Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչնչացրեց իր երիտարսարդական թևը, այդպիսով չապահովելով սերընդափոխություն, որոշումներ կայացնելու գործում երիտասարդության ներգրավում ու նոր դեմքերի առաջ մղումը՝ այդ պոտենցիալը օգտագործելով մեծ մասամբ որպես գործքի տարբեր ակցիաների շրջանակներում
Մնացածին հետո, իսկ էս մասին պետք է արձագանքեմ, ամեն դեպքում, էստեղ: Ստեղ չեմ խորանալու ու պնդեմ, թե ինչ զիլ երիտասարդական կառույց ունի ՀԱԿ-ը, որի (երիտասարդական կառույցի) ներուժը, թե քանակական, թե որակական առումով գերազանցում է մի քանի նոր կուսակցություններին, որոնք ինքնահռչակվել են որպես երիտասարդական կառույց ու փորձում են խաղալ դրա վրա, բայց իսկապես չեն կարողանում հասնել ՀԱԿ կուսակցության միայն մի՝ երիտասարդական կառույցին: Մինչդեր ՀԱԿ երիտասարդ դեմքերից շատերն անգամ ՀԱԿ երիտասարդական կառույցի մեջ չեն, օրինակ՝ Վլադիմիր Կարապետյանը, Արման Գրիգորյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Արմեն Օհանյանը, Արման Մուսինյանը, այլք:

Ինչևէ, ՀԱԿ երիտասարդությունը ոչ միայն վճռորոշ գործոն ա, այլև մեծապես ազդում է ներքաղաքական բոլոր խնդիրների վրա:

Որպես վերջին օրինակ կարող եմ բերել, ինչի համար էլ էս թեմայում գրեցի, սահմանադրական փոփոխությունները: «Չենք անցկացնի» նախաձեռնությունից ոմանք հենց ՀԱԿ-ից են և ՀԱԿ-ի կողմից նրանք խրախուսվում են ու «բրդվում են» առաջ: ՀԱԿ-ն, ի տարբերություն մնացած բոլոր կուսակցությունների, տալիս է մարդկանց կայանալու շանս՝ սեփական հմտություններով: