Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Դե պատմի, թե ինչ որ, ու կոնկրետ ինչը լավ չէր։

Ու, ամենակարևորը, մատուցողի ռեակցիան ։)
Ֆիստաշկա էր: Հավանաբար տուփում վերջին մնացածը, ավելի փշրվածներն էին, աղի հատիկ-փշուրները վրան:

Տալուց ոչինչ չպահանջեց: Ընդամենը ասեց «Խնդրում եմ սա վերցրեք, որովհետև շատ աղի ու լավը չի: Ու Ձեր ղեկավարությանն էլ զգուշացրեք, որ վատն է»: Ոչ փոխել առաջարկեց, ոչ էլ ասեց, թե չի վճարելու:

Քիչ հետո մատուցողը վերադարձավ, ասեց ու ղեկավարությանը զգուշացրել է, որ համաձայնվել են, ու որ հաշվից հանել է: Եվս քիչ անց նոր ամանով թարմ ֆիստաշկա բերեց, ասեց «փորձեք, եթե հավանեք ու ուզեք, թող մնա, թե չէ՝ հետ կտանեմ»:


Արտ, իհարկե կասես, որ «Ահա՜, տեսնում եք, թե մատուցողն ու հաստատության ղեկավարությունն իրանց ինչ լավ են պահել»: Իսկապես լավ են պահել: Բայց քո պատմած դեպքից տարբերվում էր ոչ միայն մատուցողի ու ղեկավարության վերաբերմունքը, այլև հարց բարձրացնողի՝ Գալաթեայի վերաբերմունքը: