Մեֆի առաջարկով ես էլ իմ «հավասարակշռված» կարծիքը գրեմ

։
Համաձայն եմ Այվիի հետ. մարդը փող ա վճարում, պիտի ստանա էն, ինչ պատվիրել ա, ու եթե իր պատվիրածից տարբեր բան են բերել, իր իրավունքն ա դրա համար չվճարելը. եթե ինչ–որ մեկը պիտի տուժի դրանից, ապա դա հաստատ պատվիրատուն չպիտի լինի։ Ուրիշ բան, եթե Մեֆի ասած՝ համաձայնության գան, փոխզիջման գնան, էդ, իհարկե, լավ կլինի, բայց եթե համաձայնության չեն գալիս, ուրեմն դա մատուցողի խնդիրն ա, կամ գուցե ավելի վերևների, էդ արդեն իրանք իրանց մեջ թող որոշեն, թե ում վրա պիտի մնա։ Հետո էդ ներողություն խնդրելու պահն էլ ա կարևոր. եթե տեսնում ես՝ մարդը գոնե ընդունում ա իր սխալը, վատ ա զգում ու ներողություն ա խնդրում, ավելի մեծ ա հավանականությունը, որ պատվիրատուն էլ կարող ա փափկի ու փորձի փոխզիջման գնալ, բայց երբ որ տեսնում ես՝ մարդը չորով իրա էշն ա քշում ու հեչ էլ իրան մեղավոր չի զգում, բնական ա, որ պատվիրատուի մեջ ցանկություն կառաջանա մինչև վերջ իրանը պնդելու, հատկապես որ ինքն արդարացի ա։ Իհարկե, պատվիրատուի բողոքելու տոնն ու ձևն էլ պակաս էական չի։ Օրինակ, եթե միանգամից հարձակողական ու մեղադրական տոնով բողոքի, բնական ա, որ հատկապես իր մեղքն ընդունելու ու դրա համար պատասխանատվություն կրելու ոչ սովոր սպասարկողը հակված չի լինի բավարարել պատվիրատուի պահանջը։
Այվին լավ ասեց, որ դա նաև կարևոր ա ոչ կոմպետենտ սպասարկողներին դաստիարակելու հարցում։ Եթե բոլորն իրանց զիջեն ու, այսպես ասած, ներեն իրանց սխալները, չեն էլ մտածի՝ ավելի ուշադիր ու պատասխանատու դառնալու մասին։ Չի բացառվում, որ հենց տենց ամեն ինչ ներող պատվիրատուների առատության հետևանքով են բոլոր սպասարկողները Հայաստանում տենց անպատասխանատու ու հակված իրանց սխալները պատվիրատուի վրա բարդելու։
Ի դեպ, մի օրինակ էլ ես բերեմ սեփական փորձից։ Մի անգամ ինչ–որ ռեստորան էինք գնացել ընտանիքով։ Մենյուն նայեցինք, պատվիրեցինք, բերեցին, մեկ էլ տեսնենք՝ ուտեստներից մեկի մեջ մսի կտորներ կան։ Դե, մենք էլ ընտանքիով բուսակեր ենք, ու էդտեղ, բնականաբար, «թեթև տանելու» և սխալ բերածն ուտելու մասին խոսք լինել չէր կարող։ Մատուցողին կանչեցինք, ասեցինք, որ մեր պատվիրածի մեջ միս չպիտի լիներ։ Ինքն էլ պնդում էր, որ չէ, մենք դա ենք պատվիրել, ու հեչ տրամադրված չէր դա իր վրա վերցնելու։ Բայց երբ կոնկրետ ցույց տվեցինք մենյու մեջ էդ ուտեստը, պարզվեց՝ մենք էինք սխալվել. բաղադրամասերի մեջ գրված էր միսը, ուղղակի չէինք նկատել

։ Ինչ–որ շփոթեցնող բան կար կարծեմ անվան մեջ, տենց սխալմամբ մսովն էինք պատվիրել։ Դե, ասեցինք, որ մենք բուսակեր ենք, ու դա ուտելու տարբերակը բացառված ա։ Տենց, մտածում էինք՝ ինչ կարելի ա անել, մեկ էլ ռեստորանը տերը մոտեցավ, իմացավ՝ ինչն ինչոց ա, ասեց՝ ոչինչ, դա կտանենք, ձեր ուզածը կբերենք, խնդիր չկա։ Փաստորեն, չնայած մենք էինք սխալ պատվիրել, բայց ամեն դեպքում մեզ ընդառաջեցին ու անվճար բերեցին ուրիշ բան։ Ես, իհարկե, չեմ ուզում էդ ռեստորանը համեմատել թեմայում քննարկվող սնվելավայրի հետ, բայց ամեն դեպքում մի բան պարզ ա. նորմալ սպասարկումը ենթադրում ա, որ սպասարկուն պիտի հնարավորինս փորձի գոհացնել պատվիրատուին, մեկ–մեկ նույնիսկ պատմածս դեպքի ձևով։ Իսկ ոչ էնքան պրեստիժ տեղերում առնվազն պիտի իրանց սխալն ընդունեն ու իրանց սխալի պատասխանատվությունը վերցնեն իրանց վրա, ոչ թե մի հատ էլ մունաթ գան, թե՝ բա ուրեմն պիտի մնա մեզ վրա՞։
Հետո մի բան էլ ասեմ քթիմազության վերաբերյալ։ Ես հասկանում եմ, թե ոչ քթիմազ մարդկանց համար ինչքան անհասկանալի ու ներվայնացնող կարող ա լինել ուրիշի քթիմազությունը, բայց որպես քթիմազ մարդ՝ ես ավելի լավ եմ հասկանում Աթեիստին ու իրա կողմից եմ

։ Ես շատ օրհնված եմ, որ ամուսինս քարից փափուկ համարյա ամեն ինչ ուտող երանելի տեսակին ա պատկանում (հիանալի կոմպենսացիա ինձ նման բացառիկ քթիմազի համար), բայց ինձ չի մեղադրում քթիմազության համար։ Հիմա ես էլ տենց եմ, ամեն ինչ չեմ կարողանում ուտել, ու դա չպիտի երեսովս տրվի անընդհատ։ Եթե մեկի համար կոտլետն ու քյաբաբը նույնն են, չպիտի պահանջի, որ բոլորի համար նույնը լինեն։ Ով կարողանում ա տարբերությունը չնկատել ու երկուսն էլ հավեսով ուտել, թող ուտի, բայց տարբերությունը սուր զգացողին ու դրա պատճառով ուտել չկարողացողին պետք չի մեղադրել։ Համենայնդեպս, մտածում եմ, որ ընդմիջմանը ուտելու համար ինչ–որ սնվելավայր մտած սոված մարդու ուշքն ու միտքը նախ և առաջ ուտել, կշտանալն ա, ոչ թե սպասարկման մեջ սխալ գտնելը, բայց եթե իրա առաջնային պահանջը չի բավարարվում, ինչի՞ պիտի, ասենք, տհաճությամբ ուտի մի բան, որը չի սիրում, ինչ ա թե՝ մատուցողը հանկարծ չնեղվի։ Մատուցողը պիտի նախ և առաջ մտածեր նենց անել, որ պատվիրատուն չնեղվեր։
Էս ինչ էլ երկար գրեցի... Չգիտեմ էլ՝ ինչքանով Մեֆի ասած հավասարակշռվածը ստացվեց, բայց դե։
Էջանիշներ