Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Էնպես է ստացվել, որ հանրությունը խոսում է ոչ թե ակադեմիական բառարանով, այլ իր լեզվով, իսկ ակադեմիական բառարանները կառուցվում են հանրության խոսքի վրա ու ներառում բոլոր շերտերի օգտագործած խոսքերը, անկախ նրանից, թե քանի տոկոսն է դա կիրառում: «Թույլատու» բառը, թույլ տվեք ենթադրել, որ ծանոթ չէ հանրության 99 և ավելի տոկոսին, հետևաբար լսելով չեն հասկանալու, թե ինչի մասին է խոսքը:
Շատ ու շատ կը զարմացնէ զիս նման իրողութիւն մը:
Ձեր հանրութեան 99 տոկոսը չհասկնա՜՜՜յ այսքան պարզ բառ մը:
Յետին սփիւռքահայը գիտէ, թէ ի՛նչ կը նշանակէ «թոյլատու»:
Կը խնդրեմ որ պատասխանէք հարցումիս մնացեալ մասին եւս՝ ի՞նչ եղաւ Հեղնար աղբիւրը Գիւմրիի մէջ, կը մնա՞յ ան տակաւին, կը գործէ՞:
Շնորհակալութիւն: