելի շատ ինչ-որ զգուշացումներ են եղել, իմ տգիտության պատճառով... Դե, հետո էլ աշխատում եմ խելոք մնալ...

    Ոչի՞նչ, որ քեզ Արազ ասացի... Ինձ էդպես ավելի դուրեկան է, կներես...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. #24
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    գիտես․․․ կարդում եմ ու ամեն մի կարդալուց նոր իրականություն եմ տեսնում;
    Որովհետև իրականում լիքը իրականություններ կան...
    Էն հեքիաթը գիտես չէ՞, որ ասում է. աջ գնաս, էս կլինի, ձախ գնաս, էն կլինի, ուղիղ գնաս` մի այլ բան կլինի: Տես, չի ասում, որ դրանցից մեկն է ճշմարտություն-իրականությունը, - ասում է, որ բոլորն էլ իրականություն է: Եվ դրանցից որ մեկն էլ ընտրես, հենց այդպես էլ ամեն ինչ տեղի է ունենում: Համաձա՞յն ես, որ իրականությունը մեկը չէ...
    Էնպես որ, որ մի ճանապարհն էլ ընտրես` իրականություն ես ընտրում:

    Բայց այստեղ ամենահետաքրքիրն է: Կամ` ամենացավալին...

    Տես, ոչ ոք քեզ չի ասում, որ դու պետք է ընդամենը մեկ ճանապարհ ընտրես: Բայց դու, չգիտես ինչու, ընտրում ես մեկը միայն: Եվ տիրապետում ես մեկ իրականության ընդամենը:
    Իսկ որևէ մեկն ասե՞լ էր քեզ, որ բոլոր ճանապարհներն ընտրել չես կարող: Ինչու՞ բոլորն էլ չընտրեցիր... Միգուցե միանգամից կտիրապետեիր բոլոր իրականությունների՞ն...

    փաստացի նույն ագրեսիան հենց նրա հետևանք է, որ մարդը չի հասկանում իր իրական արժեքը ու իրան շատ մեծ է կարծում; առանց հասկանալու որ փոքր լինելն էլ սարսափելի չի; պապս ասում է,որ ով որ չի համակերպվում , նրա քիթը միշտ փակ է լինում; չգիտեմ թե ինչ ա նշանակում, բայց ասեցի իրա ասածը քեզ փոխանցեմ․․․
    Պապուդ ասածը ես կհասկանայի այս կերպ.
    Հոտառությունն էլ` լսողության պես մի բան է: Ինչպես մարդը լսում է միայն որոշակի հաճախականությունների սահմաններում, նույն կերպ էլ, հավանաբար, հոտառության որոշակի սահմանափակություններ էլ ունի: Եվ.
    ինչպես չես կարողանա քո հնարավորությունների սահմաններից դուրս ձայն լսել, այնպես էլ հոտ առնել չես կարողանա:

    Եթե չես հավատում քո եթերային մարմնի գոյությանը, ինչպե՞ս կարող ես նրան հարցնել իր տեսած աշխարհների մասին...

    Պապուդ հետ լրիվ համաձայն եմ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #25
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Պապիդ ասա` հասկացա: Ազնվորեն ասած` պապիդ սիրեցի...

    Էստեղ խիստ է, Արազ ջան... Մոդեռ պապիները խիստ հետևում են կարգուկանոնին: Ես էլ, Ակումբ մտնելուս հենց առաջին վայրկյանին, մի հատ խորը շնչեցի, ու չէի հասցրել արտաշնչել` անմիջապես տուգանվեցի... Հետո մի երկու հատ էլ են եղել, բայց դրանք ավելի շատ ինչ-որ զգուշացումներ են եղել, իմ տգիտության պատճառով... Դե, հետո էլ աշխատում եմ խելոք մնալ...

    Ոչի՞նչ, որ քեզ Արազ ասացի... Ինձ էդպես ավելի դուրեկան է, կներես...
    Sambitbaba ջան , ոնց ուզում ես ասա; Պապս ասում ա, որ կարևորը ոչ թե ամանն ա, այլ ամանումը; հիմա ամանն էլ ընտրիօր քո ճաշակով ու ցանկությամբ;

    խստության համար հարցս ծագեց, որովհետև ես էնքան էլ ծանոթ չեմ այստեղի և այլ հայկական հավաքույթների հիերարխիկ կառուցվածքին;
    կարող է՞, այստեղ գործում է "մարդ կա մարդ ա, մարդ էլ կա չէ" օլիգարխիկ կանոնակարգը;
    ինձ քֆուրի համար ասեցին - տուգանք ; իսկ Չուկ անունով մարդը ահա թե ինչ է գրել

    Էս բոզի տղերքի վերարտադրությունը պետք ա մերժել, պետք ա սիկտիր անել սրանց: Ժող, հերիք ա: Ի՞նչ սահմանադրական բարեփոխում: Սրանք մեզ կզցնելու ու իրանց հարստությունը մեծացնելու ծրագիր են անում:
    ես չեմ բողոքում; սա նորմալ է, եթե տարբեր կարգի մարդիկ կան;
    օրինակ մեր խանութում մեր խանութի վարիչը ինձ երրորդ օրը ասաց, որ մտքովտ անգամ չանցի, որ ես ու դու մեկ ենք; ինչ որ ես կարամ անեմ, դա հեչ չի նշանակում որ դու էլ կարաս անես; նորմալ է, ու ես իրա արածները աշխատում եմ չանեմ; հարցը էն է, թե այստեղ ով՞ ով է; ես որ հասարակ ինչ որ մեկն եմ, կարող ա անգամ ցածրակարգ մեկը, դա պարզ է; բայց ովքեր՞ են այստեղ խանութի վարիչները; Դա է հարցը;
    մի երկու հոգի արդեն տեսել եմ, որ կարող են ուրիշներին, օրինակ քեզ քֆրտեն, բայց լրիվ ցանկը այդ վարիչների չգիտեմ, ու դրա պատճառով թյուրիմացյան մեջ եմ ընկնում; դա էի հարցնում, որ եթե գիտես իրանց, ապա կխնդեի ինձ էլ ասես․

  12. #26
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև իրականում լիքը իրականություններ կան...
    հա․․․․․․ հասկանում եմ․․․
    հասկացա էնպես, որ էս իրականությունների շատ լինելն է նաև, որ առաջանում է ագրեսիա և ցինիզմ;
    մարդիկ չեն հարգում ուրիշի իրականությունը ու փորձում են ջնջխել դիմացինին ոնց որ կարան;

  13. #27
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն սրանից պրծանք: Անցնենք առաջ:
    Չէ, հետ վերադառնանք:
    Վերևում ինչ-որ գրել էիր ինձանից սովորելու մասին... Խնդրում եմ, նման բան չանես: Ես քեզ համար, ու ոչ ոգու համար էլ, ուսուցիչ չեմ: Ես նույնիսկ պապդ էլ չեմ: Ուղղակի էս պահին մեր կյանքն այնպես է դասավորվել, որ դու հարցնում ես, ես` պատասխանում եմ: Եվ որքան կտևի մեր համբերությունը, ոչ ոգու հայտնի չէ, ճի՞շտ է: Ես պատրաստ եմ պատասխանել քո յուրաքանչյուր հարցին, իհարկե, գիտեցածիս սահմաններում և առանց կեղծելու: Բայց դու մի սովորիր: Գնա ու կյանքդ ինքդ դասավորիր: Կյանքում ուրիշներից ինչ-որ բան սպասողներն իրենց ողջ կյանքում ինչ-որ բանի պակաս են ունենում: Որովհետև միշտ սպասում են, որ ինչ-որ մեկն իրենց ինչ-որ բան կտա, իսկ իրենք մատը մատին չեն խփում: Բայց ոչ ոք ոչ ոգու ոչինչ չի տալիս:
    Սա գիտելիքներին էլ է վերաբերվում: Կարծում եմ, պապդ համաձայն է ինձ հետ:
    պապս ասում է, որ մի քիչ ծայրահեղացնում ես

  14. #28
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Գրառումներ
    73
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba եկա քեզ ամեն դեպքում հաջող անեմ; չգիտեմ ոնց կվերջանա էս ամենը; ՛լրիվ դավադիտ եղած եմ իմ ընտանիքից էլ, խանութից էլ, կյանքիցս էլ․․․
    լավ մնա

  15. #29
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    Sambitbaba ջան , ոնց ուզում ես ասա; Պապս ասում ա, որ կարևորը ոչ թե ամանն ա, այլ ամանումը; հիմա ամանն էլ ընտրիօր քո ճաշակով ու ցանկությամբ;

    խստության համար հարցս ծագեց, որովհետև ես էնքան էլ ծանոթ չեմ այստեղի և այլ հայկական հավաքույթների հիերարխիկ կառուցվածքին;
    կարող է՞, այստեղ գործում է "մարդ կա մարդ ա, մարդ էլ կա չէ" օլիգարխիկ կանոնակարգը;
    ինձ քֆուրի համար ասեցին - տուգանք ; իսկ Չուկ անունով մարդը ահա թե ինչ է գրել

    ես չեմ բողոքում; սա նորմալ է, եթե տարբեր կարգի մարդիկ կան;
    օրինակ մեր խանութում մեր խանութի վարիչը ինձ երրորդ օրը ասաց, որ մտքովտ անգամ չանցի, որ ես ու դու մեկ ենք; ինչ որ ես կարամ անեմ, դա հեչ չի նշանակում որ դու էլ կարաս անես; նորմալ է, ու ես իրա արածները աշխատում եմ չանեմ; հարցը էն է, թե այստեղ ով՞ ով է; ես որ հասարակ ինչ որ մեկն եմ, կարող ա անգամ ցածրակարգ մեկը, դա պարզ է; բայց ովքեր՞ են այստեղ խանութի վարիչները; Դա է հարցը;
    մի երկու հոգի արդեն տեսել եմ, որ կարող են ուրիշներին, օրինակ քեզ քֆրտեն, բայց լրիվ ցանկը այդ վարիչների չգիտեմ, ու դրա պատճառով թյուրիմացյան մեջ եմ ընկնում; դա էի հարցնում, որ
    Դե, ամեն ինչ էլ կարելի է պատճառաբանել և արդարացնել, առավել ևս, որ այդ անողը դու ես: Ես Չուկ անունով մարդուն նկատի չունեմ` մենք բոլորս ենք այդպիսին: Բայց դրա հետ միասին գոյություն ունի նաև այսպես կոչված իմիջ, որը թույլ է տալիս նույն վարքը մեկի մոտ համարել հումոր կամ սրամտություն, իսկ մեկ ուրիշի մոտ` լպիրշություն: Դրա համար, օրինաակ, Ակումբի արդար դատավոր Շինը նույն բանի համար ինձ ամոթով տվեց, իսկ դիմացինիս շոյեց ու փայփայեց:

    Մյուս պատճառը` քաղքենիություն կոչվող հիվանդությունն է: Այս դեպքում ուզածդ արտահայտությունը կարող ես ասել որևէ օտար լեզվով: Օրինակ, ֆաք, յիբիոմատ և այլն: Դա գովելի է: Դրանով դու ցույց ես տալի թե քո խելքը, թե քո կրթվածուոթյունը, և թե քո` ժամանակի հետ քայլելը, և դրա համար կարող ես նույնիսկ մի քանի դրական վարկանիշ էլ ստանալ: Բայց հանկարծ մայրենի լեզվով չասես, դա արդեն հայհոյանք է ու շատ հնարավոր է, որ տուգանվես:

    Բայց հարուստ մայրենի լեզուն էլ իր հնարավորություններն ունի: Եթե համարում ես, որ իմիջդ կորում է, երբ խոսելիս մի երկու սեռական օրգան չես հիշում, կարող ես հարկ եղած պահին դրանց անունները փոխել ցանկացած մրգով ու բանջարեղենով: Հեչի պես ուտվում է, նույնիսկ կարող ես գովասանքի արժանանալ: Ես էլ մի անգամ փորձեցի` լավ էլ անցավ:

    Հա, մի տարբերակ էլ կա: Խորամանկ եղիր: Համ էլ պետք է համապատասխան գրականություն կարդաս: Սպասում ես հարմար պահի ու ցանկացածդ արտահայտում ցիտատներով: Տեսա՞ր էն նոր երեխեքից մեկը ոնց արեց. համարյա օրգազմի հասնող հաճույքով շպպացրեց մեջբերումը հանճարեղ ստեղծագործությունից... Մեկը մի բան ասե՞ց...
    Խելոք եղիր ու վերջ, հասկացա՞ր...

    եթե գիտես իրանց, ապա կխնդեի ինձ էլ ասես․
    Չէ, չգիտեմ... Հետո... Մի՞թե պապդ չի ասել, որ ուրիշի գրպանի փողերը հաշվելը գեղեցիկ բան չէ:

    Ես մի բան գիտեմ. ամեն ոք պատասխանատու է իր արածի համար: Եվ առաջին հերթին հենց իր առջև: Եթե դու ձեռքդ դնում ես սրտիդ ու ներում ես քեզ քո արածը, ուրեմն ամեն ինչ լավ է: Հենց այդպես էլ վարվիր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. #30
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում arazaz-ի խոսքերից Նայել գրառումը
    մարդիկ չեն հարգում ուրիշի իրականությունը ու փորձում են ջնջխել դիմացինին ոնց որ կարան;
    Մարդիկ չեն հարգում իրենց սեփական ուրիշ իրականությունն էլ: Եվ այդ պատճառով չեն հասկանում, որ ներկա իրականության մեջ իրենց վարքի համաձայն, իրենց "ուրիշ" իրականության մեջ մեկ ուրիշը հենց իրենց է ջնջխելու:
    Յուրաքանչյուր մտահղացում մեկ իրականության մեջ` հնարավորություն ունի տարածվել նաև այլ իրականություններում էլ, որովհետև մտքի համար սահմաններ գոյություն չունեն: Բայց ամեն այլ իրականության մեջ դերաբաշխումը կարող է այլ կերպ լինել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 5
    Վերջինը: 01.04.2013, 15:24
  2. Մեր խոսակցականի կապը թուրքերենի հետ
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 01.05.2011, 19:14
  3. Upload/Download կապը
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 20
    Վերջինը: 13.01.2010, 11:51
  4. Հանճարեղության ու պարզության կապը
    Հեղինակ՝ hippy w.s, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.12.2007, 00:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •