Արա Աթեիստ… կարայի՞ր ուտեիր էդ թավա-քյաբաբը… հլա ճիշտն ասա…
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դե Աթեիստը մի տեսակ հերոսության պես էր նկարագել![]()
Ֆսյո… Ընկ. Ուլուբաբյանն ասաց որ ամեն ինչ օքեյ ա…
…կարա՞մ հիմա ես իմ ծիըիկի պատմությունը պատմեմ…
Ուրեմն ես քեզ հզար տոկոս գառանտիա եմ տալիս, ու չհավատացողների հետ էլ գռազ եմ գալիս, որ էտ օբյեկտում չգիտեն Աթեիստի ասած քյաբաբի, թավա քյաբաբի ու կոտլետի տարբերությունը: Իրանց մոտ էսքան ժամանակ ա մարդիկ մտնում են, ասում են քյաբաբ, իրանց դեմ են տալիս էն, ինչը իրանք համարում են քյաբաբ, մարդիկ ուտում են, փողը տալիս են ու գնում են:
Ու մեկ էլ մի օր գալիս ա մեկը, ու սկսում ա լեկցիա կարդալ քյաբաբի ու կոտլետի միջև առկա բաղդրա-համա-պաքսիմատային տարբերությունների մասին: Իրանք էլ ուզում են մի ձևի յազվա տուրիստի տակից դուրս գան, քանի որ էտ տուրիստը իրանց ոչ մի բան, դրանից իրանց ունեցած քյաբաբը տուրիստի ուզած քյաբաբից չի դառնալու, էտ քյաբաբն ամեն օր ուտողներն էլ չեն լուսավորվելու ու չեն սկսելու նոր որակի քյաբաբ պահանջել:
Ասածս ինչ ա, Գալոն ճիշտ ա, էտ պահանջները պահեք ուրիշ տեղերի համար: Ձեր ոչ մի բողոքը բացարձակ ոչ մի դրական ազդեցություն չի ունենալու էտ օբյեկտի սպասարկման որակի ու ապագայի վրա:
Պրոգրես կարա լինի, եթե Աթեիստի պես մարդիկ պարբերաբար, ամեն օր, օրը մի քանի անգամ մտնեն ու հետ ուղարկեն սխալված ապրանքը։
Բայց էդտեղ մտնելու են մարդիկ, ում մրգին չի սոված ժամանակ դեմներն ինչ են դնում։ Մնացածը հատուկենտ, անհրաժեշտության բերումով մտածներ են, որ հետ չեն ուղարկի, որտև գիտեին ուր են մտնում։ Ու բուդկին դաստիարակելն իրանց օրակարգը չեն համարում, որտև հաջորդ անգամ էլի քաղաքակիրթ տեղում են ուտելու, որտեղ ոչ թե քյաբաբը քյաբաբ ա, այլ քյաբաբ ամենայն հավանականությամբ չկա մենյուում։
ուրեմն ամեն ինչ նորմալ ա… ոնց հասկանում եմ տենց տեղերը բավականին շատ են որ իմաստ չունի միջամտելը կամ բողոքելը…
էս էլ քյաբաբի դեֆինիշընը…
https://en.wikipedia.org/wiki/Kebab
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այսինքն որ ասում եմ որ սա քյաբաբ չի, քյաբաբի տեքստ տված կոտլետ ա, էդ արդեն դառնում ա լեկցիա՞։
Իրանց չեն ասում չէէէէ, մեր քյաբաբն էս ա, ասում են մոռացել էինք զգուշացնել, որ սովորական քյաբաբի փոխարեն տալիս ենք թավա քյաբաբ։ Իրանք էլ շատ լավ գիտեն, որ դա սովորական քյաբաբ չի։ Բայց ՄՈՌԱՑԵԼ ԷԻՆ ԶԳՈւԸՇԱՑՆԵԼ, դրա համար առաջարկում էին էդ ուտել։
Արդեն չեմ հիշում թե որերորդ անգամ եմ սա գրում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Chuk (30.09.2015), Mephistopheles (29.09.2015), Գալաթեա (29.09.2015), Ձայնալար (30.09.2015), Տրիբուն (29.09.2015)
Էսօր Արցախի փողոցի վրա սովածացա։
Որպես մոտակա սննդի կետ առաջարկեցին կայարանի դեմի Կարասը։ Մտա, կողքերս նայեցի, սաղ էն աթոռներից ա, որ վռոդի վրեն նստած ես, բայց մարմնիդ դիրքը ավելի շատ կանգնածի ա։
Էն որ պտի ոտքիդ թաթերի վրա բարձրանաս, որ քամակը հասնի աթոռին։
Այսինքն համարվում ա նստելու տեղ (մենյուում ասենք չախոբիլի ու սպագետտի կա), բայց ուտելու ես ոտի վրա կանգնած։
Ես ոտի վրա կանգնած չեմ ուզում (ինստիտուտում ինչքան կերա հերիք ա)։
Քշել եմ մինչև Տիգրան Մեծ - Նար Դոս Խաչմերուկ (նախկինում Մեշոկ պապիի խաչմերուկ), ու թեքվել աջ։
Մայթի վրա մի հատ Բիստրո տեսա գրած, ասի մտնեմ։
Էս սկի բուդկա չէր, մինիգառաժ էր։ Աշխատողը՝ մի տարիքով կին, որի դեմը շարած էին արդեն պատրաստի շաուրմայով բրդուճները։
Քյաբաբ սկի չուներ էլ, բայց նրբերշիկով ձվածեղ խոստացավ տալ։
Մինչև սպասում էի, գնաց, սաղ առավ (ձու, նրբերշիկ, հաց), էկավ, սարքեց, իրա կողմից կողքից դրել էր պոմիդոր, բիբար (հիմիկվանից ասեմ, ԱՀԱՎՈՐ ԶԶՎՈւՄ ԵՄ կանաչ բիբարի հոտից)։ Խնդրեցի դրանք վրից հանել, ու տալ մենակ էն ինչ ուզել եմ։ Դա էլ արագ արեց, տվեց։ Քանի որ սաղ նոր էր առել, (իմ պատվին ։) ), հացը թարմ էր (էս սկի ամեն ռեստորանում չի լինում, դրա համար եմ հատուկ նշում), սարքածն էլ շատ համով։ Էդ ընթացքում թաղի ալկաշներն էկան, նստեցին կողքի սեղանին, տեսան ինչ եմ ուտում, իրանք էլ նույնից ուզեցին, ու սկսեցին արաղի հետ ձվածեղ ուտել ։)
Արդյունք՝ 4 ձվից, նրբերշիկով ու կանաչիով համեղ ձվածեղ ու իհարկե թեյ - ընդամենը կլոր 1000դր։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 29.09.2015, 22:36:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Cassiopeia (29.09.2015), John (30.09.2015), Նաիրուհի (06.10.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ